«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6821490 խմբագրումը, որի հեղինակն է՝ Mayilyan (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 23.
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է [[Կապադովկիա]]յի վարչական կենտրոն [[Կեսարիա]] քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ [[Փոքր Հայք]]ի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) [[Սեբաստիա]] քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ [[Ագաթանգեղոս]]ի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը և [[Նեմրութի դիցապաշտարան|Նեմրութ լեռան դիցապաշտարանը]]<ref name=":0" />:
 
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ ՄանյաՄանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը<ref>{{Cite web|title = Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանում|url = http://www.findarmenia.com/arm/history/19/145/152|website = www.findarmenia.com|accessdate = 2016-01-20}}</ref>:
 
== Ներսես Մեծ ==