«Պասկալ Դյուսապեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )- → ), (4) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
 
=== Ցածր տոնայնություն ===
Դյուսապենի երաժշտությունը հայտնի է նաև իր ցածր տոնայնությամբ, որը հաճախ ձեռք է բերվում միկրոսահքերի և միկրոընդմիջումների միջոցով (մեկ սեմինոտից պակաս ընդմիջումներ)<ref name="Pace, Never to Be Naught, 17" />: Դյուսապենը միկրոընդմիջումները և կանոնավոր ընդմիջումներն այնպես է ընգրկում մեղեդային տողերի մեջ, որպեսզի ունկնդիրը երբեք չհասկանա, թե ինչ է սպասվում հետո: Դյուսապենը կարողացել է ցածր տոնայնությունն այնպես օգտագործել, որպեսզի այն միանգամայն բնական թվա: Ինչպես Ստոյնովան է բացատրում. « Միկրոդադարները և միկրոսահքերը այնպիսի ստեղծագործությունների դեպքում, ինչպիսիք են` ''Inside'' (1980)-, ը` ջութակի դեպքում, ''Incisa'' (1982)-, ն` թավջութակի դեպքում և այլն, ամբողջովին ներառված են, ինչպես լիովին տարբեր «բնական» բաղադրիչները` ծայրահեղ մեղմ մեղեդային պրոգրեսիաներում»: Ունկնդիրն արդեն ծանոթ է օկտավայի միատեսակ բաժանմանը հավասար ընդմիջումների: Պարզապես` Դյուսապենը օկտավան բաժանում է պակաս ավանդական թվով:
 
=== Երաժշտական ոճ ===
Տող 21.
 
=== Լարվածություն, էներգիա և շարժում ===
Դյուսապենի երաժշտության թերևս ամենավառ և եզակի տարրը նրա ներկառուցված լարվածությունն է, էներգիան և շարժման զգացումը: Դյուսապենի մասին իր հոդվածում Ջուլիան Անդերսոնը մեջբերում է «շրջապատող լարվածություն» և «պայթուցիկ թռիչք» արտահայտությունները, որպես Դյուսապենի վաղ երաժշտության երկու ծայրահեղություններ, և պնդում է, որ հենց դրանք են կոմպոզիտորի երաժշտությունն այդչափ առանձնահատուկ դարձնում<ref name="Anderson, Dusapin, Pascal, 251">Anderson, "Dusapin, Pascal", 251.</ref>: Ստոյնովան նաև շեշտում է այն էներգիան, որն առկա է Դյուսապենի ավելի վաղ ստեղծագործություններում`վստահելով Դյուսապենի ծայրահեղ գրին, բոցաշունչ լեզվին, միկրոընդմիջումներին, սահքերին, բազմահնչողությանը, արագ արտասանությանը, կտրուկ դինամիկային և շարունակական շնչառությանը<ref name="Stoïnova, Febrile Music, 186">Stoïnova, "Febrile Music", 186.</ref>: Այս առանձնահատկությունների պատճառով, Դյուսապենի երաժշտությունը դառնում է ահավոր ինտենսիվ և պարտավորեցնող կատարողների համար: Փաստորեն ինտենսիվությունն այնպիսին է, որ Դյուսապենը գիտակցաբար ստեղծում է այնպիսի գործեր, որոնք կարճատև են, ինչպես`''Musique captive'' (1980)-, ը (այս դեպքում` երեք րոպե), քանի որ կատարման վերջում թե՛ երաժիշտները և թե՛ ունկնդիրները լիովին սպառված են լինում:
 
=== Հետագա առանձնահատկություններ ===
Տող 38.
 
=== La Rivière (1979) և L'Aven (1980–81) ===
La Rivière-ը (1979) և L'Aven (1980–81)-, ը երկու նվագախմբային ստեղծագործություններ են, որոնք հիմնված են բնության գաղափարների վրա, որն ըստ Ջուլիան Անդերսոնի ցույց է տալիս Դյուսապենի երաժշտության ոճի ավելի շռայլ, ուժեղ կողմը: Երկու ստեղծագործություններն էլ հիմնված են ջրի բնութագրերի վրա և երաժշտության միջոցով խորհրդանշում են դրա հեղուկությունն ու ուժը: Առաջին ստեղծագործությունը սկսվում է մենակատարի թավջութակով, որը տարածվում և կլանում է ամբողջ [[նվագախումբ]]ը, ինչպես որ կաներ ջուրը: Իսկապես, այս ստեղծագործության մեջ Դյուսապենը ցանկանում է գիտակցել փոփոխվող արագությունների շարժը, հոսանքի ուժը: L'Aven-ն մյուս կողմից արտացոլում է ջրի պատկերը` դանդաղ հոսելով և անցք առաջացնելով քարի մեջ: Ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտը սկսվում է ֆլեյտայով, որը հազիվ լսելի է նվագախմբի համար, հետո այն կամաց-կամաց առաջ է մղվում նվագախմբի միջով, մինչև որ դառնում է ստեղծագործության ամենակարևոր ձայնը: Այսպիսով [[ֆլեյտա]]ն մարմնավորում է հոսող ջուրը, իսկ նվագախումբը`քարը: Ֆլեյտան առանց դադարի նվագում է 10 րոպե, միշտ առաջ է մղում նվագախմբին և ի վերջո հասնում է գագաթնակետին: Երկու ստեղծագործությունների պրեմիերաներն էլ տեղի են ունեցել Ֆրանսիայի [[Մեց]] քաղաքում. La Rivière-ը`1979թ. նոյեմբերին, L’Aven-ը`1983թ. նոյեմբերին:
 
=== Niobé ou le Rocher de Sypile (1982) ===
Տող 229.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Դյուսապեն, Պասկալ}}
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ]]