«Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 124.
Ելույթ ունենալով [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումար|ԽՄԿԿ XX համագումարի]] ([[1956]] թվական) ժամանակ, [[Նիկիտա Խրուշչով]]ը քննադատեց Իոսիֆ Ստալինի [[անձի պաշտամունք]]ը: Սկսվեց բռնաճնշումներին զոհ գնացած մարդկանց անվան և պատվի վերականգնումը: Մեծ ուշադրության արժանացան ժողովրդի կյանքի մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, բնակարանային շինարարության և թեթև արդյունաբերության հետ կապված խնդիրներն ու հարցերը:
 
Քաղաքական դրությունը երկրի ներսում որոշ չափով մեղմացավ: Մտավորականության որոշ ներկայացուցիչներ Խրուշչովի ելույթը ընկալեցին որպես հրապարակայնության և ձայնի իրավունքի թույլտվություն, ի հայտ եկավ ոչ պաշտոնական և [[գրաքննադատություն|գրաքննության]] չենթարկվող` որոշակի [[գրականություն|գրականության]], [[հոդված]]ների, կրոնական տեքստերի, [[երգ]]երի և այլ ստեղծագործությունների հրապարակումը, որոնցում թույլ էր տրվում մերկացնել անձի պաշտամունքը, սակայն ԽՄԿԿ-ի և գոյություն ունեցող հասարակարգի քննադատությունը կրկին խստորեն արգելվում էր:
 
Գիտական և արդյունաբերական ուժերի, [[գիտություն|գիտության]] և տեխնիկայի առանձին ուղղությունների վրա նյութական միջոցների կենտրոնացումը, թույլ տվեցին իրագործել և հասնել նշանակալի ձեռքբերումների: Ստեղծվեց աշխարհում առաջին [[ատոմակայան|ատոմային էլեկտրակայանը]] ([[1954]] թվական), [[Երկիր|Երկրի]] ուղեծիր հանվեցին [[Սպուտնիկ 1|Երկրի առաջին արհեստական արբանյակը]] ([[1957]] թվական) և առաջին [[տիեզերական սարքավորում|տիեզերանավը]]` [[Յուրի Գագարին|առաջին տիեզերագնացով]] ([[1961]] թվական):
 
Արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ-ը այդ ժամանակաընթացքում, իր համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր երկրների քաղաքական հասարակարգերի հետ պահպանում էր ձեռնտու սերտ կապեր: [[1956]] թվականին ԽՍՀՄ զորքերը մասնակցեցին [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարիայում ապստամբության ճնշմանը]]: [[1962]] թվականին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև եղած տարաձայնությունները քիչ մնաց հանգեցնեին միջուկային պատերազմի (տես` [[Կարիբյան ճգնաժամ]]): [[1960]] թվականին ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սկիզբ առած դիվանագիտական բախումը, պառակտում առաջացրեց միջազգային կոմունիստական շարժման մեջ:
 
=== Բրեժնևյան լճացում (1964–1985) ===