«Ադրիան Պրախով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  4 ամիս առաջ
 
== Կենսագրություն ==
Ադրիան Պրախովը ծնվել է 1946 թվականի մարտի 16-ին: 1863 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիան (արծաթե մեդալով)<ref>Նրա եղբայրները նույնպես սովորել են այդ գիմնազիայում. Մստիսլավը այն ավարտել է 1859 թվականին (արծաթե մեդալով), Բորիսը՝ 1866 թվականին, Վլադիմիրը՝ 1870 թվականին:</ref> և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ՝ 1867 թվականին դասընթացն ավարտելով թեկնածուի աստիճանով: Գործուղվել է արտասահման, որպեսզի նախապատրաստվի գեղարվեստի պատմության ամբիոնն զբաղեցնելու համար:
 
[[Մյունխեն]]ում լսել է [[Հենրիխ Բրունն|Հ. Ֆ. Բրունն]]ի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել [[Գլիպտոտեկա (Մյունխեն)|Մյունխենի գլիպտոտեկայում]] հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է [[Փարիզ]], [[Լոնդոն]], [[Բեռլին]], [[Իտալիա]]յի քաղաքներ ու [[Վիեննա]]՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր: