«Շարա Տալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
[[1927]] թվականին բնակություն է հաստատում [[Երևան]]ում և այստեղ էլ կազմակերպում է «Հայ աշուղներ» ազգագրական խումբը և ամենուրեք տարածում մեր տաղերգուների ու գուսանների երգերն ու տաղերը: [[1936]] թվականի հոկտեմբերին Շարա Տալյանը կազմակերպում է գուսանական երգերի անսամբլը, որտեղ որպես մեներգիչ հանդես է գալիս նաև [[Վաղարշակ Սահակյան]]ը, որը հետագայում դառնում է «Սայաթ-Նովա» գուսանական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Շարա Տալյանն ազգային մեծ ոգևորությամբ ունկնդիրներին է հասցնում Բաղդասար Դպիրի, [[Նաղաշ Հովնաթան]]ի, Գյուրջի-Նավեի, Միսկին-Բուրջիի, [[Սայաթ-Նովա]]յի, Ջամալու, [[Շիրին (աշուղ)|Շիրինի]], [[Ջիվանի|Ջիվանու]], [[Շերամ (գուսան)|Շերամի]] և շատ ուրիշների դեռևս անծանոթ երգերը: Դրանք մատուցում է այնպիսի ինքնատիպ կառուցվածքով, որի շնորհիվ արտահայտում է ոչ միայն զգացմունք և ապրումներ, այլև վերակենդանացնում է ժամանակի շունչն ու ոգին:
 
[[Պատկեր:Talyan - Arshak B.jpg|thumb|mini|150px|Շարա Տալյանը Արշակ թագավորի դերում՝ [[Տիգրան Չուխաջյան]]ի «Արշակ Բ» օպերայում]]
[[1933]] թվականը հայ ժողովրդի երաժշտական կյանքում նշանավորվեց նրանով, որ այդ տարի հիմնադրվեց [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|ազգային օպերային թատրոնը]], որի կազմակերպիչներից ու անդամներից մեկն էլ դառնում է Շարա Տալյանը: Մոտ քսան տարի ստեղծագործելով ազգային թատրոնում, նա ստեղծում է երեսունից ավելի դերերգեր՝ ընդգրկելով տարբեր ժողովուրդների կոմպոզիտորներին: Շարա Տալյանի օպերային արվեստը իր վառ ու ամբողջական արտահայտությունն ստացավ ազգային կերպարների մարմնավորման բնագավառում: Դրա փայլուն արտահայտությունն էր, ինչպես տեսանք, Սարոյի մարմնավորումը Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Հետագայում Շարա Տալյանը մեծ հաջողությամբ կերտեց նաև [[Արշակ Բ|Արշակ թագավորի]] կերպարը՝ [[Տիգրան Չուխաջյան]]ի [[Արշակ Բ (օպերա)|«Արշակ Բ» օպերայում]], [[Դավիթ Բեկ]]ի կերպարը՝ Արմեն Տիգրանյանի [[Դավիթ Բեկ (օպերա)|համանուն օպերայում]] և այլն: Որքան էլ արժեքավոր ու բազմաբեղուն է Շարա Տալյանի երաժշտական- հասարակական գործունեությունը, այնուամենայնիվ նրա ստեղծագործության գագաթնակետը և տարերքը հայ աշուղական երգն է: Նրա՝ դեռևս 1911-15 թվականների համերգային ծրագրերում հանդիպում են Կոմիտասի «Կռունկ», «Հով արեք, սարեր ջան» երգերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ Վարդ», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» ռոմանսները, ժողովրդական «Ծաղկոց մտա», «Համեստ աղջիկ», «Մայր Արաքսի ափերով» և ուրիշ շատ երգեր: Համերգային այդ ծրագրերից իմանում ենք, որ այդ երգերի կողքին նա կատարել է նաև ռուսական ու արևմտաեվրոպական երգեր: Շարա Տալյանը տարիներ շարունակ մեծածավալ աշխատանք էր կատարում՝ մի կողմից մշակելով իր կատարողական արվեստը, մյուս կողմից խորանալով ազգային երաժշտության բնույթի ու առանձնահատկությունների ուսումնասիրության, դրանց ընկալման մեջ: