«Սուրբ Մինաս եկեղեցի (Աբլահ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է [[17-րդ դար]]ում՝ ավելի հին և ավերված եկեղեցու տեղում։ Միևնույն դարավերջին նորոգվել է եկեղեցու մուտքն ու ավելացվել կրկնահարկ զանգակատուն։
 
Եկեղեցին գործել է մինչև 1928 թվականը և նոևյննույն թվականին իշխանությունների կարգադրությամբ փակվել։
 
1814 թվականին Սուրբ Մինաս եկեղեցու քահանա է ձեռնադրվել Տեր Պետրոս Ադիբեկյանցը (ծնված՝ 1782թ․)։
 
== Նկարագրություն ==
Սուրբ Մինասը եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Երեք զույգ սյուների վրա հենված կիսաշրջանաձև կամարները պահում են երկթեք ծածկի տակ առնված տանիքը։ Խորանի երկու կողմերում այն ուղղանկյունաձև հատակագծով մեկական ավանդատներ ունի։ Մկրտարանի ավազանը գտնվում է հյուսիսային պատի մեջ, իր ավադական տեղում։ Եկեղեցին լուսավորվում է արևելյան և հարավային ճակատներից բացված հինգ լուսամուտների միջոցով․ երկուսը՝ հարավից, երեքը՝ արևելքից։ Եկեղեցու մյուս երկու ճակատները՝ արևմտյան և հյուսիսային, ամբողջ բարձրությամբ լեռնալանջին են կպած։ մուտքը բացված է հարավային ճակատից։ Այն կառուցվել է սրբատաշ և կոփածո քարով, կրաշաղախով։ Արտաքին չափերն են 18,85 × 10,30 մ․։