«Էդիթ Սյոդերգրան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Էդիթ Սեդերգրանը ծնվել է 1892 թվականի ապրիլի 4-ին Սանկտ Պետերբուրգում՝ Վիբորգյան կողմում, ֆիննական շվեդների ապահովված ընտանիքում։ Ընտանիքում խոսել են միայն [[Շվեդերեն]]: Էդիթի հայրը՝ ինժեներ Մաթիաս Սեդերգրանը, վիբորգյան կողմում Նոբելի գործարանում մեխանիկ էր և սղոցարանի տնօրեն: Ապագա բանաստեղծուհին ընդամենը 3 ամսական էր, երբ ծնողները տեղափոխվեցին Ռայվոլա, որտեղ նա ապել է մինչև 1902 թվականը: 1902 թվականի աշնանը ծնողները Էդիթին տվել են սովորելու Պետերբուրգի ամենահեղինակավոր գերմանական կանանց` Նեվսկի Պրոսպեկտում գտնվող Պետրիշուլա վարժարանը: ԱղջիկըՆա լավ էր սովորում, շատ էր կարդում, այդ թվում ՝ [[Ալֆրեդ դը Մյուսե|Մուսեն]], [[Ռայներ Մարիա Ռիլկե|Ռիլկեն]], [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ|Ստրինդբերգ]]:
 
Նա սկսեց բանաստեղծություններ գրել գիմնազիայի վաղ տարիներին և տարբեր լեզուներով: 15 տարեկան հասակում նրա 238 դպրոցական բանաստեղծություններից `26-ը գրվել է [[շվեդերեն]], 5-ը` [[ֆրանսերեն]], մեկը ` [[ռուսերեն]], մնացածը` [[գերմաներեն]]: «Ես չգիտեմ ում հետ եմ տանում իմ երգերը, չգիտեմ, թե վաղը ինչ լեզուլեզվով կգրեմ», - գրում է Էդիթը իր օրագրում, բայց ավելի ուշ նա գրել և հրատարակել է միայն շվեդերեն: Մինչև [[1908]] թվականը մայր և դուստր ապրում էին Սանկտ Պետերբուրգում, և միայն ամառը անցկացնում էր Ռայվոլում: [[1908]] թվակնաի ամռանը Էդիթի հայրը մահացավ [[Տուբերկուլոզ|տուբերկուլյոզից]], և այդ տարվա ուշ աշնանը պարզվել է, որ 16-ամյա Էդիթը ժառանգել է հոր հիվանդությունը: Մայրը նրան տարել է Ֆինլանդիայի տուբերկուլյոզային առողջարան Նումմելա քաղաքում։
 
1908-1914 թվականներին Էդիթը բուժվում էր առողջարանում ՝ Նումմելում և շվեյցարական Դավոս քաղաքում: Նույն ժամանակահատվածում նա մոր հետ ճանապարհորդում է [[Եվրոպա|Եվրոպայում]] : [[1914]] թվակնաին նրանք վերադարձել են Ռայվոլա, որտեղ Էդիթը մնաց մինչև իր կյանքի վերջը ՝ կատարելով ընդամենը մի քանի ուղևորություններ դեպի Պետերբուրգ և [[Հելսինկի]]: Հայրենի Ռաիվոլան միշտ եղել է պայծառ կղզի իր կյանքում: Էդիթը սիրավեպ է սկսել իրենից 16 տարի մեծ տղամարդու հետ, որը ֆիզիոթերապևտ էր Թերիոկիում: Նրանց սիրավեպը տևել է մինչև [[1915|1915 թվականի]] ուշ ձմեռը, երբ նա գնաց ռազմաճակատ: Դրանից հետո նրանք երբեք չեն տեսել միմյանց:
 
[[1916|1916 թվականին]] [[Հելսինկի|Հելսինկիում]] տպագրվեց Էդիթ Սեդերգրանի (շվեդերեն) բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Այն պարզապես կոչվում էր «Բանաստեղծություններ»:
 
:
 
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Էդիթի առողջույունը կրկին վատացավ: Նա մահացել է [[1923]] թվականին Ռայվոլում ՝ 31 տարեկան հասակում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրա տունը քանդվեց:
 
Հետմահու հրատարակվեց Էդիթ Սեդերգրանի բանաստեղծությունների երկրորդ գիրքը ՝ «Երկիր, որը չկա այնտեղ»: Նրա բանաստեղծությունները գրվել են բանաստեղծի կարճ կյանքի վերջում: Գիրքը կազմել է գրականագետ Հագար Օլսոնը :
 
Էդիթ Սեդերգրանը իր կյանքի ընթացքում չի եղել արժանիորեն ճանաչված, բայց այժմ համարվում է Սկանդինավիայի ամենանշանակալի բանաստեղծներից մեկը:
6204

edits