«Իջեցվող սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|300px|[[Ապոլոն 16 առաքելության Լուսնի իջեցվող սարքը]] Պատկեր:Mars Polar Lander in aeroshell.jp...»:
(Տարբերություն չկա)

13:50, 13 Մարտի 2020-ի տարբերակ

Իջեցվող սարք, տիեզերանավ, որը վայրէջք է կատարում աստղագիտական մարմնի մակերևույթին[1]: Ի հակադրություն հարվածային սարքերի, որոնք կատարում են կոշտ վայրէջք և վնասվում են կամ ոչնչանում, և արդյունքում դադարեցնում են աշխատել վայրէջքից հետո, իջեցվող սարքերը կատարում են փափուկ վայրէջք, որից հետո սարքը շարունակում է աշխատունակ մնալ:

Ապոլոն 16 առաքելության Լուսնի իջեցվող սարքը
Մարսի բևեռային իջեցվող սարքի նախապատրաստումը

Փափուկ վայրէջք է կատարվում սարքի անկման արագության նվազեցման միջոցով, վայրէջքի պահին զրոյական կամ սարքի վնասման համար փոքր արագության ապահովման շնորհիվ: Արագության նվազեցման համար կիրառվում են շարժիչներ և պարաշյուտներ, կամ դրանց համադրությունը: Մթնոլորտ ունեցող մարմինների վրա վայրէջք կատարելիս սովորաբար օգտագործվում է պարաշյուտ: Երբեմն սարքերի վրա տեղադրվում են փոքր հրթիռային շարժիչներ, որոնք աշխատում են վայրեջքի վերջում, մեղմելով իջեցվող սարքի հպումը մակերևույթի հետ: Այս տեսակի վայրէջքի մեխանիզմ է կիրառվում «Սոյուզ» տիեզերանավերի իջեցվող պարկուճների վայրէջքի ժամանակ: Որոշ տիեզերական առաքելությունների ժամանակ վայրէջքի ժամանակ հարվածի մեղմման համար կիրառվում են գազերով փչվող բարձիկներ (օրինակ՝ Լունա 9 և Մարս Փաթֆայնդեր):

Որոշ դեպքերում բախման հետևանքների հետազոտության նպատակով իջեցվող սարքերը բախվում են մակերևույթի հետ բարձր արագությամբ, այս դեպքում սարքերը անվանում են հարվածային[2]:

Արեգակնային համակարգի մարմիններից որոշների վրա կատարվել են փափուկ կամ կոշտ վայրէջքներ՝ դրանցից են Երկիրը, Լուսինը, Վեներան, Մարսը, Մերկուրին, Սատուրնի արբանյակ Տիտանը, որոշ աստերոիդներ և գիսաստղեր:

Ծանոթագրություններ

  1. Ball, Garry, Lorenz and Kerzhanovich (2006). «Planetary Landers and Entry Probes».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Phil Davis; Kirk Munsell (23 January 2009). «Deep Impact Legacy Site: Technology – Impactor». Solar System Exploration. NASA / JPL. Վերցված է 2009-04-22-ին.