«Քելվին Քլայն (ընկերություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
1992 թվականին չնայած նրան, որ ընկերությունը գրեթե սնանկացել էր, Քլայնին հաջողվեց վերականգնել և բարձրացնել շահութաբերությունը հիմնականում հաջողության հասած ներքնազգեստի և օծանելիքի հավաքածուների, ինչպես նաեւ CK սպորտային հավաքածուի շնորհիվ։ 1990-1995 թվականների ընթացքում Calvin Klein տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայներ Ջոն Վարվատոսը ներկայացրեց տղամարդու ներքնազգեստ, որը կոչվեց boxer brief: Դրանք կիսավարտիքներ էին։ 1993 թ. Քելվին Քլայնը ճանաչվեց «Ամերիկայի լավագույն դիզայներ» իր մինիմալիստական նմուշներով։ Չկարողանալով համագործակցել ուրիշ կազմակերպությունների հետ գնի բարձր լինելու պատճառով՝ Քելվին Քլայնը, չունենալով պոտենցիալ գնորդ, յոթ ամիս անց հայտարարեց, որ իր կայսրությունը այլևս չի հայտնվի շուկայում։
=== 2002– ներկա===
[[2002]] թվականի դեկտեմբերի կեսերին Calvin Klein Inc. (CKI) վաճառվեց Ֆիլիպս վան Հյուսենին, մոտ $ 400 միլիոն [[կանխիկ]] և $ 30 մլն-ի ֆոնդային գումարով, որը ներառում է լիցենզավորման իրավունքների եւ ռոյալթիների հետ կապված եկամուտների $ 200-ից $ 300 մլն-ը։ Վաճառքը նաև ներառում էր ընթացիկ անձնական ֆինանսական շարժառիթը Քլայնի համար՝ հիմնված Քելվին Քլայն բրենդի ապագա վաճառքների վրա։
 
== Հանրահայտ Քելվին Քլեին ընկերությունը նորաձևության աշխարհում ==
Calvin Klein ամերիկյան բրենդը հիմնադրվել է 1968 թվականին Նյու Յորքում մոդելարար Քելվին Քլայնի ու նրա մանկության ընկեր Բարի Շվարցի կողմից։ Առաջարկում ենք ծանոթանալ բրենդի ստեղծման հետաքրքրական պատմությանը։
 
Հայտնի լինելով իր դասական ամերիկյան ոճով՝ մոդելարար Քելվին Քլայնը շուտով դառնում է հանրաճանաչ դիզայներ։ Վերջինս իր գործունեությունը սկսում է 1960 -ական թվականներին կանանց վերարկուների արտադրանքով՝ արագ հասնելով նորաձևության բարձրակետին, որի արդյունքում ստեղծվում է Calvin Klein ընկերությունը։
 
1990-ական թթ, երբ բոլոր ընկերությունները գտնվում էին տնտեսական [[ճգնաժամ]]<nowiki/>ի ազդեցության տակ, Calvin Klein-ը կարողանում է պահպանել իր առաջատար դիրքը նորաձևության աշխարհում։
 
Ընկերությունն իր հաջողության համար օգտագործելով ներքնաշորերի նույնիսկ չափազանց էրոտիկ գովազդ՝ մշտապես հավատարիմ է մնում իր դիզայնի փիլիսոփայությանն ու սկզբունքներին։ Հայտնի լինելով իր պրովոկացիոն գովազդային ընկերություններով՝ նա գրավում է ողջ հասարակության ուշադրությունը։
 
Մասնագիտանալով նորաձևության տարբեր ոլորտներում՝ Calvin Klein- ն իր հետքը թողել է հագուստի, օծանելիքի, ոսկեղենի արտադրության ոլորտներում։
 
Ավարտելով տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը՝ դիզայներ Քելվին Քլայնն իր համար կարում է վերարկու և 1970 թվականին մուտք գործում համաշխարհային շուկա։ Այդ ժամանակ նա միակ դիզայներն էր, որ կարող էր իրեն նման բան թույլ տալ։
 
Calvin Klein-ի ջինսերը ետևի գրպանի վրա նրա ստորագրությամբ մասսայական սեր են սկսում վայելել նորաձևության աշխարհում։ Ընկերությունը զբաղվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված հագուստի արտադրանքով։
 
== Oծանելիք Calvin Klein ==
Օծանելիքի ընթացիկ հավաքածուն ներառում է CK, Euphoria, Eternity, Calvin Klein Man և Obsession տեսակները։
 
Eternity-ն (ծաղկային բույրով) շուկա է մուտք գործել 1985 թվականին որպես և կանանց, և տղամարդկանց համար նախատեսված օծանելիք։ Obsessiony-ը (ցիտրուսային բույրով) նույնպես նախատեսված է երկու սեռերի համար։ Սրանք հավաքածուի ամենահայտնի բույրերն են և ունեն նաև իրենց տեսակները՝ առաջինը՝ Rose Blush, իսկ երկրորդը՝ Night տեսակով։
 
=== Հայտնիների դերն ընկերության հաջողության գործում ===
Հագուստի հավաքածուները մշտապես մեծ տարածում են ունեցել հայտնի մարդկանց շրջանում, իսկ ընկերության գովազդային հոլովակներում հաճախ են նկարահանվում հայտնի մոդելները։ Մի քանի գովազդային հոլովակներ նույնիսկ կարելի է համարել գլուխգործոցներ։
 
Բրուկ Շիլդսը եղել է Calvin Klein-ի առաջին ու հայտնի մոդելներից մեկը։ Քեյթ Մոսը դաձել է օծանելիքների հավաքածուների դեմքը։ Մարկ Ուոլբերգը ընտրվել էր տղամարդկանց ներքնաշորերը գովազդելու համար։
 
Եվա Մենդեսն այն մոդելներից էր, ում մասնակցությամբ գովազդային հոլովակն իր պրովոկացիոն լինելու պատճառով արգելվեց ցուցադրվել ամերիկյան հեռուստաընկերություններում։
 
Ընկերության հաջողությունը շարունակվում է ու օրեցօր ավելի ու ավելի մեծանում։ [[Հավաքածուները]] մշտապես թարմացվում են, իսկ բուտիկների քանակն ամեն տարի շատանում է։ Այն համարվում է համաշխարհային նորաձևության հիմնադիրներից մեկը։
 
==Դիզայներներ==
Իտալո Ցուչելի<ref>{{cite news| url=http://www.sfgate.com/cgi-bin/article.cgi?f=/c/a/2011/04/08/LVGB1IOH0F.DTL | work=The San Francisco Chronicle | first=Sylvia | last=Rubin | title=Calvin Klein successor Francisco Costa | date=մայիսի 12, 2011}}</ref>, նախկին Ջիլ Սանդերի և Ռոմեո Ջիլլիի դիզայները։ Իտալոն համագործակցել են Calvin Klein-ի հետ վեց եղանակների հավաքածուներին, մինչև որ նա 2004 թվականի գարնանը դարձել է Calvin Klein Collection-ի տղամարդկանց հագուստի գլխավոր դիզայները։