«Մասնակցի քննարկում:23artashes»–ի խմբագրումների տարբերություն

: [[Մասնակից:Ahaik|Ahaik]] ջան, ես ջնջել եմ ակնհայտ տառասխալներով վերահղումները (Նիժնիյ, Սադովիյ ևն), որոնք իրավունք չունեն ՎՊ-ում երևալու։ Այսինքն՝ եթե ջնջելուց հետո առաջանում են կարմիր հղումներ, ուրեմն այդ կոպիտ սխալներն ինչ-որ հոդվածներում առկա են։ Պետք է ոչ թե իմ ջնջելը քննարկվի, այլ պետք է այդ սխալներն ուղղվեն (գուցե նույնպես բոտով, ինչպես ստեղծվել են այդ հարյուրավոր սխալ հոդվածներն ու դրանց վերահղումները)։ Եթե համաձայն ես, որ սխալները մնան վիքիում, չեմ զլանա և կվերականգնեմ ջնջածներս։ Հուսով եմ՝ կգանք փոխհամաձայնության։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]]) 17:49, 11 Մարտի 2020 (UTC)
:Հ. Գ. Չալարեցի, երեկվա ջնջած բնակավայրերի վերահղումները հատ-հատ նայեցի. ոչ մեկին հղում չկար ([[Սպասարկող:Այստեղհղվողէջերը/Նիժնիյ_Սարդիկ_(գյուղ,_Տույմազինսկի_շրջան)|1]], [[Սպասարկող:Այստեղհղվողէջերը/Նիժնիյ_Սիրեզ_(գյուղ,_Ալնաշսկի_շրջան)|2]], [[Սպասարկող:Այստեղհղվողէջերը/Խաչեմզիյ_(աուլ,_Կոշելխաբլի_շրջան)|3]], [[Սպասարկող:Այստեղհղվողէջերը/Սադովիյ_(գյուղ,_Պրիվոլժսկի_շրջան)|4]] և այլն)։ Որտե՞ղ են այդ կարմիր հղումները, խնդրում եմ ցույց տաս գոնե մեկը։ --[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]]) 05:53, 12 Մարտի 2020 (UTC)
::[[Մասնակից:23artashes|23artashes]], ջան, ես էլ չէի ալարել, արդեն ստուգել ու ուղղել էի... հենց կոնկրետ այս ջնջածների մեջ ընդամենը մի հատ էր, որ վերահղում ուներ: Խոսքը հիմնականում նախկինում ջնջածների մասին է:
::Եթե տառասխալների մասին ես ասում, ապա այո, ես էլ եմ կարծում, որ տառասխալները պետք է ուղղվեն ու ուղղում եմ դրանք նկատելուն պես: Սակայն երբ ես եմ ուղղում տառասխալները հղումներում, նայում եմ կան արդյոք հղումներ այս սխալին, ու ուղղում եմ դրանք: Իսկ Ձեր ջնջումները միայն ջնջումներ են... (խնդրում եմ, վատ չընկալես, պարզապես փաստում եմ): Շատ դեպքեր են եղել, որ տեսել եմ ջնջումները, ու հղումներով հետ եմ գնացել - ուղղել եմ, բայց եղել են դեպքեր, որ չեմ էլ նկատել ու մի քանի տարի հետո եմ ուղղել: Ու համոզված էլ չեմ, որ բոլորն եմ ուղղել: Այնուամենայնիվ կոչ է ընդամենը այս մասով, որ եթե ջնջում ես, ապա հղումներն էլ ստուգի ուղղի, կամ մի ջնջի, ասա ուրիշը անի, այ սա եմ ասում քննարկենք: '''Ու այո, հենց ջնջելը քննարկենք, ոչ թէ ջնջենք թէ ոչ, այլ ինչպես անենք որ կարմիր հղումներ չգեներացնենք ու ամեն տեղ ուղղենք այլ ոչ մասնակի!!!'''
::Հիմա բոտերով հարյուրավորի մասով. հարյուրավոր սխալ հոդված չի ստեղծվել, խնդրում եմ այդպես չասես: Կարծում եմ, ասածդ վերաբեվում էր հոդվածների անվանումներին, որոնք ստեղծման պահին սխալ չէին, ու քննարկման արդյունքում է որոշվել փոխել: Շատ լավ է եղել, սակայն փոխելիս պետք է փոխել ամեն տեղ, որպեսզի տեղեկությունների ամբողջականությունը չխախտվի: Սա նույնպես վերաբերվում է այն դեպքերին, երբ փոփոխվում է հոդվածի անունը, իսկ հոդվածի պարունակությունը ընդհանրապես անփոփոխ է մնում (սա քո արածը չի, պարզապես ևս մի մաքրման աշխատանք է, որ ժամանակ առ ժամանակ անում եմ :) ): Ստացվում է հոդվածի անվանումն է «փիղ» իսկ տեքստում մկան մասին է գրված--[[Մասնակից:Ahaik|Ahaik]] ([[Մասնակցի քննարկում:Ahaik|քննարկում]]) 10:06, 12 Մարտի 2020 (UTC)
43 014

edits