«Քարաջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
== Պատմություն ==
Քարաջի տարածքում գտնվող առաջին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի<ref>L. van den Berghe, La nécropole de Khūrvīn, Istanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut in het Nabije Oosten, 1964.</ref>: Քաղաքի Խուրվին վարչական շրջանը բնակեցված է եղել [[բրոնզե դար]]ից, իսկ եւ Քելաքի շրջանը՝ երկաթե դարից ի վեր: Շահրիար գավառի արևմտյան մասում՝ լեռան վրա, գտնվել է Թահթե Ռոստամ հնավայրը, որը կառուցվել էր [[Պարթևական թագավորություն|Պարթևական]] դարաշրջանում որպես [[Զրադաշտականություն|զրադաշտական]] [[ատրուշան]]:
[[Պատկեր:Karaj taleghaniTaleghani.jpg|մինի|ձախից]]
Քաղաքը [[Թեհրան]]ի հետ կապ էր հաստատում [[Սեֆյաններ]]ի ժամանակ կառուցած կամուրջի միջոցով, որը գործել է մինչև նախորդ դարի վերջ: Նույն դարաշրջանում է կառուցվել նաև Շահ Աբբասի քարվանսարան: [[Ղաջարիներ]]ի տիրապետության ժամանակ՝ 1810-ական թվականներին, այստեղ կառուցվում է Սոլեյմանիեի պալատը՝ որպես պարսից թագաժառանգի ամառանոց<ref>Iranica, [http://www.iranicaonline.org/articles/karaj-city-modern-city KARAJ i. Modern City]</ref> (այժմ՝ [[Թեհրանի համալսարան]]ի գյուղատնտեսության ֆակուլտետ): Առանձնապես հայտնի է Մորվարիդ (մարգարտե) պալատը, որը թվագրվում է 20-րդ դարի՝ [[Փահլավիներ]]ի շրջանին:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քարաջ» էջից