«Սառցադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 55 բայտ ,  2 տարի առաջ
Adiciono link
(Adiciono link)
{{անաղբյուր}}
{{wikify}}
[[Պատկեր:155 - Glacier Perito Moreno - Panorama de la partie nord - Janvier 2010.jpg|մինի|800px|[[Պերիտո Մորենո]] ([[Արգենտինա]])]]
 
Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերը ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրը շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտները պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերը սկսել են հալվել ավելի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններ: Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրը լայնացնում և խորացնում է հովիտների հունը, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերը շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորները, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերը լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։
Անանուն մասնակից