«Շինարարական գիտությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
[[Պատկեր:Շինարարություն.jpg|250px|մինի]]
[[Պատկեր:Badalyan Plan Building in Yerevan - Armenia 2008.JPG|250px|մինի|[[Ռուբեն Բադալյան|Ռ. Բադալյանի]] [[Բադալյանի կոնստրուկցիա|կոնստրուկցիա]], տիպային շենքի տեսակ]]
Մշակվել է բարձրահարկ շենքերի սեյսմակայունության հաշվարկի արդյունավետ եղանակ, որը հիմնված է էլեկտրոնային հաշվողական մեքենաների օգնությամբ գետնի [[տատանումներ]]ի գրանցումների մշակման վրա (էդուարդ Խաչիյան և ուրիշներ )։ Կարևոր ԳՀ աշխատանքներից են [[գիպս]] պարունակող թույլ գրունտների ամրացման քիմիական եղանակի մշակումը, քիմիական հավելանյութերի օգտագործումը թեթև բետոններում, խոշորացված չափերի միջնորմների, հավաքովի երկաթբետոնե բաղադրիչների միասնականացումը, [[ապակի|ապակե]] և [[բազալտ]]ե թելքով ամրանավորված տարրերի պատրաստումը, նոր կառուցվածքի (գրավիտացիոն հարկադրական սկզբունքով աշխատող) բետոնախառնիչի և այլ հարմարանքների ստեղծումը։ Շինանյութերի արդյունաբերության գիտական հետազոտությունների հետագա զարգացումն սկսվել է [[1961]] թվականից, երբ Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի հիմքի վրա ստեղծվել է Քարի և սիլիկատների ԳՀԻ-ն ([[1982]] թվականից՝ «Քար և սիլիկատներ» ԳԱՄ գլխավորող կազմակերպություն)։ Շինյան աճող ծավալների պահանջարկը պայմանավորել է քարի արդյունահանման և մշակման մեքենայացման անհրաժեշտությունը, որի համար, մասնավորապես մեքենայական քարհատման ոլորտում կատարվել են հիմնարար հետազոտություններ (Մարտին Կասյան, Իոսիֆ Տեր-Ազարև և ուրիշներ)։ Ներդրվել են կարծր քարերի մշակման անդրաձայնային, զարդաքանդակների ստացման մեքենայական և ճայթեցնող քուղի միջոցով մարմարե բլոկների արդյունահանման եղանակներ։ Բազմակողմանիորեն ուսումնասիրվել են շինանյութերի հատկությունները, մշակվել են դրանց երկարակեցության տեսական և փորձարար, գնահատման հիմունքները (Զ. Հացագործյան), ստեղծվել են փորձարկման նոր մեթոդներ ու սարքեր։ Պեռլիտի փքման դինամիկայի ուսումնասիրությամբ ստացել են անհրաժեշտ հատկություններով նոր շինանյութեր։ Քարի և սիլիկատների ԳՀհ-ում ստեղծված ամորֆ ապարների ջրաջերմային վերամշակման տեխնոլոգիայի շնորհիվ ստացել են ապակու տարատեսակներ՝ բյուրեղապակու բարձրորակ հումք («կանազիտ»), հեղուկ ապակի (նատրիումի մետասիլիկատ), թղթի լցափոշի, պարարտանյութ, ցեոլիտներ, քամիչ փոշենյութեր և սիլիկատային արժեքավոր այլ արտադրատեսակներ։ Զարգացել է քարից ապակեբյուրեղային նյութերի՝ սիտալների ստացման տեխնոլոգիան, սինթեզվել են քարասիտալներ՝ էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական և տեքստիլ արդյունաբերության շինվածքների համար։ [[ՀԽՍՀ]] [[ԳԱ]] [[Լենինական]]ի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտում կատարվել են [[երկրաշարժ]]երի կանխագուշակման, բնակավայրերի և խոշոր արդյունաբերական հանգույցների սեյսմիկ միկրոշրջանացման, պինդ մարմինների նմանության և կառույցների մոդելավորման տեսությունների զարգացման ու կիրառման աշխատանքներ (Արմենակ Նազարով, Բորիս Կարապետյան, Սուրեն Դարբինյան և ուրիշներ)։ Կազմվել է ուժեղ երկրաշարժերի գնահատման նոր սեյսմիկ սանդղակ, մշակվել են սեյսմիկ սարքերի նոր տեսակներ։ [[1960]] թվականից ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության հատուկ նախագծային կոնստրուկտոր, բյուրոյում ([[1978]] թվականից՝ Համամիության նախագծային փորձարար, կոնստրուկտորատեխնոլոգիա ինստիտուտ) կատարվել են հարկերի ու ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի նախագծման և կառուցման ԳՀ ուսումնասիրություններ (Ռուբեն Սահակյան, Ալեքսանդր Սահակյան, Սերգեյ Շահնազարյան, Յուրի Սաֆարյան), որոնց հիմքը բարձր արտադրող, մեխանիկական ամբարձիչ սարքավորումների ստեղծումն էր։