«Շինարարական գիտությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
== Հետազոտումներ և մշակումներ ==
 
Մշակված առաջարկությունները, Հայաստանից բացի, կիրառվել են նաև [[ԽՍՀՄ]]-ում և արտերկրում։ [[ԵՊՀ]]-ում ([[2000]] թվականից՝ ԵՃՇՊՀ) մշակվել են պատող կառուցվածքներ՝ տեղական բնական քարի համալիր օգտագործմամբ ([[Արտաշես Մամիջանյան]] և ուրիշներ)։ Կատարվել են կախովի ծածկերի և մետաղների կմախքով բազմահարկ շենքերի մոդելային ուսումնասիրություններ (Գուրգեն Աբովյան և ուրիշներ), արվել ենթակարմիր ճառագայթման օգնությամբ բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների ամրացման առաջարկություններ, մշակվել շինարարարկան կառուցվածքների մոնտաժման, շինարարության մեջ հիմնական ներդրումների արդյունավետության որոշման մեթոդներ։ Հետազոտվել են տեղական լցանյութերից պատրաստված թեթև բետոնների, ինչպես նաև բնական քարերից շարվածքների ամրության և ձևափոխման հատկությունները։ [[1990]]-ական թթ-ից ԵՃՇՊՀ-ում մշակվել են տեխնիկական ծրագրային միջոցներ, որոնց շնորհիվ վերահսկում և ավտոմատ շահագործում են (Մհեր Մարկոսյան) քաղաքաշինական համալիրներն ու առանձին կառույցներ (բարձրահարկ շենքեր, կամուրջներ, պատվարներ և այլն)։ Շինարարական եզակի կառույցների նշահարման, ինչպես նաև երկրակեղևի ձևախախտումների չափումների համար ստեղծվել են ([[Ռաֆայել Մովսիսյան]], Արեստ Բեգլարյան, Կառլեն Գյունաշյան, Ե. Հայրապետյան) նորագույն սարքեր ու համակարգեր (լագային, գերճշգրիտ լազերային հեռաչափներ, հիդրոստատիկ և հիդրոդինամիկ նիվելիրացման հարմարանք)։ Մշակվել են սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր, ուսումնասիրվել են շենքերի և կառուցվածքների սեյսմիկ տատանումները՝ ձգվածության, համատեղ ծռման, ոլորման ու սահքի ձևափոխումների, պտտման իներցիայի, առաձգական աշխատանքի և հիմնատակի անհամասեռության հաշվառմամբ (է. Խաչիյան, Վեմիր Համբարձումյան, Լևոն Լևոնյան)։ Մշակվել է հիդրոտեխ. կառուցվածքների վիճակի գնահատման, սահմանային իրավիճակների որոշման, վթարների կանխատեսումների և անվտանգության ապահովման մեթոդաբանությունը, սահմանվել են ՀՀ ջրային համակարգերի պահպանման, զարգացման ու կատարելագործման երաշխիքներ ([[Հովհաննես Թոքմաջյան]] և ուրիշներ)։ Կատարվել են ծավալուն ԳՀ աշխատանքներ ավանդ, շինանյութերի հատկությունների բարելավման և տեղական հումքից ու արտադրական թափոններից նոր նյութեր, մասնավորապես անցեմենտ բետոնների և ջերմամեկուսիչ նյութերի ստացման տեխնոլոգիաների կատարելագործման համար (Մարտին Բադալյան, Պետրոս Տեր Պետրոսյան, Նիկոլայ Չիլինգարյան)։ Մշակվել է կամուրջների սեյսմակայունության բարձրացման, մասնավորապես թռիչքային կառուցվածքի և հենարանային մասերի համատեղ աշխատանքի ապահովման միջոցառումների համալիր (Ռոբերտ Ազոյան և ոտ.ուրիշներ)։ Մոդելավորվել են շենքերի ջեռուցման և օդորակման էևերգատնտեսականէներգատնտեսական բարձր արդյունավետության տեխնոլոգիաներ (Ջոհրաբ Մելիքյան և ոտուր.)։
 
== Խոշոր կառույցներ ==