«Արմենական կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 10.
1860-70-ական թվականներին հայ հասարակական-քաղաքական վերնախավը, որը կրթություն էր ստացել [[Եվրոպա]]յի և [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] տարբեր համալսարաններում, հատուկ ուշադրություն է դարձրել երեք կայսրությունների բաժանված հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացմանը։ Ազգային-հասարակական գործունեությունն ու զարթոնքը պատմության այդ շրջանում բնորոշ էր Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների։ Հայերի գոյատևման ու հետագա զարգացման ուղիները հայ մտավորականները պատկերացնում էին երկու տարբերակով՝ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների միջոցով կամ զինված ազատագրական պայքարի կազմակերպմամբ<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 176|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
[[Պատկեր:Mkrtich Khrimyan.jpg|մինի|ձախից|[[Մկրտիչ Խրիմյան]]]]
1877-78 թվականներին [[Հարավային Կովկաս]]ում ու [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզում]] բռնկվում է [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական հերթական պատերազմը]]: Դրա արդյունքումհետևանքով [[Օսմանյան կայսրություն]]ը կորցնում է զգալի տարածքներ։ Տարածաշրջանում թուլացած արևելյան երկրի փոխարեն չցանկանալով տեսնել հզորացող [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] ազդեցությունը՝ եվրոպական տերությունները [[Անգլիա]]յի ու [[Ֆրանսիայի երրորդ հանրապետություն|Ֆրանսիայի]] նախաձեռնությամբ 1878 թվականի հունիսի 1-ին հրավիրում են [[Բեռլինի վեհաժողով]]ը: Դրա արդյունքներից հետո հայության մեջ հասունանում էր հայրենիքը ազատագրելու գաղափարը։ [[Մկրտիչ Խրիմյան]]ը դեռևս 1876 և 1877 թվականներերին գրած աշխատություններում ժողովրդին պատրաստում էր պայքարի։ Նա գտնում էր, որ «ցանկալի ազատությունը» նվաճելու համար անհրաժեշտ է «արյուն թափել»: Բեռլինի վեհաժողովից հետո նա 1879 թվականին մեկնեց [[Վան]], ուր ավելի ուժգին սկսեց քարոզել զինված պայքարի գաղափարը<ref>{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 177|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>:
 
Վանում Խրիմյանին միանում են վարժապետանոց բացած [[Մկրտիչ Փորթուգալյան]]ը և տեղի ռուսական փոխհյուպատոս [[Կոստանդին Կամսարական]]ը: Նրանց հովանավորությամբ [[1879]] թվականի վերջին Վանում ստեղծվեց «[[Սև խաչ]]» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները։ «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ թուրքական կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր<ref name="historyofarmenia.am">{{Cite web|title = Արմենական կուսակցություն: Ձևավորումը |url = http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Armenakan_Kusakcutyun |website = ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ|accessdate = 5 փետրվարի 2016}}</ref>: Որոշ ժամանակ անց Մկրտիչ Փորթուգալյանը բացում է հայկական առաջին կուսակցությունը<ref name="library.anau.am">{{գիրք|հեղինակ = Սիմոնյան Հ. |մաս = |վերնագիր = Հայոց պատմություն. հիմնահարցեր |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/hasarak/hayoc_patm_Simonyan.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 487 |մեջբերվող էջեր = 178|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>: