«Քոբայրի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 149.
Ջրահեռացման համակարգը բավական զարգացած էր [[միջնադարյան Հայաստան]]ում, հատկապես խոշոր քաղաքներում, գյուղաքաղաքներում, ամրոցներում, պալատներում՝ գործող բաղնիքների կեղտաջրերը հեռացնելու հետ կապված<ref>{{cite book | title=Гражданское зодчество Армении | author=О. Халпахчьян | year=1971 | location=Москва | pages=212}}</ref><ref>{{cite book | title=Водоснабжение древней и средневековой Армении | author=Р. Епремян}}</ref>: Եվ պատահական չէ, որ բնականից հորդահոս ջրեր ունեցող Քոբայրի վանքի տարածքում ևս կիրառել են ջրահեռացման այսպիսի համակարգ՝ ջրի կուտակումներից խուսափելու համար։ Այդ նպատակով օգտագործել են և՛ հիմնաժայռը՝ առվակոսներ փորելով, և՛ կավե խողովակաշարը, որտեղ դրա անհրաժեշտությունը կար։
 
=== Սենյակ ===
[[Պատկեր:Kobayr Monastery 09.jpg|260px|մինի|Վանքի զանգակատունը]]
Ուշագրավ է զանգակատան հյուսիսում բացված կառույցը, որն անմիջապես կցված էր նրան։ Այն գրեթե քառակուսի հատակագծով սենյակ է՝ 4.13 x 3.10 ներքին չափերով։ Սենյակի համար իբրև հարավային պատ ծառայել է զանգակատան հյուսիսային ճակատը, իսկ արևմտյանը՝ ժայռը։ Սենյակն ամբողջացնելու համար կառուցվել են միայն արևելյան և հյուսիսային պատերը (պատերի հաստությունը՝ 0.8–1 մ)։ Միակ մուտքը հյուսիս-արևմուտքից է։ Դռան բացվածքի լայնությունը 1 մ է, բարձրությունը մինչև քարե շեմը՝ 1.15 մ։ Պատերը շարված են անմշակ քարերով և հողի լիցքով։ Ներքուստ նկատվում են սվաղի հետքեր։ Սենյակի ներքին հատվածը պեղելիս հարավարևելյան հատվածում բացվեց քառանկյուն օջախ, որի մեջ դրված էր ամբողջական երկկանթ մի անոթ։ Օջախն անմիջապես ժայռի վրա էր (պահպանված բարձրությունը՝ 34 սմ, տրամագիծը՝ 52 սմ, պատերի հաստությունը՝ 6 սմ)։