«Էդիթ Մոդ Հալլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1478 բայտ ,  6 ամիս առաջ
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Էդիթ Մոդ Հալլ''' ({{lang-en|Edith Maud Hull}}, ի ծնե՝ '''Հենդերսոն''', {{lang-en|Henderson}}, {{ԱԾ}}), բրիտանացի [[գրող]]<ref name="aim25">[http://www.aim25.ac.uk/cgi-bin/vcdf/detail?coll_id=10583&inst_id=65&nv1=search&nv2= "Hull, Edith Maud (1880–1947)"]. AIM25 website.</ref><ref name="ukna">[http://discovery.nationalarchives.gov.uk/details/rd/610f43d4-bf92-4aca-99ed-6869447e9068 "Papers of Edith Maud Hull"]. The National Archives. (U.K. website)</ref>: Գրել է [[սիրավեպ]]ի ժանրում: Նրա ամենահայտի ստեղծագործությունն է դարձել «Շեյխ» վեպը, որը հրատարակվել է 1921 թվականին և միանգամից դարձել [[բեսթսելլեր]]<ref name="teo">Teo, Hsu-Ming. [http://jprstudies.org/2010/08/historicizing-the-sheik-comparisons-of-the-british-novel-and-the-american-film-by-hsu-ming-teo/ “Historicizing ''The Sheik'': Comparisons of the British Novel and the American Film”]. ''Journal of Popular Romance Studies.''</ref>:
 
== Անձնական կյանք ==
Էդիթ Մոդ Հալլը ծնվել է 1880 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի Համպստեդ թաղամասում: Ծնունդով նյույորքցի լիվերպուլյան նավատեր Ջեյմս Հենդերսոնի և Քեթի Թորնի դուստրն էր: Մանկության տարիներին շատ է ճանապարհորդել ծնողների հետ, այցելել է նաև [[Ալժիր]]. այդ երկրում էլ ծավալվում են նրա ստեղծագործությունների սյուժեները:
 
1899 թվականին Էդիթն ամուսնացել է շինարար-ինժեներ և խոզաբույծ Պերսի Ուինսթենլի Հալլի հետ<ref name="as">Sergeant, Amy. [https://womenandsilentbritishcinema.wordpress.com/the-women/e-m-hull-homepage/ "E M Hull Homepage"]. Women in Silent British Cinema website.</ref>: Զույգը 1900-ական թվականների սկզբին տեղափոխվել է Հալլի կալվածք, որը գտնվում էր Դերբիշիրում: Ծնվել է նրանց դուստր Սեսիլ Ուինսթենլին:
 
Գրողը եղել է փակ անձնավորություն և չի փնտրել մամուլի ուշադրությունը: Նա մահացել է 66 տարեկան հասակում՝ 1947 թվականի փետրվարի 11-ին Դերբիշիրի Հազելվուդ քաղաքում<ref name="aim25" />:
 
== Ստեղծագործություններ ==