«Քոբայրի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 98.
Երկայնական ձգված միանավ դահլիճ է (10,40x8,50մ չափերով), որ ծածկված է եղել թաղակիր կամ,արներով ուժեղացված կիսագլանաձև թաղով: Որմնամուլթերը իրար հետ կախված են նաև որմնակամարներով: Ունի հարուստ եզրակալներով երկու մուտք. գլխավորը հյուսիսայինն է, որ բացվում է դեպի արտաքին սրահ (ներկայումս ավերված): Մյուսը բացվում է արևմուտքից` հանդիպակած ժայռից ունենալով ընդմենը 1,5-2 մ հեռավորություն: Խորանն ունի երկու շարքում տեղադրված հինգ պատուհան (երեքը` ստորին շարքում), որոնց երկու կողմում եռանկյունաձև կտրվածքով մեկական խորշեր են: Հյուսիսային պատի եզրային որմնանկարների միջկամարային բացվածքներում եղել են նեղ պատուհաններ, որոնք ներկայումս փակված են:
[[Գմբեթազարդ]]ի հարավային քանդված մասից երևում է, որ ավելորդ լիցքից խուսափելու նպատակով արևելյան պատի անկյունները թողնվել են դատարկ: Եկեղեցին պսակված է հյուսվածքազարդերով պատած գոգավոր բարձր քիվով: Ունի շեշտված կիսագլանիկներով և ուղղանիստ ձևերով զուգորդված բարդ տրամատի որմնախարիսխ: Արևելյան պատը կանգուն է ողջ բարձրությամբ, ավարտվում է երկկողմանի մեծ թեքության վերնամասով, որի վրա պահպանվում են քիվը և կարմրավուն [[ֆելզիտ]]ից ծածկասալեր: Այդ ճակատում աչքի են ընկնում ճարտարապետական տարրերով, զարդաքանդակներով և [[վարդյակ]]ներով զուգորդված պատուհանների շքեղ պարակալները, բարձրության մեծ մասը բռնող [[հյուսկեն]]ն խաչը, վերասլաց [[ճակտոն]]ը:
Պատերը բազալտից են` արտաքուստ և ներսի ստորին մասերում` սրբատաշ, իսկ մնացած տեղերում` կիսամաքրատաշ: Ներքուստ եղել են սվաղված և որմնանկարներով պատած: Վերջիններիս մնացորդները, կատարված բարձր արվեստով ու նրբագունությամբ, պահպանվել են խորանի վրա և բեմի հյուսիսային պատին: Խորանի որմնանկարները կազմում են երեք շարք, որոնցից վերևինում (գմբեթարդի վրա) պատկերված է Աստվածամայրը Մանկան հետ (Օդիգիտրիա), որի երկու կողմերում ՝ [[հրեշտակապետ]]ներն են, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է (Եվխարիստիա), ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ [[Գրիգոր Աստվածաբան]]ը, Սուրբ [[Բարսեղ Մեծ]]ը, Սուրբ [[Հովհան Ոսկեբերան|Հովհաննես Ոսկեբերան]]ը և Սուրբ [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն:Շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով: Բեմի պատերին ներկայացված են եղել մարգարեների ֆիգուրներ, որոնցից համեմատաբար լավ վիճակում պահպանվել է հյուսիսային պատի Եղիայի ֆիգուրը: Հյուսիսային մուտքի աջ և ձախ կողմերում կան վրացերեն ընդարձակ արձանագրություններ, որոնցում հիշատակվում է Շահնշահի որդի Գիորգի աբեղայի կողմից 1276թ. եկեղեցին նորոգելու, բակի հետ միասին սաարկելուսալարկելու, իսկ վեց տարի հետո` 1282թ. որմնանկարմանը ձեռնամուխ լինելու մասին: 1967թ. կատարվել են մաքրման աշխատանքներ: 1971թ.-ին ամրացվել են որմնանկարները:
Մեծ եկեղեցուն հյուսիսից, հավանաբար, մատուռ-ավանդատան հետ միաժամանակ կցվել է նաև բաց սրահ, որից պահպանվել են եկեղեցուն կից որմնակամարը,
 
== Մատուռ-ավանդատուն ==