«Քոբայրի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 92.
Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները: Հուշարձանների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, [[Խաչքար (այլ կիրառումներ)|խաչքար]]<nowiki/>երից, պարսպապատերի մնացորդներից, մատուռ-ավանդատնից, սյունասրահից: Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը։
 
Պարսպապատերի մնացորդները ռելիեֆի բարդությամբ պայմանավորված, ունեն ազատ դասավորություն և աչքի չեն ընկնում համակարգվածությամբ և փոխկապակցվածությամբ: Տարածքը եզերող ժայռերում շատ կան դժվարամատչելի այրեր ու պատսպարաններ[[պատսպարան]]ներ` մի մասը ամրացված պատերով: Իր մեծությամբ ու անմատչելիությամբ հատկապես աչքի է ընկնում «Սղնախ» ([[ապաստարան]]) կոչվածը: Հուշարձանների պատերը հիմնականում բազալտե սրբատաշ խոշոր քարերով են կապակցված կրաշաղախով:
 
== Մեծ եկեղեցի ==
Մեծ եկեղեցին (12-րդ դարի վերջ) գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան մասում` ժայռերի միջանկյալ հարթակներից մեկի վրա, որտեղից անմիջականորեն սկսվում է անդունդը: Կիսավեր վիճակում է. պահպանվել են խորանը` գմբեթազարդի կես բարձրությամբ, հյուսիսային և արևմտյան պատերը, հարավայինի ստորին երկու շարքը:
Երկայնական ձգված միանավ դահլիճ է (10,40x8,50մ չափերով), որ ծածկված է եղել թաղակիր կամ,արներով ուժեղացված կիսագլանաձև թաղով: Որմնամուլթերը իրար հետ կախված են նաև որմնակամարներով: Ունի հարուստ եզրակալներով երկու մուտք. գլխավորը հյուսիսայինն է, որ բացվում է դեպի արտաքին սրահ (ներկայումս ավերված): Մյուսը բացվում է արևմուտքից` հանդիպակած ժայռից ունենալով ընդմենը 1,5-2 մ հեռավորություն: Խորանն ունի երկու շարքում տեղադրված հինգ պատուհան (երեքը` ստորին շարքում), որոնց երկու կողմում եռանկյունաձև կտրվածքով մեկական խորշեր են: Հյուսիսային պատի եզրային որմնանկարների միջկամարային բացվածքներում եղել են նեղ պատուհաններ, որոնք ներկայումս փակված են:
[[Գմբեթազարդ]]ի հարավային քանդված մասից երևում է, որ ավելորդ լիցքից խուսափելու նպատակով արևելյան պատի անկյունները թողնվել են դատարկ: Եկեղեցին պսակված է հյուսվածքազարդերով պատած գոգավոր բարձր քիվով: Ունի շեշտված կիսագլանիկներով և ուղղանիստ ձևերով զուգորդված բարդ տրամատի որմնախարիսխ: Արևելյան պատը կանգուն է ողջ բարձրությամբ, ավարտվում է երկկողմանի մեծ թեքության վերնամասով, որի վրա պահպանվում են քիվը և կարմրավուն [[ֆելզիտ]]ից ծածկասալեր: Այդ ճակատում աչքի են ընկնում ճարտարապետական տարրերով, զարդաքանդակներով և [[վարդյակ]]ներով զուգորդված պատուհանների շքեղ պարակալները, բարձրության մեծ մասը բռնող [[հյուսկեն]]ն խաչը, վերասլաց [[ճակտոն]]ը:
Պատերը բազալտից են` արտաքուստ և ներսի ստորին մասերում` սրբատաշ, իսկ մնացած տեղերում` կիսամաքրատաշ: Ներքուստ եղել են սվաղված և որմնանկարներով պատած: Վերջիններիս մնացորդները, կատարված բարձր արվեստով ու նրբագունությամբ, պահպանվել են խորանի վրա և բեմի հյուսիսային պատին: Խորանի որմնանկարները կազմում են երեք շարք, որոնցից վերևինում (գմբեթարդի վրա) պատկերված է Աստվածամայրը Մանկան հետ (Օդիգիտրիա), որի երկու կողմերում ՝ [[հրեշտակապետ]]ներն են, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է (Եվխարիստիա), ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ [[Գրիգոր Աստվածաբան]]ը, Սուրբ [[Բարսեղ Մեծ]]ը, Սուրբ [[Հովհան Ոսկեբերան|Հովհաննես Ոսկեբերան]]ը և Սուրբ [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն:Շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով:
 
Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը։ Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ [[հրեշտակապետ]]ները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ [[Գրիգոր Աստվածաբան]]ը, Սուրբ [[Բարսեղ Մեծ]]ը, Սուրբ [[Հովհան Ոսկեբերան|Հովհաննես Ոսկեբերան]]ը և Սուրբ [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն: Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է։ Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «[[Հաղորդություն]]ը», ներքևում՝ սրբերը։ Արևմտյան և հյուսիսային պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ Սուրբ Գևորգի առջև կանգնած։
 
Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստոնեական միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը և այլն)։