«Մարդու աչք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 84.
== Աչքի հիվանդություններ ==
[[Պատկեր:Blepharitis.JPG|մինի|Կոպաբորբ, բլևարիտ]]
Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է [[պտուղ|պտղի]] վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ [[հղիություն|հղիության]] ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են [[մանրէներ]]ի, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը ([[կոպաբորբ]]), լորձաթաղանթը ([[շաղկապենաբորբ]]), եղջերաթաղանթը ([[եղջերենաբորբ]])։ Հարկավոր է հաշվի առնել, որ [[բակտերիաներ]]ից և [[վիրուսներ]]ից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները ([[անոթաթաղանթաբորբ]], [[ծիածանաթաղանթի բորբոքում|ծիածանաթաղանթի]] և [[թարթիչային մարմնի բորբոքում]], ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և [[գլաուկոմա]]յի պատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ|ծայրամասային նյարդային]], [[սիրտանոթային համակարգ]]երի հիվանդությունների, [[թունավորումներ]]ի, նյութափոխանակության խանգարումների, [[ներզատիչ գեղձեր]]ի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, [[քթի հավելյալ ծոցեր]]ի) հիվանդագին գործընթացների դեպքերում։
 
== Աչքի վնասվածքներ ==