«Հոդվածոտանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: rue:Членистоногы
տեղեկաքարտ
Տող 1.
{{Տաքսոտուփ
| name = Հոդվածոտանիներ
| image file = Arthropoda.jpg
| image descr =
| regnum = Կենդանիներ
| subregnum = Բազմաբջջավորներ
| subphylum = Ecdysozoa
| genus = ''Հոդվածոտանիները''
| species =
| latin = Arthropoda
| wikispecies = Arthropoda
| commons = Category:Arthropoda
}}
'''Հոդվածոտանիները''' կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն [[տեսակ]]: Ապրում են ցամաքում, օդում և ջրում: Մարմինը [[երկկողմ համաչափ]] է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից: Ունեն հատվածավորված, շարժուն [[հոդ]]երով միացած [[վերջավորություն]]ներ, որտեղից և [[տիպ]]ը ստացել է իր անունը: Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր են. գետի [[խեցգետին]]ն ունի 5 զույգ քայլող [[ոտք]]եր, [[խաչասարդ]]ը՝ 4, [[մայիսյան բզեզ]]ը` 3 զույգ: Հոդվածոտանիներից [[միջատնե]]րի մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են [[թևեր]]ը: Մարմինը ծածկված է [[խիտին]]ային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին [[կմախք]], պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին` ջրի ավելորդ կորստից: Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի [[աճ]]ը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում [[մաշկափոխություն]]: Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է: Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են [[մկան]]ները: Հոդվածոտանիներն ունեն [[միջաձիգ զոլավոր մկան]]ներ` առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն [[հարթ մկան]]ների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները: