«Արամայիս Երզնկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Արամայիս Երզնկյանը ծնվել է [[1879]] թվականին [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատ գյուղում]], քահանա Տեր Հարությունի և Կատերինայի ընտանիքում<ref name="ankakh">{{Cite web|url=http://archive.ankakh.com/?p=268104|title=Արամայիս Երզնկյան|language=hy-AM|accessdate=2019-04-03}}</ref>: Ավարտել է [[Թիֆլիս]]ի [[Ներսիսյան դպրոց]]ը ([[1898]]), մեկնել [[Ժնև]]՝ սովորել [[Ժնևի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից ծանոթացել է Պլեխանովի հետ, հարել մարքսիզմին, Ժնևում հիմնել «Կովկաս» մարքսիստական խմբակը, որում համախմբված են եղել Եվրոպայում ուսանող կովկասահայերը: Խմբակի աշխատանքներին ներգրավված էին նաև [[Ստեփան Շահումյան]]ը, [[Բոգդան Կնունյանց]]ը, [[Մելիք Մելիքյան]]ը (Դեդուշկա): 1898 թվականին մտել է ՌՍԴ/բ/Կ շարքերը: 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը»: [[1903]] թվականին, ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո, կանգնել է մենշևիկյան դիրքերում՝ մնալով նրա ձախ թևում մինչև [[1920]] թվականի վերջը։ [[1907]] թվականին մասնակցել է ՌՍԴԲԿ 5-րդ (Լոնդոնյան) համագումարին։ [[1906]] թվականին խմբագրել է բոլշևիկյան «[[Կայծ (թերթ, Թիֆլիս)|Կայծ»]], [[1915]] թվականի դեկտեմբերից՝ ս-դ․ «Պայքար» թերթերը։ [[1916]] թվականին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Այդ խորհուրդը կազմված էր 15 անդամներից, որոնցից վեցը [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ]] անդամներ էին ([[Ավետիս Ահարոնյան]], [[Աբրահամ Գյուլխանդանյան]], [[Ռուբեն Տեր-Մինասյան]], [[Խաչատուր Կարճիկյան]], [[Նիկոլ Աղբալյան]], [[Կորյուն Ղազազյան]]), երկուսը` սոցիալիստ-հեղափոխական` էսէռ (Հովհաննես Տեր-Օհանյան, [[Լևոն Աթաբեկյան]]), մեկը` հնչակյան ([[Ղազար Տեր-Ղազարյան]]), մեկը` մենշևիկ (Արամայիս Երզնկյան): Հայ ժողովրդական կուսակցությունն ուներ երկու ներկայացուցիչ ([[Սամսոն Հարությունյան]], Հարություն Այվազյան) և երեք անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, [[Ստեփան Մամիկոնյան]], Պետրոս Զաքարյան)<ref name="ankakh" />: [[1920]] թվականին Երզնկյանը, որպես մենշևիկ-ինտերնացիոնալիստների խմբի լիազոր-ներկայացուցիչ, բանակցություններ է վարել ՌԿ(բ) կ Կովկասյան բյուրոյի հետ՝ խումբը կոմունիստական կուսակցությանը ձուլելու համար։ [[1921]] թվականից պատասխանատու աշխատանքներ է վարել [[Վրաստան]]ում, ապա՝ [[Հայաստան]]ում։ Եղել է ՀԽՍՀ Հողժողկոմ, ժողկոմսոխորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ [[1922]] թվականից անընդմեջ ընտրվել է Հայաստանի և [[Անդրկովկաս]]ի կուսակցական և խորհրդական ղեկավար մարմիններում։
 
[[1935]] թվականին նա ազատվում է Ժողկոմխորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից [[Աղասի Խանջյան|Աղասի Խանջյանի]] կողմից։ Ի պատասխան նա նամակով դիմում է Անդրոկովկասի մարզկոմի քարտուղար [[Լավրենտի Բերիա|Լավրենտի Բերիային]]։ Նամակում նա Խանջյանին անվանում է երկերեսանի, հակապետական գործունեություն ծավալող, ով տատանվում է նացիոնալ-դեմոկրատիզմի ու ձախակողմյան քյալլագյոզության միջև։ Ըստ նրա՝ Խանջյանը մի կողմից պատսպարում է ազգայնականորեն տրամադրված ինտելիգենցիային, մյուս կողմից հանրային հայտարարություններում կոչ է անում վերջ դնել ազգայնականությանը։ Որպես հիմնավորում նա բերում է Խանջյանի պնդումը, որ [[Արցախ նահանգ|Արցախը]], [[Կարսի մարզ (Թուրքիա)|Կարսն]] ու [[Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Նախիջևանը]] պետք է միացվեն [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանին]]։<ref>{{Cite web|url=https://imyerevan.com/ru/society/view/5011|title=История одного убийства|website=ImYerevan.com|language=ru|accessdate=2020-02-28}}</ref>
 
[[1938]] թվականին զոհ է դարձել [[Ստալինյան բռնաճնշումներ|Ստալինյան բռնաճնշումների]]։<ref>{{Cite web|url=https://noev-kovcheg.ru/mag/2016-07/5479.html|title=Лица армянской истории - государственные деятели|last=Media|first=Noev Kovcheg|website=noev-kovcheg.ru|language=ru|accessdate=2020-02-28}}</ref>