«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2074 բայտ ,  1 ամիս առաջ
չ
46.71.6.178 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
(Փ)
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (46.71.6.178 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է [[Մերձավոր Արևելք]]ում, եղել [[Պարսկաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր [[Մշո Սուրբ Կարապետ|Մշո Սուրբ Կարապետի վանքը]]՝ [[Տարոն]], մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ ''երգի որսորդ''։
 
=== Կուսակրոն կյանք ===
1759 թվականի կեսերին ավարտվել է Սայաթ-Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան-երաժշտի կյանքը։ 1759 թվականին [[Հերակլ II]]-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել [[Կասպից ծով]]ի հարավային ափին գտնվող [[Բանդարե Անզալի]] նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ վերադարձել է հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766 թվականին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ [[Մասունք Աստվածաշնչի (4270)|Աստվածաշնչի]] հատվածներից բաղկացած մի ժողովածու։ [[1768]] թվականին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ-Նովա Տեր-Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատի]] միաբանության առաջնորդարանում, իսկ 1778 թվականից, երբ վերաշինել է [[Հաղպատի վանք]]ը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է [[Թիֆլիս]]։ 1795 թվականի սեպտեմբերին՝ [[Աղա-Մահմեդ Խան Ղազար]]ի արշավանքի օրերին, զոհվել է և թաղվել է [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)|Սուրբ Գևորգ եկեղեցու]] բակում։
<br />
 
== Ստեղծագործություններ ==