«Մուրադ Ամիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ օպերային երգիչ
Content deleted Content added
Նոր էջ «<br />{{Տեղեկաքարտ Անձ}} '''Մուրադ Ամիրխանյան, Ադամ Բարրո''' (ծնվ. 1974թ. հուլիսի 6, Լենինական) (ա...»:
(Տարբերություն չկա)

11:48, 27 փետրվարի 2020-ի տարբերակ


Մուրադ Ամիրխանյան, Ադամ Բարրո (ծնվ. 1974թ. հուլիսի 6, Լենինական) (այժմ՝ Գյումրի), հայ օպերային երգիչ:

Մուրադ Ամիրխանյան
Ծնվել էհուլիսի 6, 1974(1974-07-06)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան և  Ֆրանսիա
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգիչ

Կենսագրություն և գործունեություն

Մուրադ Ամիրխանյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 6-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի):

1998 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մարիաննա Հարությունյանի երգեցողության դասարանը: 2000թվականին ավարտել է ասպիրանտուրան: 2001թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 2004 թվականին բարձրագույն դիպլոմով ավարտել է Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցը: 2006թվականին Փարիզի Սկոլա Կանտորումը (ուսուցիչ` Աննա Մարիա Բոնդին) նրան շնորհել է վարպետության բարձրագույն դիպլոմ: 2007թվականին արժանացել է նաև Սկոլա Կանտորումի մեներգչի բարձրագույն դիպլոմի: Զուգահեռաբար հետևել է Ժոզե Վան Դամի, Ֆրանսուա Լը Ռուի, Չեչիլիա Բարտոլիի և Գաբրիել Բաքյեի վարպետության դասերին:

Ունի ընդարձակ ձայնածավալ, որը բասի ամենաթավ նոտաներից հասնում է մինչև բարիտոնի բարձր հնչյունները: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակների դափնեկիր: 2001թվականից ելույթներ է ունեցել Ֆրանսիայում (Կորտո դահլիճ, Բուրգունդական Երաժշտական փառատոն և այլն), Իտալիայում (Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճար), Հոլանդիայում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Եգիպտոսում ու Հարավային Կորեայում: Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»-յի կինոտարբերակում կատարել է Սպարաֆուչիլեի դերերգը (տեսասկավառակը՝ 2003թ.), «Սամսոն և Դալիլա»-յում նկարահանվել է Աբիմելեքի դերում (տեսասկավառակը՝ 2007թ.): 2008թ. Քլամարում խաղացել է Դոն Պասկուալեի դերը Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում, Դոմինիկ Սուրիսի գլխավորությամբ, ինչպես նաև Վալենսիայում (Իսպանիա)` Կլաուս Սալմանի գլխավորությամբ: Խաղացել է նաև Կոմանդորի դերը Դոն Ջովաննի օպերայում` Դավիդ Լեվիի (Հոլանդիա) գլխավորությամբ: 2010թ. Աթենքում ներկայացրել է Իսմենորի դերը Կամպրայի «Տանքրեդ» օպերայում, Փարիզում` Բարթոլոյի դերը Պեզիելոյի «Սևիլյան սափրիչը» օպերայում: Եվրոպական հյուրախաղերի ժամանակ հանդես է եկել Զեյսլի «Եբրաերեն ռեքվիեմը», Փարիզում ներկայացրել է Բրամսի ռեքվիեմը Տրինիտեյի եկեղեցում: Թողարկել է «Հայկական հոգևոր երգեր» ձայնասկավառակը երգեհոնի նվագակցությամբ Քվանտումում: 2011թ. Ավինյոնի փառատոնի ժամանակ ցուցադրվել է Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան[2]: Մասնակցել է նաև Մարեի փառատոնին: Լույս է տեսել Ժ.Թիոլեի «Պիանո մա նոն սոլո» գիրքը: Անսիում մասնակցել է Երաժշտական հաճույք փառատոնին: Փարիզում լույս է տեսել հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որը կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ հնչել է Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները[3]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://wikivisually.com/wiki/Mourad_Amirkhanian
  2. Ավինյոնի փառատոն
  3. Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ