«Մասնակից:Վազգեն ԱՐՃԻՍ 23/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
1998 թվականին ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի]] Մարիաննա Հարությունյանի երգեցողության դասարանը: 2000թվականին ավարտել է ասպիրանտուրան: 2001թվականին տեղափոխվել է [[Ֆրանսիա]], որտեղ 2004 թվականին բարձրագույն դիպլոմով ավարտել է Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցը: 2006թվականին Փարիզի Սկոլա Կանտորումը (ուսուցիչ` Աննա Մարիա Բոնդին) նրան շնորհել է վարպետության բարձրագույն դիպլոմ: 2007թվականին արժանացել է նաև Սկոլա Կանտորումի մեներգչի բարձրագույն դիպլոմի: Զուգահեռաբար հետևել է Ժոզե Վան Դամի, Ֆրանսուա Լը Ռուի, [[Չեչիլիա Բարտոլի|Չեչիլիա Բարտոլիի]] և Գաբրիել Բաքյեի վարպետության դասերին:
 
Ունի ընդարձակ ձայնածավալ, որը բասի ամենաթավ նոտաներից հասնում է մինչև բարիտոնի բարձր հնչյունները: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակների դափնեկիր: 2001թվականից ելույթներ է ունեցել [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]] (Կորտո դահլիճ, Բուրգունդական Երաժշտական փառատոն և այլն), [[Իտալիա|Իտալիայում]] (Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճար), [[Նիդերլանդներ|Հոլանդիայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], եվրոպական այլ երկրներում, [[Եգիպտոս|Եգիպտոսում]] ու [[Հարավային Կորեա|Հարավային Կորեայում]]: [[Ջուզեպպե Վերդի|Ջուզեպպե Վերդիի]] «Ռիգոլետտո»-յի կինոտարբերակում կատարել է Սպարաֆուչիլեի դերերգը (տեսասկավառակը՝ 2003թ.), «Սամսոն և Դալիլա»-յում նկարահանվել է Աբիմելեքի դերում (տեսասկավառակը՝ 2007թ.): 2008թ. Քլամարում խաղացել է Դոն Պասկուալեի դերը Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում, Դոմինիկ Սուրիսի գլխավորությամբ, ինչպես նաև Վալենսիայում (Իսպանիա)` Կլաուս Սալմանի գլխավորությամբ: Խաղացել է նաև Կոմանդորի դերը Դոն Ջովաննի օպերայում` Դավիդ Լեվիի (Հոլանդիա) գլխավորությամբ: 2010թ. Աթենքում ներկայացրել է Իսմենորի դերը Կամպրայի «Տանքրեդ» օպերայում, Փարիզում` Բարթոլոյի դերը Պեզիելոյի «Սևիլյան սափրիչը» օպերայում: Եվրոպական հյուրախաղերի ժամանակ հանդես է եկել Զեյսլի «Եբրաերեն ռեքվիեմը», Փարիզում ներկայացրել է Բրամսի ռեքվիեմը Տրինիտեյի եկեղեցում: Թողարկել է «Հայկական հոգևոր երգեր» ձայնասկավառակը երգեհոնի նվագակցությամբ Քվանտումում: 2011թ. Ավինյոնի փառատոնի ժամանակ ցուցադրվել է Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան<ref>[https://hetq.am/hy/article/25408 Ավինյոնի փառատոն]</ref>: Մասնակցել է նաև Մարեի փառատոնին: Լույս է տեսել Ժ.Թիոլեի «Պիանո մա նոն սոլո» գիրքը: [[Անսի (գյուղ, Կաառմա շրջան)|Անսիում]] մասնակցել է Երաժշտական հաճույք փառատոնին: [[Փարիզ|Փարիզում]] լույս է տեսել հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որը կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Ծիծեռնակաբերդում Ադամ Բարրոյի կատարմամբ՝ Մանուկ Հարությունյանի նորաստեղծ «Մանջութ» լարային նվագարանի նվագակցությամբ՝ հնչել է Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները<ref>[https://www.tert.am/am/news/2015/04/16/murad-amirkhanyan/1648317 Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ]</ref>
 
{{Տեղեկաքարտ Անձ}}