82 200
edits
{{դրոշավորում|Ադրբեջան}} <br />
[[Պատկեր:Flag of Chechen Republic of Ichkeria.svg|23px]] [[Չեչեններ|Չեչեն գրոհայիններ]]<ref>[http://www.specnaz.ru/article/?933 ]</ref><br />
[[Պատկեր:MHP flag.svg|23px]] [[Բոզկուրտ|Գորշ Գայլեր]]<ref>[http://web.archive.org/web/20080130121758/http://www.sakharov-center.ru/publications/azrus/az_015.htm]</ref><br />
[[Պատկեր:UNSO-flag.svg|23px]] [[ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ]]<ref>{{cite book|last=Azadian|first=Edmond Y.|title=History on the Move: Views, Interviews and Essays on Armenian Issues|year=1999|publisher=[[Wayne State University Press]]|isbn=9780814329160|page=173|quote<!-- =But as subsequent events evolved it became all too apparent that Ukraine has steadfastly stood behind Azerbaijan in the Nagorno-Karabagh conflict all along. ...it was reported from Stepanakert that Ukraine had shipped 40 tanks to Azerbaijan. Later that number was raised to 59. Ukraine had also supplied Azerbaijan with Mig-21 attack places. -->}}</ref>
== Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում ==
1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Հայկական կողմը կորցրեց [[Արծվաշեն]]ը, [[
== Արցախյան ազատագրական պատերազմ ==
Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ [[1988]] թվականի [[փետրվար]]ից մինչև [[1991]]թվականի [[ապրիլ]]ն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ [[ՄՀՆՋ]]-ի և [[ԽՍՀՄ ներքին զորքեր]]ի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։
Մանավանդ, [[1991]] թվականի [[ապրիլի 30]]-ին Կենտրոնի ձեռնարկված [[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են [[Հյուսիսային Արցախ]]ի [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] ու [[Մարտունաշեն]] բնակավայրերը, [[Հադրութի շրջան]]ի ծայրամասային գյուղերը և [[Շուշի]]ի շրջանի [[Բերդաձոր]]ի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։
ՂԱՊ-ը կարելի է բաժանել '''5 հիմնական փուլերի''', որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։
=== 5 հիմնական փուլեր ===
{{Արցախի պատմություն}}
* '''Առաջին փուլ'''՝ [[1988]] թվականի [[փետրվարի 22]] - [[1990]] թվականի [[հունվարի 19]]-ը. սկսվել է [[Ասկերան]]-[[Ստեփանակերտ]] ռազմավարական ուղղությամբ աղդամցի [[ադրբեջանցիներ]]ի բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել [[Հյուսիսային Արցախ]]ի ([[Ազատ (ԼՂՀ)|Ազատ]], [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] և [[Մանաշիդ]]), [[
* '''Երկրորդ փուլ'''՝ [[1991]] թվականի [[ապրիլի 30]] - [[1992]] թվականի [[մայիսի 18]]-ը. սկսվել է [[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողությամբ, ավարտվել [[Լաչին]] քաղաքի կրակակետերի ճնշմամբ և [[Հայաստան]]ի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
* '''Երրորդ փուլ'''՝ [[1992]] թվականի [[հունիսի 12]] - [[1993]] թվականի [[հունվարի 20]]-ը. սկսվել է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[
* '''Չորրորդ փուլ'''՝ [[1993]] թվականի [[փետրվարի 5]] - [[նոյեմբերի 1]]-ը. սկսվել է [[Մարտակերտ]]ի ռազմաճակատում [[Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժեր|Արցախի Հանրապետության ԻՊՈՒ]]-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել [[Հորադիզ]]ում, [[Կուբաթլու]]ում, [[Ջաբրայիլ]]ում, [[Ֆիզուլի (քաղաք)|Ֆիզուլիում]]
* '''Հինգերորդ փուլ'''՝ [[1993]] թվականի [[դեկտեմբերի 15]] - [[1994]] թվականի [[մայիսի 17]]-ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով (տես [[Բիշքեկյան արձանագրություն]])։
==== Օղակ գործողություն ====
[[Օղակ գործողություն|«Օղակ»]] ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ [[Ադրբեջան]]ի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները
Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։
==== 1991 թվականի նոյեմբեր ====
Նոյեմբերին, հիմնականում
[[1991]] թվականի [[դեկտեմբերի 10]]-ին [[Արցախ]]ում անցկացվել է [[համաժողովրդական հանրաքվե]], որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է Արցախի անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին, [[Մինսկ]]ի մերձակա Բելովեժյան թավուտում, [[Ռուսաստան]]ի, [[Ուկրաինա]]յի և [[Բելառուս]]ի ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։
Ստեփանակերտին մերձակա [[Ջամիլլու]] գյուղը վնասազերծվել է [[դեկտեմբերի 15]]-ին։ Հաջորդ օրը [[Ասկերանի շրջան]]ի [[Հասանաբադ]] գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում [[Կրկժանի ազատագրում]]ն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և [[Կրկժան]]ից շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր [[Բադարա]], [[Աստղաշեն]] ու [[Դահրավ]] գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։
1992 թվականի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։
[[1992]] թվականիգարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը [[1992]] թվականի [[մարտի 4]]-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են [[Վ. Բալայան]]ը, [[Օլեգ Եսայան]]ը, [[Արկադի Կարապետյան]]ը, [[Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)|Արթուր Մկրտչյանը]]
[[Մարտի 11]]-ին [[Ասկերան]]ի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և [[Կիչան]] գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։
Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները Արցախի Հանրապետության ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։
Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել [[Աղդամ]] - [[Ասկերան]] - [[Ստեփանակերտ]] ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է [[Սառնաղբյուր (Ասկերանի շրջան)|Սառնաղբյուր]], [[Արանզամին]], [[Փրջամալ]], [[Նախիջևանիկ]], [[Դահրազ]] գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան-Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։ Պահակակետերում գտնվող [[Նորագյուղ]]ի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել Արցախի սահմանները։
Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս մղել Արցախի տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։
Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել [[Մարաղան]], 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ [[Չայլու]]ն: Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։
Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են [[Բերդաձորի ռազմական գործողություն]]ը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել [[Զառըսլու]] գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ [[Լիսագոր]] - Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան- Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել [[Լիսագոր]]ից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր - [[Մեծշեն (Շուշիի շրջան)|Մեծշեն]] - [[Հինշեն]] գծով հարձակումը շարունակել են [[Ակնաղբյուր (Ասկերանի շրջան)|Ակնաղբյուրի]]
[[Լաչին]]ից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել [[Քելբաջար]]ի ու [[Կուբաթլու]]ի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել [[Հայաստան]]ի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։
1992 թվականի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել արցախա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։ [[1992]]-ի [[հունիսի 2]]-ին ադրբեջանական բանակը [[Քելբաջար]]ից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի
Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է [[Ասկերան]] ավանի, [[Խանաբադ]]ի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան-Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։
[[Պատկեր:Location Artsakh ru.png|մինի|500px|4. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Հայկական Արցախի այն տարածքները, որոնք ազատագրվել են և այն տարածքները, որոնք առայսօր բռնազավթված են Ադրբեջանական հանրապետության կողմից: 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի ստորագրման պահին հայկական Արցախի հանրապետության կողմից վերահսկվող տարածքների ուրվագծերը (բաց վարդագույն) դրված են այն տարածքների (նարնջագույն) ուրվագծերի վրա, որոնց վրա հռչակվել էր հայկական անկախ Արցախի հանրապետությունը 1991 թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ:]]
Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել [[Մարտակերտ]]ի, [[Ասկերան]]ի, [[Մարտունի (Արցախ)|Մարտունիի]]
Հունվարյան մարտերի ընթացքում Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները, Լաչինի միջանցքի, [[Կիչան]]ի, [[Փառուխ]]ի, «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ։
Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։
Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ [[Ֆիզուլի (քաղաք)|Ֆիզուլիի]]
Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր [[Հադրութի շրջան]]ում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։
|
edits