«Կալիֆոռնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
== Պատմություն ==
Ժամանակին Կալիֆոռնիան Ամերիկայի նվաճողների համար եղել է բաղձալի [[երկիր]]։ [[Մեքսիկա]]յի խաղաղօվկիանոսյան ափերով նավարկելով դեպի հյուսիս՝ [[իսպանացի]]ները [[16-րդ դար]]ում հասան Կալիֆոռնիայի ափերին։ Այդ ժամանակավանից Կալիֆոռնիան դարձավ իսպանական [[գաղութ]] և այդպես մնաց մինչև [[1821]] թվականը։ Սակայն, երբ [[Մեքսիկա]]ն [[Իսպանիա]]յից անջատվեց, Կալիֆոռնիան մտավ Մեքսիկայի կազմի մեջ։ [[1846]] թվականին [[ԱՄՆ]] [[Մեքսիկա]]յից խլեց Կալիֆոռնիան, երբ այնտեղի [[գետ]]երից մեկում ոսկի հայտնաբերվեց։ Այդ ժամանակ մարդկային մի հեղեղ հոսեց դեպի Կալիֆոռնիա. մարդիկ գնում էին բախտ որոնելու։ [[ոսկի|Ոսկու]] տենդով էր բռնվել նաև Կալիֆոռնիայի խաղաղ կյանքով ապրող բնակչությանը։ Կարճ ժամանակամիջոցում առափնյա մասը փաստորեն ամայացավ։ Այնտեղ խարիսխ գցած [[նավ]]երն անտեր մնացին, որովհետև ոսկու տենդով բռնված անձնակազմը ձգտում էր դեպի երկրի խորքերը, դեպի Սիերա-Նևադա։ Սիերա-Նևադայի լանջերում նորանոր բնակավայրեր, ավելի ճիշտ՝ ճամբարներ էին ստեղծվում։ Սակայն շուտով ոսկին սպառվեց, դրա հետ էլ կամաց-կամաց թուլացավ ոսկու տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մի մասը ետ դարձավ, մյուս մասը հրապուրվեց Կալիֆոռնիայի բնությամբ։ Կազմակերպվեցին ֆերմաներ, աստիճանաբար զարգացավ [[գյուղատնտեսություն]]ը, կառուցվեցին գործարաններ, ստեղծվեցին աշխույժ նավահանգիստներ, հայտնի դարձան նավթային մեծ պաշարներ և այլն։ [[1850]] թվականին Կալիֆոռնիան պաշտոնապես ինքնուրույն [[նահանգ]] հայտարարվեց և մտավ [[ԱՄՆ]] կազմի մեջ։
 
== Վարչական բաժանում ==
Կալիֆոռնիա նահանգը, որը պաշտոնապես կոչվում է Կալիֆոռնիա հանրապետություն, բաժանվում է հիսունութ մարզերի կամ այսպես կոչված կոմությունների։
ԱՄՆ–ում նահանգները, ինչպես Անգլիայում և անգլո–սաքսոնական մյուս երկրներում, բաժանվում են մարզերի, որոնք ավանդաբար կոչվում են կոմսություններ՝ քաունթի, հոգնակին՝ քաունթիզ, իսկ շրջանները կոչվում են դիսթրիքթ, հոգնակին՝ դիսթրիքթս՝ district, districts։
 
== Բնակչություն ==