«Հասուն տարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: Մեծամասամբ → մեծ մասամբ, ։ մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
 
Տող 1.
'''Հասուն տարիք (30-ից, մինչև 60-70 տարեկան)''', [[անհատ]]ի օնտոգենետիկ զարգացման փուլ, որը նախորդում է [[ծերացում|ծերացման]]ը։ Հասունությունը մարդկանց մեծամասնության համար կյանքի ամենաերկարատև շրջանն է։ Նրա վերին սահմանը տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանում՝ 50-55 տարեկանից մինչև 65-70 տարեկան։ Սովորաբար այս տարիքային փուլի եզրափակումը կապում են կենսաթոշակի անցնելու հետ։ Ըստ [[Էրիկ Էրիկսոն]]ի՝ հասունությունն ընդգրկում է 25-ից մինչև 65 տարեկանը, այսինքն՝ 40 տարի։ Եթե հաշվի առնենք, որ հասունության վերին սահմանը կախված է մարդու անհատականությունից, ապա նրա տևողությունը կարող է գնահատվել լայն սահմաններում, ընդհուպ մինչև 50 տարի և ավել։
[[Պատկեր:J. K. Rowling 2010.jpg|250px|մինի|]]
Հասուն տարիքը նշանակալից տարիքային փուլ է, որը պայմանավորում, բնութագրում է մարդու կյանքն ամբողջությամբ։ Հասունությունը երբեմն համարվում է անձի ամբողջական «ծաղկման» շրջանը, երբ [[մարդ]]ը կարող է իրացնել իր ամբողջ պոտենցիալը, հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։ Սա սեփական առաքելության իրականացման ժամանակաշրջանն է, ինչպես մասնագիտական կամ հասարակական [[գործունեություն|գործունեության]], այնպես էլ սերունդների հաջորդականության տեսանկյունից։
 
Տող 100.
== Օնտոգենեզի հիմնական ուղիներ ==
=== Անձի հեդոնիստական ուղղվածություն ===
Այս դեպքում անձը փաստացի չի հասնում հասունության, նա այս տարիքային փուլ է մտնում միայն խրոնոլոգիապես։ Նրա անձային զարգացումը, ինչպես նախկինում, չի իրագորվում. նա չի իրագործում իր մարդկային առաքելությունը։ ՄեծամասամբՄեծ մասամբ դեպքերում այս ուղղվածությունը հանգեցնում է ամեն տեսակի բարոյական նորմերի բացակայության, մանր քրեական [[գործողություն]]ների, երբեմն [[Թմրամոլություն|թմրամոլության]], [[ալկոհոլիզմ]]ի։ Արդյունքում, այսպիսի անձինք ֆիզիկապես են հեռանում կյանքից՝ չհասնելով խրոնոլոգիական ծերության։
=== Անձի էգոիստական ուղղվածություն ===
Եվ մասնագիտությունը, և ընտանեկան հարաբերությունները որոշվում են էգոիստական դրդապատճառով։ Չնայած նրան, որ այս ուղղվածությամբ մարդիկ ոչ այնքան իրագործում են իրենց մասնագիտական գործունեությունը, որքան մասնագիտական գործողություններ, որոնք նպաստում են գերակայող էգոիստական դրդապատճառի իրացմանը, այնուամենայնիվ այստեղ կարելի է խոսել մասնագիտական արդյունավետության մասին։