«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Օրբելի Եղբայրներ (Արեւմտահայերէն)}}
չ →‎Հովսեփ: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 22.
==Հովսեփ==
'''Հովսեփ Օրբելին''' ծնվել է 1887 թ.-ի մարտի 20-ին [[Քութայիս]]ում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։ Նա հանդիսացել է [[ԽՍՀՄ]] ԳԱ ակադեմիկոս (1935), [[ՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս։ Հ. Օրբելին հիմնադրել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Հայաստանի ազգային ակադեմիա]]ն և եղել է առաջին նախագահը (1943-1947)։ '''Ռուբեն''' և '''Լևոն''' '''Օրբելիների''' եղբայրն է։ Հ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է [[Թիֆլիս]]ի արական III գիմնազիան, 1911 թ.-ին՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայերեն-վրացերեն-պարսկերեն բաժնի դասընթացներին։ Աշակերտել է ականավոր գիտնականներ ''[[Նիկողայոս Մառ]]ին'', ''[[Ն. Ադոնց]]ին'', ''[[Ի. Ա. Ջավախիշվիլուն]]'', ''[[Յա. Ի. Սմիռնով]]ին'' և ուրիշների։ Նա դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ, ''[[Բրոկհաուզ]]ի'' և ''[[Եֆրոն]]ի'' նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ։ Հ. Օրբելին 1906-1917 թթ.-ին ''Ն. Մառի'' ղեկավարությամբ մասնակցել է [[Անի]]ի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերին։ 1909 թ.-ին ուսումնասիրել է [[Լեռնային Ղարաբաղ]]ի հայկական արձանագրություները։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ.-ին [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ ուսումնասիրել է [[Մոկս]]ի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, [[Էրզրում]]ի, [[Բայազետ]]ի, [[Վան]]ի, [[Աղթամար]]ի, [[Բագավան]]ի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ է կատարել [[Թոփրակկալե]]ում և [[Հայկաբերդ]]ում։ 1912 թ.-ին ընտրվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի ռուսական հնագիտական ընկերության անդամ։ Սկսած 1914 թ.-ից [[Պետերբուրգ]]ի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և [[Հայաստան]]ի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ.-ին [[Վան]]ում Ն. Մառի հետ պեղումներ կատարելով՝ հայտնաբերել է [[Ուրարտու]]ի թագավոր [[Սարդուրի Բ]]-ի մեծածավալ սեպաձև արձանագրությունը։ 1917-1918 թթ.-ին շարունակել է աշխատանքը [[Պետրոգրադ]]ի համալսարանում, դասավանդել է նաև Հնագիտության ինստիտուտում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում, ընտրվել է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտական ընկերության իսկական անդամ։ 1919 թ.-ին Հ. Օրբելին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար, մեծ աշխատանք է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Նա մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ.-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել է [[Հայաստան]]ի և [[Վրաստան]]ի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920 թ.-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921-1922 թթ.-ին՝ տպարանը։ 1920 թ.-ին ընտրվել է [[Լենինգրադ]]ի [[Էրմիտաժ]]ի ավանդապահ, 1926 թ.-ին հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934 թ.-ին նշանակվել է [[Էրմիտաժ]]ի տնօրեն և ղեկավարել է այն մինչև 1951 թ.-ը։ 1928-1929 թթ.-ին և 1936 թ.-ին Հ. Օրբելին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է [[Դաղստան]]ում, [[Հայաստան]]ում և ուսումնասիրել է [[Գառնի]]ի, [[Պտղնի]]ի, [[Փարպի]]ի, [[Աշտարակ]]ի, [[Ամբերդ]]ի հուշարձանները։ 1931 թ.-ին [[Լոնդոն]]ում մասնակցել է Իրանական արվեստի և հնագիտության միջազգային II, 1935 թ.-ին [[Լենինգրադ]]ում-[[Մոսկվա]]յում՝ III համաժողովներին և կարդացել է զեկուցումներ։ 1937-1938 թթ.-ին համատեղության կարգով եղել է [[ԽՍՀՄ]] ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենը, 1938 թ.-ին ընտրվել է [[ԽՍՀՄ]] ԳԱ հայկական բաժանմունքի (Արմֆան) նախագահության նախագահ։ Հայրենական պատերազմի սկզբին կազմակերպել է [[Էրմիտաժ]]ի գեղարվեստական արժեքների էվակուացիան [[Սվերդլովսկ]], այնուհետև, մնալով պաշարված [[Լենինգրադ]]ում, ապահովել է [[Էրմիտաժ]]ի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։ 1942 թ.-ին հիվանդ վիճակում [[Լենինգրադ]]ից տեղափոխվել է [[Երևան]], 1943 թ.-ին ընտրվել է [[ՀԽՍՀ]] նորաստեղծ ԳԱ իսկական անդամ և նախագահ։ 1944 թ.-ի հունիսին վերադարձել է [[Լենինգրադ]], ղեկավարել է [[Էրմիտաժ]]ի վերականգնման աշխատանքը։ Հ. Օրբելին 1946 թ.-ին [[Նյուրնբերգ]]ի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրության վկա, մերկացրել է ֆաշիստական բարբարոսների հանցագործությունները [[Լենինգրադ]]ի նկատմամբ։ 1951-1953 թթ.-ին եղել է [[ՀԽՍՀ]] ԳԱ հնագիտական արշավախմբերի կոնսուլտանտ-ղեկավարը։ 1955 թ.-ի նոյեմբերին նշանակվել է [[Լենինգրադ]]ի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ.-ի հուլիսին՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ 1956 թ.-ին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է [[ԽՍՀՄ]] ԳԱ Արևելագիտության ինստիտուտի [[Լենինգրադ]]ի բաժանմունքը։
Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է [[Անի]]ի հնադարանում պահվող և այժմ մեծամասամբմեծ մասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։ Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը։ Դեռևս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток») հանդեսում տպագրել է [[Անի]]ի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.)։ Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձևը։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական և քրդական բարբառների բառարաններ։ Նա խմբագրել է ''«[[Սասունցի Դավիթ]]»'' դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն և հայերեն)։ Հ. Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.)։ Նա ռուսերեն է թարգմանել նաև հայ պատմիչների՝ [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցու]], [[Թովմա Արծրունու]] երկերը, ([[Եղիշե]], «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ։ Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է [[Աղթամար]]ի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Հ. Օրբելին կազմել է [[Անի]]ի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, [[Կ. Վ. Տրևեր]]ի հետ ուսումնասիրել է [[Էրմիտաժ]]ում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», 1935 թ., ռուս.)։ Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է [[Լոնդոն]]ի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ [[Թեհրան]]ի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ [[Իրան]]ի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նա պարգևատրվել է [[Լենին]]ի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին [[Լենինգրադ]]ում և թաղված է [[Լենինգրադ]]ի [[Բոգոսլովսկոյե]] գերեզմանատանը։
==Օրբելի եղբայրների տուն-թանգարան==
Թանգարանը ստեղծվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ, [[Ծաղկաձոր]]ում, Օրբելիների ամառանոցում։ Այն գործում է 1982 թ.-ի հուլիսի 6-ից։ Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են [[Ռուբեն Օրբելի]]ի, [[Լևոն Օրբելի]]ի, [[Հովսեփ Օրբելի]]ի, կյանքին ու գիտական գործունեության տարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ։ Թանգարանը զարդարում է վերջինիս հարակից տարածքում կագնեցված Օրբելի եղբայրների հուշաքանդակը (հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյան)։