«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 86.
Այս հույզի կոնկրետ ախտանշանները կամ արտահայտությունները փոխվում են դեպքից դեպք, բայց դինամիկ իրավիճակի որոշակի հիմնական գծեր միշտ նույնն են։ Մեջբերելով Դեմբոյին՝ «Այդ բոլոր գործընթացները, հանդես գալով բազմատեսակ դինամիկությամբ, կարող են դուրս բերվել մի քանի հիմնական գործոններից` հարաբերականորեն միատեսակ միջոցով։ Տվյալ իրավիճակի տոպոլոգիայի և դաշտի ուժերի հիման վրա ծագում է կոնֆլիկտ, այսինքն՝ տարբեր ուղղվածությամբ ուժերի դիմադրություն։ Իրավիճակի աճող անհուսալիությունը առաջացնում է ուժեղ լարվածություն, որը միևնույն ժամանակ հանգեցնում է այդ դաշտի սահմանների թուլացմանը և ապակառուցմանը (դեսրտրուկցիային)»:
 
Դեմբոյի աշխատանքում չափազանց մեծ [[ուշադրություն]] է դարձրվել այդ լարվածությունների գրգռման բոլոր փուլերին և դրանց հաջորդականությանը: Դիտարկենք նրանցից որոշները: Ո˚րն է այդ լարվածությունների պատճառը: Դեմբոյի պատասխանն այսպիսինն է. բարիերների (պատնեշների) գոյություն, որոնք շրջափակում են գործողությունը: Այդպիսի բարիերները երկուսն են. առաջինը ներքին բարիերն է, որը խանգարում է փորձարկվողին լուծել խնդիրը: Այն կարող է լինել կամ կենտրոնանալ իրական ֆիզիկական բարիերի վրա, այն կարող է լինել և ուղղակի առաջադրանքի անհաղթահարելի դժվարություն: Այս բարիերը շուտով ձեռք է բերում պահանջի բացասական բնույթ, ուստի փորձարկվողը հայտնվում է ուժերի կոնֆլիկտային դաշտում. նա ուղղորդվում դեպի բարիերը առաջադրանքի և [[նպատակ]]ից եկող դրական պահանջի վեկտորով, և այն հետ է մղվում բարիերից` նրա պահանջի բացասական բնույթի պատճառով։ Այս երկու վեկտորների հարաբերական ուժն անընդհատ չէ, փորձարկվողը կարող է ժամանակ առ ժամանակ մղվել կամ հետ քաշվել բարիերից, այսինքն՝ շարժվել դեպի բարիերը կամ շարժվել բարիերից։ Այս տատանումն իրականում «ամենազարմանալի և բացարձակ կանոնավոր ֆենոմեններից մեկն է»: Սակայն, եթե բարիերի բացասական վեկտորը ուժեղ է, քան դրականը, ապա ինչու˚ փորձարկվողը «լավով չի հեռանում»: Վերջինիս խոչընդոտում է երկրորդ՝ արտաքին բարիերը, որը կարող է լինել կամ ֆիզիկական կամ մեծամասամբմեծ մասամբ հոգեկան։ Առօրյա կյանքում արտաքին բարիերները հաճախ որոշվում են սովորույթներով, պահելաձևով և բարոյական նորմերով։ Արտաքին բարիերը սահմանափակում է փորձարկվողի շարժման [[ազատություն]]ը. հիմա նա արդեն չի կարող ենթարկվել ներքին բարիերի բացասական ուժին, բայց պետք է մնա դաշտի ներսում՝ այսինքն՝ ենթարկված մնա դաշտի ուժերին։ Դրա համար էլ նա նորից ու նորից «հարձակվում է» բարիերի վրա և նորից ու նորից «շպրտվում նրանից» և այսպես անվերջ՝ աճող լարվածության ընթացքում։ Այդ լարվածությունն՝ իր ամբողջ աճող աստիճանով, պայմանավորում է փորձարկվողի վարքը, այն դրսևորվում է ոչ միայն նրա արտաքին վարքում, այլև մտքերում։ Գոյություն ունի, ըստ երեևույթին, միայն մեկ ելք այս տանջալից իրավիճակից. «թռչել» արտաքին բարիերի միջով, թեև մինչ այդ փորձարկվողը արհամարհել է այս տեսակի բոլոր փորձերը։ Այնուամենայնիվ, հույսը երկար ժամանակ պահպանվում է փորձարկվողի մոտ և ինչքան մեծանում է լարվածությունը, այնքան քիչ հիմնավորումներ են պահանջվում այդպիսի հույսի համար։
 
Զայրույթի արտահայտումը՝ որպես այս լարվածության արդյունք, գոյություն ունի այս գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հաճախ տարբերվելով ավելի շատ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, քան դրսևորման ձևով։ Զայրույթի արտահայտումը և հենց զայրույթը չպետք է նույնացվեն։ Առաջին հերթին, զայրույթի արտահայտումն անցնում է շատ հեշտ։ Այդպիսի պոռթկումները լիցքաթափում են լարվածությունն այն ուղղություններով, որոնք իրական թեթևացում չեն տալիս, և դրա համար էլ սովորաբար մեծացնում են լարվածությունը՝ էգոյի նոր համակարգերի ներառման շնորհիվ։ Արդյունքում, փորձարկվողը արգելակում է այդպիսի պոռթկումները դաշտի այլ մասերից իր էգոյի ավելի ու ավելի մեկուսացման միջոցով։ Այս կերպ, առաջանում է Էգո-դաշտի կազմակերպվածության փոփոխություն, որը, խոչընդոտելով լիցքաթափմանը, նպաստում է ներքին լարվածությունների աճին։ Դրանով իսկ, Էգոյի և դաշտի ու Էգո-համակարգի առանձին մասերի միջև բաժանող «պատերը» ընկնում են բարձր ճնշման տակ, որոնց նրանք, ի վերջո, զիջում են։ [[Զզվանք]]ը բարիերի նկատմամբ, որի մի մասն այդ գիտափորձերում կազմում է հենց փորձարկողը, տարածվել է. ամբողջ շրջապատը հանդես է եկել հիմա արդեն որպես տարբերակված թշնամական դաշտ, ամբողջ դաշտը դարձել է այս կամ այն չափով քաոսային։ Միևնույն ժամանակ, ներքին անջրպետները էգոյում ճնշվել են, կենտրոնական միջուկը, «Ես»-ը ավելի ու ավելի է ներգրավվել տեղի ունեցողի մեջ, համակարգը կորցրել է իր մեկուսացումը և լիցքաթափել է իր լարվածությունը՝ անկախ դաշտի մյուս ուժերից. փորձարկվողը սկսում է խոստովանել փորձարկողին իր ինտիմ անձնային գաղտնիքների մասին՝ միաժամանակ ատելով նրան։ Երբ, վերջապես լարվածությունը դարձել է չափազանց ուժեղ, տեղի է ունեցել աֆեկտիվ պոռթում, որը եղել է այնքան ուժեղ, ինչքան էգոն անջատ է դաշտի հետ կոմմունիկացիայից։ Ոչ ամեն բռնկում է իրական թուլացում պատճառել, քանի որ այդ բռնկումները չեն կարողացել փոխել լարվածությունը պահող պայմանները։ Դրա փոխարեն նրանք առաջացրել են նոր լարվածություն. փորձարկվողը սկսում է ամաչել իր գործողություններից և տանջվել նոր լարվածություններից, որը բխում է այդ [[ամոթ]]ից: Ինչպես ամեն ինչ կփոխվեր, եթե փորձարկողն ասեր փորձարկվողին. «Ձեր առաջադրանքն անլուծելի է, դուք արել եք ամեն ինչ, ինչ ձեզնից խնդրել են, կարող եք գնալ»: Դա կհաներ բոլոր սկզբնական լարվածությունները, թեև զայրույթի գործողություններով առաջացած լարվածությունները կարող էին մնալ և կլինեին անմիջականորեն ուղղված փորձարկողին հակառակ, որը բոլոր անհանգստություների պատճառն էր։
Տող 100.
Այս բացատրությունը հաստատվում է այն հանգամանքով, որ որոշ գործազուրկներ, որոնք ներգրավվել են այդ աշխատանքում, պահել էին իրենց այնպես, ինչպես փորձարկվողը երկրորդ [[դիրքորոշում|դիրքորոշման]] ժամանակ։ Նրանցից որոշները, աշխատելով 4 ժամ, գոհ էին [[աշխատանք]]ից և ցույց էին տալիս նրա կատարման հստակություն, ինչը հակադրվում էր սովորական փորձարկվողների անփութությանը՝ նույնիսկ ավելի կարճ ժամանակահատվածի պայմաններում։ Այս գործազուրկների համար առաջադրանքը ներառում էր իրական նպատակ, որին նրանք քայլ առ քայլ մոտենում էին. էներգիան ազատ էր ծախսվում, չկային դիմադրող ուժեր, հագեցում տեղի չէր ունեցել։
 
Այս բացատրությունը նաև հաստատվում է տարբեր առաջադրանքների համեմատության միջոցով։ Կարելի է ենթադրել, որ փորձարկվողին հաճելի առաջադրանքները հագեցվածություն կառաջացնեն ոչ այնքան արագ, քան տհաճ առաջադրանքները, իսկ անտարբեր առաջադրանքները կզբաղեցնեն միջին տեղ։ Բայց այս սպասումները չեն արդարանում։ Փորձերում օգտագործվել են ինը տարբեր առաջադրանքներ։ Յուրաքանչյուր առաջադրանքի հետ գիտափորձերի թիվը տատանվում էր 8-16, և մեծամասամբմեծ մասամբ դեպքերում անտարբեր առաջադրանքներն առաջացրել են հագեցում ամենադանդաղը, հաճելիները երկրորդ տեղում էին, իսկ տհաճ առաջադրանքները՝ առաջին տեղում։ Միևնույն ժամանակ, չափազանց հաճելի կամ շատ տհաճ առաջադրանքները հանգեցրել են առավել արագ հագեցվածության, քան միայն տհաճները, իսկ շատ հաճելի առաջադրանքները նույնիսկ ավելի արագ էին հագեցնում, քան տհաճները։ Դա ցույց է տալիս, որ որոշիչ գործոն է այստեղ առաջադրանքի [[վերաբերմունք]]ն էգոյի նկատմամբ։ Անտարբեր առաջադրանքների դեպքում էգոն ոչ մի կերպ «չի շոշափվում», արդյունքում՝ լարվածություններն էգոյում ծագում են մեծ դժվարությամբ։
[[Պատկեր:Gestalt Principles Composition.jpg|400px|մինի|աջից|Նկարում ցույց են տրված գեշտալտ սկզբունքները. [[գրաֆիկական դիզայն]]]]
==== Հագեցվածություն և հոգնածություն ====