«Պումա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 83.
Պումաները որսի են անցնում հիմնականում գիշերը: Նրանց կերաբաժինը հիմնականում կազմված է [[սմբակավորներ]]ից՝ սևապոչ, սպիտակապոչ, պամպաների եղջերուներից, ամերիկյան [[ազնիվ եղջերու]]ներից, [[որմզդեղն]]ներից, հյուսիսային եղջերուներից, հաստայեղջյուրներից և ընտանի անասուններից: Պուման կարող է սնվել նաև ամենատարբեր կենդանիներով՝ [[Մուկ|մկներից]], [[Սկյուռանմաններ|սկյուռներից]], [[Պարկամուկ|պարկամկներից]], [[ճագար]]ներից, [[մշկառնետ]]ներից, [[համրուկ]]ներից, [[կապիկներ]]ից, կանադական [[կուղբ]]երից, [[ջրարջեր]]ից, [[ժանտաքիս]]ներից, [[զրահակիրներ]]ից մինչև [[կոյոտ]]ներ, [[կարմիր լուսան]]ներ, ամերիկյան [[կոկորդիլոսներ]] և անգամ այլ պումաներ: Նրանք նաև ուտում են [[թռչուն]]ներ, [[ձուկ]] և անգամ [[խխունջներ]] և [[միջատներ]]: [[Վագր]]երի և [[ընձառյուծ]]ների նման պուման վայրի և ընտանի կենդանիների միջև տարբերություն չի դնում. հարմար առիթի դեպքում հարձակվում է ընտանի անասունների, [[Շուն|շների]], [[կատու]]ների և թռչունների վրա: Ընդ որում, նա հաճախ սպանում է ավելի շատ կենդանիների, քան կարող է ուտել: Պումաները կարող են հարձակվել [[ամերիկյան սև արջ]]երի վրա, ինչպես նաև կան հումորային պատմություններ՝ ինչպես են պումաները սպանում խոշոր արջերի և անգամ [[գրիզլի]]ների<ref>The Marion Star from Marion, Ohio - Page 9.</ref><ref>{{Cite news|title=A Battle Between Beasts.|url=http://paperspast.natlib.govt.nz/cgi-bin/paperspast?a=d&d=NZH18911121.2.66.24&cl=search&srpos=4&e=-------10--1----0lion+fights+bear+--&st=1&zto=1|work=New Zealand Herald|date=1891-11-21|pages=2|accessdate=2016-03-09}}</ref><ref>{{Cite news|title=Panther Kills A Big Bear.|url=http://paperspast.natlib.govt.nz/cgi-bin/paperspast?a=d&d=AS19020705.2.89&cl=search&srpos=2&e=-------10--1----0panther+and+bear+fight+--&st=1&zto=1|work=Auckland Star|date=1902-07-05|pages=5|accessdate=2016-03-09}}</ref>: Ալֆրեդ Բրեմը նկարագրում է պումային՝ որպես շատ խիզախ և համարձակ կենդանու<ref>{{Книга|заглавие=Брем А Жизнь животных|ссылка=https://books.google.com/books?id=nex2re8XZQcC|издательство=ОЛМА Медиа Групп|страниц=1186|isbn=9785224044221}}</ref>:
 
Որսի ժամանակ պուման անսպասելի է հարձակվում՝ գաղտագողի մոտենում է խոշոր որսին, ապա մոտ հեռավորությունից թռչում զոհի մեջքին և իր ծանրության շնորհիվ կոտրում նրա պարանոցը, կամ ինչպես մյուս կատուները, ատամները խրում է կոկորդի մեջ և սկսում խեղդել: Մեկ տարվա ընթացքում պուման ուտում է 860-1300 կգ միս՝ գրեթե 48 սմբակավոր կենդանի: Չկերած միսը նրանք թաքցնում են՝ տանելով հեռու, ծածկելով տերևներով, ձնով կամ խուշուրով: Նրանք վերադառնում են թաքցրած որսի մոտ, երբեմն բազմիցս: Պուման ընդունակ է մեծ հեռավորության վրա քարշ տալ որսի լեշը, որն իրենից հինգ-վեց անգամ ավելի ծանր է։ Հնդիկ ցեղերը, որոնք բնակվում են Կալիֆոռնիայի հարավում, օգտվում էին պումաների այս սովորույթից՝ նրանց հետևից հավաքելով կենդանիների լեշերը։
 
Պումաները թշնամիներ չունեն, բայց նրանց համար որոշակի վտանգ կարող են ներկայացնել մյուս գիշատիչները՝ [[յագուար]]ները, [[գայլեր]]ի ոհմակները, [[գրիզլի]]ները, [[Իրական կոկորդիլոսներ (ցեղ)|իրական կոկորդիլոսները]], սև [[կայմաններ]]ը, սև արջերը և խոշոր միսիսիպյան ալիգատորները։ Գրիզլիները և ամերիկյան սև արջերը հանդիսանում են ձրիակերներ՝ հափշտակելով պումաների որսի մի մասը <ref>{{Статья|автор=COSEWIC. Canadian Wildlife Service (2002)|заглавие=Assessment and Update Status Report on the Grizzly Bear (Ursus arctos)|ссылка=http://dsp-psd.pwgsc.gc.ca/Collection/CW69-14-166-2002E.pdf|язык=|издание=Environment Canada|тип=|год=Retrieved April 8, 2007|месяц=|число=|том=|номер=|страницы=|issn=}}</ref><ref>{{Статья|автор=Elbroch, L. M.; Lendrum, P. E.; Allen, M. L.; Wittmer, H. U.|заглавие=Nowhere to hide: pumas, black bears, and competition refuges|ссылка=|язык=|издание=Behavioral Ecology|тип=|год=2014|месяц=|число=|том=|номер=26|страницы=247–254|issn=doi:10.1093/beheco/aru189}}</ref>։
 
=== Հարձակումներ մարդկանց վրա ===
Ի տարբերություն մյուս խոշոր կատուների՝ պումաները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, նախընտրում են շրջանցնել։ 1890 թվականից մինչև 2004 թվականի հունվարը ԱՄՆ-ում և Կանադայում գրանցվել է գրեթե 100 հարձակում, հիմնական մասը եղել է Վանկուվեր կղզում։ Տուժողները մեծամասամբմեծ մասամբ երեխաներ և ցածրահասակ մարդիկ էին, և հարձակումները եղել են մթնշաղին կամ գիշերը։ Կուգուարների մոտ կարող է հեշտությամբ առաջանալ հարձակման ռեֆլեքս, եթե մարդը արագ է տեղաշարժվում և միայնակ է։
 
== Բազմացում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պումա» էջից