«Սիրտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ oգտվելով ԱՎԲ
Տող 76.
Սրտի միջին շերտն անվանվում է միոկարդ, որը սրտամկանն է՝ ոչ կամային կծկվող միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք, որը շրջապատված է կոլագենով։ Սրտամկանն ունի բարդ կառուցվածք, մկանային բջիջները պարուրված են սրտի խորշերին, արտաքին մկանները նախասրտերի և մեծ անոթների շուրջը առաջացնում են 8-աձև գոյացումներ, իսկ ներքին մկանները նույնանման գոյացումներ են առաջացնում երկու փորոքների շուրջը։ Մկանների այսպիսի դասավորությունը թույլ է տալիս արյունը մղել ավելի արդյունավետ։
 
Սրտամկանում կա բջիջների երկու տեսակ՝ մկանային բջիջները, որոնք կարող են հեշտությամբ կծկվել և ռիթմավար բջիջները, որոնք կազմում են սրտի ռիթմավար համակարգը։ Մկանային բջիջները կազմում են նախասրտերի և փորոքների բջիջների շուրջ 99 %-ը։ Այս բջիջները միմյանց միանում են միջադիր սկավառակների միջոցով, որը թույլ է տալիս արագորեն փոխանցել ռիթմավար բջիջները առաջացրած գործողության պոտենցիալը։
 
Միջադիր սկավառակները թույլ են տալիս, որ բջիջները գործեն որպես սինցիտիում և կծկվեն արյունը մղելով խոշոր զարկերակների մեջ։ Ռիթմավար բջիջները կազմում են միոկարդի բջիջների 1 %-ը և առաջացնում են սրտի հաղորդչական համակարգը։ Այս բջիջները սովորաբար ավելի փոքր են և ունեն քիչ քանակով միոֆիբրիլներ, որոնք բջիջներին տալիս են սահմանափակ կծկողունակություն։ Նրանց ֆունկցիան շատ առումներով նման է նեյրոնների ֆունկցիային։ Սրտամկանը ունի ինքնավարություն, յուրահատուկ մի ընդունակություն, որով բջիջները կարողանում են առաջացնել որոշակի ռիթմով սրտի գործողության պոտենցիալ՝ ազդակը արագորեն փոխանցելով բջջից բջիջ կծկելով սիրտն ամբողջությամբ։
 
=== Սրտապարկ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիրտ» էջից