«Նոր Իսպանիայի փոխարքայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com.ua/ +books.google.am/)
չ →‎Բնակչություն: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 86.
17-րդ դարի սկզբից հնդկացիների նկատմամբ սահմանվել էր պարտադիր աշխատանքային պարտականություն ([[ռեպարտիմենտո]], կամ կուատեկիլ) ի դեմս հանքերում, արտադրական ձեռնարկություններում, ցանքատարածություններում և շինարարության ոլորտում: Այդ նպատակներով իշխանությունները հատկացրել էին որոշակի թվաքանակի 15-ից 60 տարեկան տղամարդկանց: Հնդկացիներից գանձվում էր գլխահարկ՝ տրիբուտո: 18-ից 19-րդ դարերի ժամանակաշրջանում իշխանությունները տարին մեկ անգամ 18-ից 50 տարեկան բոլոր ամուսնացած տղամարդկանցից, բացառությամբ ժառանգական ավագ կասիկների, գյուղական համայնքների ավագների ու այլ պաշտոնատար անձանց, հավաքում էին երկու [[Մեքսիկական պեսո|պեսո]]: Ամուրի տղամարդիկ և միայնակ կանայք ենթակա էին երկու անգամ քիչ հարկման: Իրենց հողերից քշված հնդկացիները ստիպված էին վարձու աշխատանք կատարել ֆերմաներում կամ հողի օգտագործման դիմաց վճարել բերքի կեսը հանձնելով: Երկու դեպքում էլ հնդկացիները ժամանակի ընթացքում դառնում էին ժառանգական ստրուկներ՝ պեոններ{{sfn|Альперович|1979|с=6—7}}:
 
Ցանքատարածություններում և արտադրական ձեռնարկություններում, ինչպես նաև տնային ծառայի աշխատանքներում աշխատում էին [[սևամորթներ]]ը, որոնք մեծամասամբմեծ մասամբ հանդիսանում էին ստրուկներ 16-րդ դարում բերված Նոր Իսպանիա Աֆրիկայից: Սակայն բարձր մահացածության մակարդակի ու թվաքանակի աստիճանաբար կրճատման, իսկ հետագայում նաև սևամորթների ներկրման դադարեցման պատճառով և հնդկացիների թվաքանակի աճի հետևանքով նրանց թվաքանակը 19-րդ դարի սկզբին չէր գերազանցում տաս հազարը{{sfn|Альперович|1979|с=8}}:
 
Գաղութային հասարակության արտոնյալ խաղվը կազմում էին պետրոպոլիայի բնիկները, որոնց տեղաբնիկ ժողովուրդները անվանում էին գաչուպիններ ({{lang-es|gachupin}}): Այդ անվանումը ունեցել է արհամարհական երանգավորում: 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը կազմում էր մոտավորապես 15000: Այդ դասակարգը հիմնականում կազմված էր պալատական ազնվականությունից և խոշոր ձեռնարկատերերից, ովքեր զբաղեցնում էին վարչական, ռազմական և եկեղեցական բարձրագույն գրեթե բոլոր պաշտոնները{{sfn|Альперович|1979|с=8}}: