«Հակաբիոտիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Տես նաև: Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթ
չ →‎Կայունությունը: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 88.
Հակաբիոտիկային կայունության մոլեկուլային մեխանիզմները մի քանիսն են։ Ինքնուրույն կամ ներքին հակաբակտերիալ կայունությունը կարող է բակտերիալ շտամների գենետիկայի բաղադրիչ մասը լինել <ref name="Alekshun2007" /><ref>{{cite journal |vauthors= Pawlowski AC, Wang W, Koteva K, Barton HA, McArthur AG, Wright GD |title= A diverse intrinsic antibiotic resistome from a cave bacterium |journal= Nature Communications |volume= 7 |pages= 13803 |date= December 2016 |pmid= 27929110 |pmc= 5155152 |doi= 10.1038/ncomms13803}}</ref>։ Օրինակ՝ հակաբիոտիկի թիրախը կարող է բացակայել բակտերիալ [[գենոմ]]ից։ Ձեռքբերովի կայունությունը բակտերիալ [[քրոմոսոմ]]ում մուտացիայի կամ արտաքրոմոսոմային [[ԴՆԹ]]-ի ներմուծման արդյունք է <ref name="Alekshun2007" />։ Հակաբակտերիալ միջոցներն արտադրվում են բակտերիաների կողմից, որոնց մոտ զարգացել են կայունության մեխանիզմներ։ Ցույց է տրվել, որ այդ մեխանիզմները նման են հակաբակտերիալ միջոցների նկատմամբ կայունություն ձեռք բերած շտամների մոտ դրսևորվող մեխանիզմներին և կարող են փոխանցվել այլ բակտերիաների <ref name="Glycopeptide antibiotic resistance genes in glycopeptide-producing organisms" /><ref name="Multidrug Resistance in Bacteria" />։ Հակաբակտերիալ միջոցների նկատմամբ կայունության տարածումը հաճախ տեղի է ունենում աճի ընթացքում [[մուտացիա]]ների ուղղահայաց փոխանցման և գեների հորիզոնական փոխանցման դեպքում ԴՆԹ-ի գենետիկական վերախմբավորման ([[Ռեկոմբինացիա (այլ կիրառումներ)|ռեկոմբինացիայի]]) արդյունքում <ref name="Witte2004" />։ Հակաբակտերիալ կայունության գեները կարող են փոխանակվել տարբեր բակտերիալ շտամների կամ տեսակների միջև՝ [[պլազմիդ]]ների միջոցով, որոնք կրում են կայունության գեներ <ref name="Witte2004" /><ref name="Baker2006" />։ Պլազմիդները, որոնք կրում են կայունության մի քանի տարբեր գեներ, կարող են առաջացնել հակաբակտերիալ միջոցների բազմակի կայունություն <ref name="Baker2006" />։ Մի քանի հակաբակտերիալների նկատմամբ խաչաձև կայունությունը կարող է առաջանալ նաև կայունության մեկ գենի առկայությամբ, որով կոդավորվում է մեկից ավելի տեսակի հակաբակտերիալ միջոցների նկատմամբ կայունություն <ref name="Baker2006" />։
 
Հակաբակտերիալ միջոցների նկատմամբ կայուն շտամներին և տեսակներին անվանում են սուպերբակտերիաներ կամ գերբակտերիաներ (superbugs)։ Ներկայումս դրանք նպաստում են այնպիսի հիվանդությունների զարգացմանը, որոնք նախկինում վերահսկելի էին։ Օրինակ՝ [[Տուբերկուլոզ|տուբերկուլյոզ]] առաջացնող բակտերիալ նոր շտամները, որոնք կայուն են նախկինում արդյունավետ հակաբակտերիալ բուժման նկատմամբ, նոր մարտահրավերներ են նետում բժշկությանը։ Ամեն տարի ամբողջ աշխարհում գրանցվում են տուբերկուլյոզի նկատմամբ բազմակի դեղամիջոցային կայունության մոտավորապես կես միլիոն նոր դեպքեր <ref>"[http://www.who.int/mediacentre/news/releases/2009/tuberculosis_drug_resistant_20090402/en/index.html Health ministers to accelerate efforts against drug-resistant TB]". ''World Health Organization (WHO).''</ref>։ Օրինակ՝ NDM-1-ը նոր նույնականացված [[ֆերմենտ]] է, որը կայունություն է դրսևորում բետա-լակտամային հակաբակտերիալ միջոցների լայն տիրույթի նկատմամբ <ref name="Are you ready for a world without antibiotics?" />։ Միացյալ Թագավորության առողջապահական հանրային կազմակերպությունը նշել է, որ NDM-1 ֆերմենտի առկայության դեպքում մեծամասամբմեծ մասամբ կայունություն է դրսևորվել բոլոր ստանդարտ ներերակային հակաբիոտիկների նկատմամբ, որոնք կիրառվում են մի քանի վարակների բուժման համար <ref name="Health Protection Report" />։ 2016 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ-ում հայտնաբերվել է ''[[Աղիքային ցուպիկ|E. coli]]'' սուպերբակտերիա, որը կայուն է [[կոլիստին]]ի, այսպես կոչված «պաշտպանության վերջին գծի» հակաբիոտիկի նկատմամբ <ref>{{cite journal |vauthors= McGann P, Snesrud E, Maybank R, Corey B, Ong AC, Clifford R, Hinkle M, Whitman T, Lesho E, Schaecher KE |title= Escherichia coli Harboring mcr-1 and blaCTX-M on a Novel IncF Plasmid: First Report of mcr-1 in the United States |journal= Antimicrobial Agents and Chemotherapy |volume= 60 |issue= 7 |pages= 4420–1 |date= July 2016 |pmid= 27230792 |pmc= 4914657 |doi= 10.1128/AAC.01103-16 |url= http://aac.asm.org/content/early/2016/05/25/AAC.01103-16}}</ref><ref>{{Cite web|url=http://www.scientificamerican.com/article/dangerous-new-antibiotic-resistant-bacteria-reach-u-s/|title=Dangerous New Antibiotic-Resistant Bacteria Reach U.S.|last=Moyer|first=Melinda Wenner|website=Scientific American|access-date=27 May 2016}}</ref>։
 
===Հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործում===