«Հայերն Ադրբեջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ, ։ մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
5-րդ դարի վերջին հայ [[Առանշահիկներ]]ի տոհմից [[Վաչագան Գ Բարեպաշտ]]ը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն ընդգրկել է Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես նաև Կուր գետի ձախափնյա մասում գտնվող Կամբեճան գավառը։ 1949-ին [[Մինգեչաուր]]ի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական եկեղեցու ավերակներ, որի շինարարական արձանագրությունը կրում է 640 թվականը։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում (7-9-րդ դդ.) Արցախ և Ուտիք նահանգները վերամիավորվել են Հայաստանին, իսկ 9-րդ դարի վերջին քառորդից մտել Հայոց Բագրատունիների թագավորության կազմի մեջ։
 
Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա 7-8-րդ դդ. անցել են արաբների տիրապետության տակ։ 9-րդ դարից սկսած՝ այս տարածքներում հայտնվել են տարբեր վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները. 11-15 դդ. [[սելջուկյան թուրքեր]]ին փոխարինել են [[մոնղոլներ]]ը, ապա [[թուրքմեններ]]ը և այլն։ Սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակաշրջանում (11-րդ դարի երկրորդ կես) վաչկատուն օղուզաթուրքմենական մի շարք ցեղեր [[Միջին Ասիա]]յից զանգվածաբար թափանցել են Ատրպատական ([[արաբերեն]]՝ Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրի բեջան) և արևելյան Անդրկովկաս։ Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծամասամբմեծ մասամբ վերածել են արոտավայրերի։ Ըստ հայկական աղբյուրների՝ «թուրքմանք» հավաքական անունով կոչվող իսլամադավան ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես թաթար-մոնղոլական տիրապետության հաստատումից (13-րդ դարի կես) հետո և շարունակվել է մինչև 17-րդ դարը։
 
=== 16-18-րդ դարեր ===
Տող 32.
 
=== Հայերը Զաքաթալայում ===
Զաքաթալա (պատմական Ճառ) քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի 1-ին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռ միջնադարից։ մինչևՄինչև 17-րդ դարասկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել [[Դիպան]], [[Բուխովու]], [[Մամրուխ]] և այլ գյուղերում։ Ազգային և կրոնական հալածանքները 18-րդ դարի 1-ին կեսին հարկադրել են Զաքաթալայի [[Թալա]], [[Ղում]] և [[Մարսան]] գյուղերի հայ բնակիչներին ընդունել [[իսլամ]]: Քաղաքում հաստատված հայերը ([[Գողթն]]ից, [[Արցախ]]ից, [[Վրաստան]]ից և այլն) 1851-ին կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին (պահպանվել է մինչև 1980-ականները), որին կից հիմնել Ս. Վարդանյան դպրոցը (գործել է մինչև 1953-ը)։ 1916-ին քաղաքն ուներ ավելի քան 4,5 հազար բնակիչ, որից 2165-ը՝ հայ զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստներով։ Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախ (Կախավան) գյուղաքաղաքում (19-րդ դարի վերջին՝ 480, 1916-ին՝ 365 բնակիչ, պահպանվել է եկեղեցին՝ հայ-վրացական համատեղ գերեզմանոցով)։ Զաքաթալայի հայ համայնքը անկում է ապրել 1918-20-ին Ադրբեջանում ծավալված հակահայկական խժդժությունների հետևանքով։ 1921-ին այստեղ մնացել էր 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին շարունակաբար նվազել է։ Վերջին 70 հայ ընտանիքները հարկադրված լքել են իրենց բնօրրանը 1988-ին։
 
=== Հայերը Շամախիում ===