«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ստեղծագործությունը: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 69.
[[Պատկեր:Paris-dumas-monument01.jpg|thumb|[[Դ'Արտանյան]]ը Ալեքսանդր Դյումայի հուշարձանի պատվանդանին՝ Փարիզի 17-րդ շրջանում]]
 
Ալեքսանդր Դյուման մեծացրեց իր գիտելիքների շրջանակը շնորհիվ հայտնի ֆրանսիական պատմաբաններ [[Ամաբլ Գիյոմ Պրոսպեր Բարանտ|Պ.Բարանտի]], Օ.Թիերիի, [[Ժյուլ Միշլե|Ժ.Միշլեի]] աշխատությունների ուսումնասիրությունների։ Իր ստեղծագործություններում մշակելով ազգային-պատմական թեման, նա մեծամասամբմեծ մասամբ կիսում էր [[Օգյուստեն Թիերի]]ի կարծիքը, որը իր ուսումնասիրություններում ձգտում էր հետևել որոշակի դարաշրջանում կատարված իրադարձությունների օրինաչափ հերթագայությանը, որոշել շարադրանքի բովանդակությունը, որը կոչված էր դառնալու երկրի իրական պատմությունը։
 
Դյումայի «Գալիա և Ֆրանսիա» ([[1833]]) գիրքը վկայում էր հեղինակի՝ ազգային պատմության իրազեկվածության մասին։ Պատմելով գալլական ցեղի ստեղծման վաղ շրջանի, ֆրանկների դեմ գալլերի պայքարի մասին՝ Դյուման մեջբերում է ֆրանսիական պատմության շատ աշխատություններ։ Գրքի եզրափակիչ գլխում հեղինակը քննադատական կարծիք է հայտնում Լուի Ֆիլիպի միապետության մասին։ Նա գրել է, որ նոր արքայի օրոք գահը պահում են գործարանատերերի, հողատերերի, ֆինանսիստների բարձրաշխարհիկ հասարակությունը, կանխագուշակել էր, որ ապագայում Ֆրանսիայում կստեղծվի Հանրապետություն՝ որպես ազգային ներկայացուցչության լայն ձև։ Թիերիի՝ այս ստեղծագործությանը տված դրական կարծիքը թևեր տվեց հեղինակին, և նա ավելի մեծ փութաջանությամբ ձեռնամուխ եղավ ֆրանսիացի պատմաբանների աշխատությունների ուսումնասիրություններին։