«Թոմաս Սթեռնս Էլիոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: , → , (5), մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 11.
=== Կյանքի վաղ շրջանը և կրթությունը ===
Էլիոթը ծնվել է Նոր Անգլիայից սերող միջին դասին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Հենրի Էլիոթը հաջողակ գործարար էր։ Նա "Հիդրավլիկ- Պրեսս Բրիք" ընկերության նախագահն ու գանձապահն էր Սենթ Լուիսում։ Մայրը՝ Շառլոտ Սթըրնզը, հասարակական գործունեություն էր ծավալում, գրում էր բանաստեղծություններ։ Էլիոթի ծնողները 44 տարեկան էին, երբ ծնվեց գրողը։ Նա 6 երեխաներից վերջինն էր, ուներ 4 քույր և մեկ եղբայր։ Մանկության տարիներին մի շարք գործոններ դրդեցին նրան տարվելու [[գրականություն|գրականությամբ]]։ Նախ՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված էր սահմանափակել իր ֆիզիկական գործունեությունը և դրա հետևանքով չէր կարողանում լիարժեք շփվել հասակակիցների հետ, շատ հաճախ հարկադրված էր առանձնանալ: Կարդալ սովորելուց հետո նա տարվեց [[Գիրք|գրքերի]] ընթերցանությամբ. ամբողջությամբ խորասուզվել էր [[հեքիաթ]]ների մեջ<ref>{{cite book|last=Worthen|first=John|title=T.S. Eliot: A Short Biography|year=2009|publisher=Haus Publishing|location=London|pages=9}}</ref>։
1898-1905 թվականներին Էլիոթը սովորում է Սմիթ ակադեմիայում, որտեղ ուսումնասիրում է [[լատիներեն]], [[հին հունարեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]]։ Գրել սկսել է 14 տարեկան հասակում՝ ներշնչվելով Էդվարդ Ֆիցջերալդի կողմից թարգմանված [[Օմար Խայամ]]ի քառյակներով։ Հետագայում, կարծելով, թե գրական իր առաջին փորձերն անհաջող էին, արդյունքները՝ հուսահատեցնող, ոչնչացրեց այդ գրվածքները<ref name=Hall>Hall, Donald. [http://www.theparisreview.org/interviews/4738/the-art-of-poetry-no-1-t-s-eliot The Art of Poetry No. 1], ''The Paris Review'', Issue 21, Spring–Summer 1959, accessed 29 November 2011.</ref>։ Էլիոթի առաջին տպագիր գործը եղել է "Առակ քեֆչիների համար" ստեղծագործություը, որը նա գրել էր իբրև դպրոցական առաջադրանք և որը տպագրվել է [[1905]] թվականի [[փետրվար]]ին Սմիթ ակադեմիայի տեղեկագրում<ref name=Gallup>Gallup, Donald. ''T. S. Eliot: A Bibliography (A Revised and Extended Edition)'', Harcourt, Brace & World, New York, 1969.</ref>։ <!-- Gallup, p.195 --> Այս տեղեկագրում է տպագրվել նաև նրա՝ մեզ հասած ամենավաղ բանաստեղծությունը, որը ,,Երգ,, վերնագրով վերահրատարակվեց [[Հարվարդի համալսարան|Հարվարդի]] համալսարանի ուսանողական ամսագրում<ref name="earlyyouth">Eliot, T.S. ''Poems Written in Early Youth'', [[John Davy Hayward]], ed. Farrar, Straus and Giroux, New York, 1967</ref>։ <!-- pp.33-4 --> [[1905]] թվականին տպագրել է նաև երեք կարճ պատմվածք՝ "Գիշատիչ թռչուններ", "Կետի հեքիաթը" և "Մարդը, որ թագավոր էր"։
 
Սմիթ ակադեմիան ավարտելուց հետո Էլիոթն ընդունվում է [[Մասաչուսեթս]]ի Միլտոն ակադեմիան, որտեղ հանդիպում է Սքոֆիլդ Թայերին. վերջինս տպագրել է նրա "Ամայի երկիրը"։ 1906-1909 թվականներին Էլիոթը [[փիլիսոփայություն]] է սովորում Հարվարդի համալսարանում։ Դասընթացը նախատեսված չորսի փոխարեն ավարտելով երեք տարում՝ ստանում է բակալավրի աստիճան<ref name="EB">[http://www.britannica.com/EBchecked/topic/184705/T-S-Eliot Thomas Stearns Eliot], ''Encyclopaedia Britannica'', accessed 7 November 2009.</ref>։ "Հարվարդ Ադվոքեյթ" ամսագիրը շարունակաբար հրատարակում է նրա բանաստեղծություններից, իսկ Էլիոթը մինչև մահ ընկերական հարաբերությունների մեջ է մնում այդ ամսագրի ազդեցիկ աշխատակիցներից Քոնրադ Էյքենի հետ, որը նաև վիպասան էր։
 
Որոշ գրականագետների կարծիքով՝ Էլիոթ-գրողի համար վճռական իրադարձությունը տեղի է ունեցել 1908 թվականին, երբ նա ծանոթացել է Արթուր Սայմոնի ,,Սիմվոլիստական շարժումը գրականության մեջ,, աշխատությանը և դրա շնորհիվ իր համար հայտնագործել ֆրանսիացի նշանավոր բանաստեղծներ Ժյուլ Լաֆորգի, Արթուր Ռեմբոյի, Պոլ Վեռլենի ստեղծագործությունները: Ինչպես հետագայում Էլիոթը խոստովանել է, եթե տեղի չունենար իր ծանոթությունը Վեռլենի պոեզիայի հետ, ինքը երբևէ չէր էլ իմանա Տրիստան Կորբիերի ու վերջինիս ստեղծագործության մասին, որը վճռական դեր է խաղացել Էլիոթի գրական ճակատագրում: Մի այլ առիթով Էլիոթը գրել է, որ աշխարհի ոչ մի վայր իր վրա այնքան ուժեղ տպավորություն չի թողել, որքան Միսիսփի և Միսսուրի գետերը, որոնց ափերին են անցել նրա կյանքի առաջին տասնվեց տարիները:
 
1909-1910 թվականներին Էլիոթը Հարվարդի համալսարանի փիլիսոփայության բաժնում աշխատում է որպես ասիստենտ, որից հետո տեղափոխվում է [[Փարիզ]], որտեղ 1910-1911 թվականներին [[Սորբոն]]ում ուսումնասիրում է փիլիսոփայություն։ Վերադառնալով Հարվարդ, 1911-1914 թվականներին ուսումնասիրում է հնդկական փիլիսոփայություն և [[սանսկրիտ]]<ref name="EB" /><ref>Perl, Jeffry M. and Andrew P. Tuck. [http://ccbs.ntu.edu.tw/FULLTEXT/JR-PHIL/ew33375.htm "The Hidden Advantage of Tradition: On the Significance of T. S. Eliot's Indic Studies"], ''Philosophy East & West'' V. 35 No. 2, April 1985, pp. 116–131.</ref>։ [[1914]] թվականին Օքսֆորդի Մերթոն քոլեջը Էլիոթին կրթաթոշակ է շնորհում։ Նա սկզբում այցելում է Մարբուրգ ([[Գերմանիա]]), որտեղ պլանավորում է ամառային դասընթացներին մասնակցել, սակայն [[Առաջին Համաշխարհային Պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուն պես վերադառնում է Օքսֆորդ։ Էլիոթին դուր չէին գալիս համալսարանական քաղաքները, որոնցում տիրապետող կենցաղային ու հոգեբանական մթնոլորտը մահացու էր համարում իր համար, ուստի հաճախ Օքսֆորդից փախչում, գնում էր [[Լոնդոն]]։ Այս քաղաքը մեծ դեր խաղաց նրա կյանքում. այստեղ նա ծանոթացավ ժամանակի ազդեցիկ գրական դեմքերից մեկի՝ Էզրա Փաունդի հետ, որը սիրով օգնեց նրան Լոնդոնում նորանոր և շատ ու շատ հարկավոր ծանոթություններ հաստատելու գործում։
Տող 38.
 
=== Մահը և հիշատակը ===
Շատ ծխելու պատճառով Էլիոթը երկար տարիներ տառապում էր [[թոք]]երի հետ կապված առողջական խնդիրներից։ Մահացավ թոքերի էմֆիզեմայից իր տանը՝ Քենսինգթոնում [[1965]] թվականի [[հունվարի 4]]-ին։ Նրա դիակը կիզվել է Գոլդերս Գրին դիակիզարանում և, իր կամքի համաձայն, աճյունի մոխիրը տեղափոխվել է Սբ. Միքայելի ու բոլոր հրեշտակների եկեղեցին՝ Սոմերսեթ կոմսության Իսթ Քոկեր գյուղում, որտեղից էլ գրողի նախնիները երկար տարիներ առաջ տեղափոխվել էին [[Ամերիկա]]։ Եկեղեցու պատին, ի հիշատակ պոետի, փակցված է հուշատախտակ, որի վրա փորագրված են նրա ,,Իսթ Քոկեր,, բանաստեղծությունից հետևյալ տողերը. "Իմ վերջը իմ սկզբի մեջ է, և իմ վերջի մեջ է իմ սկիզբը"։ [[1967]] թվականին՝ Էլիոթի մահվան երկրորդ տարելիցին [[Վեստմինստերյան աբբայություն|Վեստմինստերյան աբբայությու]]նում՝ Գրողների անկյունում տեղադրվեց նրա հիշատակը հավերժացնող մեծ քար, որի վրա փորագրված են գրողի ծննդյան և մահվան տարեթվերը, նրա Վաստակի շքանշանը և համահունչ տողեր իր "Փոքրիկ Գիդդինգ" բանաստեղծությունից<ref>http://www.tabathayeatts.com/Poets%20Corner.jpg</ref>։
Հուշատախտակ է փակցված նաև այն տան պատին, որտեղ նա մահացել է<ref>{{cite web|url=http://openplaques.org/plaques/500|title=T. S. Eliot Blue Plaque|publisher=''openplaques.org''|accessdate=2013 թ․ նոյեմբերի 23}}</ref>։
 
== Պոեզիան ==
Լինելով նման բարձր մակարդակի պոետ, Էլիոթը համեմատաբար փոքրաթիվ բանաստեղծություններ է գրել։ Տարեկան ընդամենը երկու-երեք բանաստեղծություն էր հրատարակում: Իր նամակներից մեկում խոստովանում է. ,,Լոնդոնում իմ համբավն ստեղծվել է բանաստեղծությունների մի փոքրիկ հատորյակի հիման վրա,,: Որպես կանոն՝ Էլիոթն իր բանաստեղծությունները սկզբում տպագրում էր պարբերականներում կամ գրքույկներում, այնուհետև բոլորը ներառում էր մեկ գրքում։ Նրա առաջին ժողովածուն վերնագրված է "Պրաֆրոկ և այլ դիտարկումներ" (1917)։ 1920 թվականին նա հրատարակում է ավելի շատ բանաստեղծություններ "Արա Վոս Պրեկում" և "Բանաստեղծություններ։1920"։ [[1925]] թվականին նա ժողովում է "Ամայի երկիր" ժողովածուի և "Պրաֆրոկի" բանաստեղծությունները մեկ հատորում և ավելացնելով "Դատարկ մարդը"՝ կազմում է "Բանաստեղծություններ։1909-1925"-ը։
 
=== Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը ===
1915 թվականին Էզրա Փաունդը հանդիպելով "Պոեզիա" ամսագրի խմբագրին, առաջարկում է հրատարակել "Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը"։ Թեև ստեղծագործության հերոսը միջին տարիքի տղամարդ է, Էլիոթը նրա ապրումները, հույզերը արտացոլել է, երբ ինքն ընդամենը 22 տարեկան էր։
Պոեմում նկարագրվում է Փրուֆրոքի գիտակցական փորձը՝ ողբալով նրա ֆիզիկական և մտավոր անգործությունը, կյանքում նրա կորցրած հնարավորությունները և հոգևոր առաջխաղացման թերին՝ մարմնական [[Սեր|սիրո]] անընդհատ ունեցած պակասի հետ։ Քննադատական կարծիքներ կան՝ արդյո՝ք պատմողը լքում է իր կեցավայրը պատումի ընթացքում։ Նկարագրված վայրերը կարող են մեկնաբանվել որպես իրական ֆիզիկական փորձառություններ, մտացածին հուշեր, կամ անգիտակից մտքի ծնունդ խորհրդանշական պատկերներ։
Պոեմի կառուցվածքի վրա մեծամասամբմեծ մասամբ ազդել է Էլիոթի կողմից [[Դանթե]]ի ակտիվ ընթերցումը, ինչպես նաև մի շարք այլ գրական երկեր, ներառյալ [[Համլետ (ողբերգություն)|Համլետը]]։
 
=== Ամայի երկիրը ===
Տող 65.
== Քննադատության արձագանքները ==
Գրող Ռոնալդ Բուշը նշում է, որ Էլիոթի սկզբնական բանաստեղծությունները ունեն յուրօրինակ և համոզիչ էֆեկտ։ Կոնրադ Էյկենը հիացած էր, "Ինչքան դիպուկ և ամբողջական է ամեն ինչ ամենասկզբից։ Ամենսկզբից կա ամբողջականություն"<ref name="english.illinois.edu">Bush, Ronald. "T.S. Eliot". American National Biography. Ed. John A Garraty and Mark C. Carnes. New York: Oxford University Press, 1999.[http://www.english.illinois.edu/maps/poets/a_f/eliot/life.htm].</ref>։
Որոշ քննադատների կարծիքով (Գիլբերտ Սելդես, Կոնրադ Էյկեն և այլն ) "Ամայի երկիրը" անգլիական գրականության մեջ լավագույն բանաստեղծությունն է։ Մյուսների կարծիքով այն "թաքնված" է։ Էդմոնդ Վիլսոնը նրան անվանել է ,,մեր միակ իսկական պոետներից մեկը,,։ Վիլսոնը նաև մատնանշել է Էլիոթի թույլ կողմերից մեկը՝ կառուցվածքային միասնականության բացակայությունը։
Չարլզ Պովելը բացարձակ բացասական կարծիք է հայտնել Էլիոթի մասին՝ նրա բանաստեղծությունները բնորոշելով որպես միանգամայն անըմբռնելի<ref>Powell, Charles. "So Much Waste Paper". Manchester Guardian. 31 October 1923.</ref>։ "Թայմ" ամսագրի գրախոսողները նույնպես շփոթված էին "Ամայի երկիրը" պոեմից<ref>Time. 3 March 1923, 12.</ref>։ Նրանցից Ջոն Ռենսոմը բացասական տեսակետ էր հայտնումն, սակայն նաև չէր ժխտում, որ Էլիոթը տաղանդավոր գրող է<ref>Ransom, John Crowe. "Waste Lands". New York Evening Post Literary Review. 14 July 1923. 825-26.</ref>։ "Չորս կվարտետ"-ի հրատարակումից հետո Էլիոթի համբավը հասավ գագաթնակետին։ Չնայած Էլիոթի ստեղծագործությունը այժմ այնքան էլ ազդեցիկ չէ, սակայն հայտնի գրականագետներ Հարոլդ Բլումը և Ստեֆան Գրինբլաթը դեռ կարծում են, որ Էլիոթի պոեզիան գտնվում է անգլիական գրականության կենտրոնում<ref>Bloom, Harold. ''The Western Canon: Books and Schools of the Ages''. NY: Riverhead, 1995.</ref><ref>Eds. Stephen Greenblatt, et al. ''The Norton Anthology of English Literature, Volume 2''. "T.S. Eliot". W.W. Norton & Co.: NY, NY, 2000.</ref>։
Չնայած տարատեսակ քննադատություններին՝ այս գիտնականներն ընդունում են Էլիոթի պոետական խորամտությունը, հիանալի վարպետությունը, ինքնատիպ շեշտադրումը, նրա պատմական կարևորությունը որպես գրականության մեջ արդի սիմվոլիստական-մետաֆիզիկական ավանդույթները ներկայացնող պոետ<ref>The Norton Anthology of English Literature, Volume 2. "T.S. Eliot". W.W. Norton & Co.: NY, NY, 2000.</ref>։