«Բոսնիա և Հերցեգովինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: , → , (2), մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 238.
Անկարգությունների անմիջական պատճառ է հանդիսացել նաև խոշոր արդյունաբերական կենտրոն և պետության երրորդ խոշոր քաղաքը հանդիսացող Տուզլայում [[գործարան]]ների և ֆիրմաների փակումը։ [[21-րդ դար]]ի սկզբին չորս խոշոր պետական ընկերություններ սեփականաշնորհվել են, իսկ նոր սեփականատերերը պարտավորվում էին ներդրումներ կատարել դրանց մեջ։ Սակայն դրա փոխարեն նրանք վաճառել են ակտիվները, դադարել են վճարել աշխատողներին և [[Սնանկություն|սնանկ]] ճանաչվելու դիմում են ներկայացրել։ Փետրվարի 3-4-ը քաղաքում անցկացվում էին խաղաղ ցույցեր, սակայն արդեն փետրվարի 5-ին դրանք վերածվեցին ոստիկանության դեմ [[հակամարտություն|բախումների]], երբ այդ ընկերությունների նախկին աշխատակիցները սկսեցին գրոհել տեղական իշխանության նստավայրը։ Շուտով ցույցերը և անկարգությունները սկսվեցին նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։
 
Ցույցերի արդյունքում հրաժարական էին տվել Տուզլայի կանտոնի ղեկավար Սեադ Չաուշևիչը<ref>{{cite web|url = http://www.worldbulletin.net/world/128446/anti-govt-protests-spread-across-bosnia|title=Anti-govt protests spread across Bosnia|date=8 February 2014|work=worldbulletin.net|accessdate=8 February 2014}}</ref> , Զենիցա-Դոբոյ կանտոնի ղեկավար Մունիբ Հուեյնագիչը, Սարաևոյի կանտոնի ղեկավար Սուադ Զելկովիչը<ref>[http://www.klix.ba/vijesti/bih/premijer-ks-suad-zeljkovic-podnio-ostavku/140208055 Premijer kantona Sarajevo Suad Zeljković podnio ostavku.]</ref> և Ունա-Սանա կանտոնի ղեկավար Համդիա Լիպովաչան<ref>{{cite web|url=http://www.avaz.ba/vijesti/iz-minute-u-minutu/lipovaca-odlazi-skupstina-usk-prihvatila-ostavku |title=Lipovača odlazi, Skupština USK prihvatila ostavku |publisher=Avaz |date=10 February 2014 |accessdate=10 February 2014 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20140221133922/http://www.avaz.ba/vijesti/iz-minute-u-minutu/lipovaca-odlazi-skupstina-usk-prihvatila-ostavku |archivedate=21 February 2014 }}</ref>:
 
== Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրություն ==
Տող 479.
=== Արդյունաբերություն ===
[[Պատկեր:Rafinerija2.jpg|մինի|Մոտորային յուղերի գործարան [[Մոդրիչա]]յում]]
[[1960-ական թվականներ]]ին Բոսնիա և Հերցեգովինային ընկնում է ամբողջ Հարավսլավիայի երկաթե հանքաքարի արդյունահանման 99% և [[կոքս]]ի արտադրության 100% , [[Ածուխ|ածխի]] արտադրության 40%, [[թուջ]]ի արտադրության 2/3 և [[պողպատ]]ի ձուլման 50% բաժինը: Բոսնիա և Հերցեգովինան Հարավսլավիայում առաջին տեղն է զբաղեցրել փայտամշակման արդյունաբերության արտադրությամբ և մեծ դերակատարություն է ունեցել քիմիական արդյունաբերության մեջ (Հարավսլավիայում միայն Բոսնիա և Հերցեգովինայում կար [[Նատրիումի հիդրոկարբոնատ|սոդա]]յի (Լուկավաց) և [[քլոր]]ի արտադրություն):
 
2014 թվականի Բոսնիա և Հերցեգովինայի արդյունաբերության կառուցվածքում բնական հանածոների հանույթին ընկնում էր արտադրանքի մոտավորապես 5 %-ը, [[Վերամշակող արդյունաբերություն|վերամշակող արդյունաբերությանը]]՝ մոտավորապես 74 %, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու արտադրությանը և մատակարարմանը՝ մոտավորապես 20 %<ref>См. стр. 2: {{cite web| author=| date=| url=http://www.bhas.ba/saopstenja/2015/IND_PROIZ_PROD_2014_001_01_BiH.pdf| title=Proizvodnja i prodaja industrijskih proizvoda u BiH (prodkom) 2014., prvi rezultati| publisher=// bhas.ba| accessdate=2016-01-08}}</ref>:
Տող 586.
=== Խոհանոց ===
[[File:Cevapcici in somun.jpg|thumb|231px|''Չևապի՝'' սոխով, ''սոմուն'' հացատեսակի մեջ]]
Բոսնիական խոհանոցն օգտագործում է բազմաթիվ համեմունքներ, բայց չափավոր քանակությամբ: Կերակրատեսակներից շատերը թեթև են, եփվում են մեծաքանակ ջրով, [[սոուս]]ներն ամբողջությամբ բնական են, բաղկացած մեծամասամբմեծ մասամբ բանջարեղենի հյութերից: Տիպական բաղադրամասեր են [[կարտոֆիլ]]ը, [[լոլիկ]]ը, [[սոխ]]ը, [[սխտոր]]ը, ոչ կծու [[պղպեղ]]ը, [[վարունգ]]ը, [[դդմիկ]]ը, [[գազար]]ը, [[կաղամբ]]ը, ուտելի [[սունկ]]երը, [[սպանախ]]ը, կանաչ և չոր ընդեղենը, [[սալոր]]ները, կաթը, աղացած, ոչ կծու կարմիր պղպեղը, պավլակա կոչվող կաթնասերը, [[կայմակ]]ը: Մսով տիպական կերակրատեսակները պատրաստվում են գլխավորապես տավարի, [[ոչխար]]ի, գառան մսից՝ համաձայն իսլամական սննդակարգի, թեև [[Խորվաթները Բոսնիա և Հերցեգովինայում|բոսնիական խորվաթներ]]ն<ref>{{cite encyclopedia|title=Bosnia and Herzegovina|date=2009|encyclopedia=Encyclopædia Britannica|accessdate=27 July 2009|url=http://www.britannica.com/EBchecked/topic/700826/Bosnia-and-Herzegovina|archive-url=https://web.archive.org/web/20090503211212/http://www.britannica.com/EBchecked/topic/700826/Bosnia-and-Herzegovina|archive-date=3 May 2009|dead-url=no|df=dmy-all}}</ref> ու [[Սերբերը Բոսնիա և Հերցեգովինայում|բոսնիական սերբերը]]<ref>{{cite book|url=https://books.google.am/?id=aoVUAAAAMAAJ&q=cevapcici|title=The new Encyclopædia Britannica: A-ak&nbsp;– Bayes, Volume 1}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.am/?id=pssZAQAAIAAJ&q=cevapcici|title=Countries and Their Cultures: Saint Kitts and Nevis to Zimbabwe|page=68}}</ref><ref>{{cite web|publisher=TravelSerbia.Info&nbsp;– Your travel guide for Serbia|accessdate=9 August 2010|url=http://www.travelserbia.info/serbian-cuisine.php|title=Serbian cuisine|archive-url=https://web.archive.org/web/20100330135429/http://www.travelserbia.info/serbian-cuisine.php|archive-date=30 March 2010|dead-url=no|df=dmy-all}}</ref> օգտագործում են նաև խոզի միս: Տեղական առանձնահատուկ ուտեստներից են չևապին (կան չևապչիչին), բուրեկը, [[դոլմա]]ն, սարման, փիլաֆը, գուլաշը, այվարը, մի ամբողջ շարք արևելյան անուշեղեն: Տեղական լավագույն [[գինի]]ները պատրաստվում են [[Հերցեգովինա]]յում, որտեղ կլիման բարենպաստ է խաղող աճեցնելու համար: Սալորի, խնձորի օղին՝ ռակիան, արտադրում են [[Բոսնիա]]յում:
 
== Սպորտ ==