«Ինտերոբանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Պատմություն: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 15.
'''Ինտերոբանգ''' կամ '''հարցականչական նշան''' ('''‽''') ({{lang-en|interrobang}}), 1960-1970-ական թվականներին [[ԱՄՆ|ամերիկյան]] [[տիպոգրաֆիկա]]յում սահմանափակ փորձառական կիրառություն ունեցած [[կետադրական նշաններ|կետադրական նշան]]։ [[Կցագիր]] (լիգատուրա) է, որն իրենից ներկայացրել է հարցական և բացականչական նշանների վրադրում։ [[Շախմատ]]ի նշագրության մեջ «!?» նշանակում է քայլ, որն արժանի է ուշադրության, իսկ «?!»-ը՝ կասկածելի քայլ։
== Պատմություն ==
Նշանը [[1962]] թվականին ստեղծել է ''New York Advertising Agency'' գովազդային գործակալության ղեկավար Մարտին Սպեկտրը՝ հաղորդելով հայտնագործության մասին իր սեփական «TYPEtalks Magazine» ամսագրում<ref>{{cite web|url=http://www.nytimes.com/1988/02/16/obituaries/martin-k-speckter-73-creator-of-interrobang.html|author=|title=Martin K. Speckter, 73, Creator of Interrobang|publisher=[[The New York Times]]|date=1988-02-16|accessdate=|archiveurl=|archivedate=}}</ref>։ Այն նախատեսված էր նշանակելու հռետորական հարցը, որն անգլերենում մեծամասամբմեծ մասամբ (հատկապես մեկուսացած, այսինքն՝ ոչ տեքստային միջավայրում) համարվում է բացականչություն։
 
Նշանն առաջին անգամ պատրաստվել է 1966 թվականին ''Americana'' տիպոգրաֆիկական գարնիտուրի կազմում, որն արտադրել էր ամերիկյան ''American Type Founders'' (ATF) տառաձուլորդական ընկերությունը։ Երկու տարի անց «[[Remington Rand]]» ընկերությունը այն ներառել է իր թողարկած գրամեքենաների նշանների շարքում՝ [[Կոմյունիկե|պաշտոնական հաղորդման]] մեջ մեկնաբանելով, որ այդ նշանը «հանդիսանում է ժամանակակից կյանքի անհավանականությունների լավագույն արտահայտությունը»։ 1996 թվականին «New York Art Studio»-ի դիզայներները մշակել են դրա գծագիրը իրենց հավաքածուների բոլոր տիպոգրաֆիկական գարնիտուրների համար։