«Բրոնխաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Ցնցղատապ}}
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: Մեծամասամբ → մեծ մասամբ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
Սուր բրոնխաբորբը սովորաբար վարակիչ բնույթ ունի։ Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմանները։ Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, [[ալկոհոլ]]ի չարաշահումը, [[քրոնիկական հիվանդություններ|խրոնիկական հիվանդություններ]]ի հետևանքով [[օրգանիզմ]]ի դիմադրողականության անկումը։ Բրոնխաբորբը երբեմն առաջանում է [[թունավոր գազ]]երի, [[եթերայուղ]]երի, [[փոշի|փոշու]] և այլ գրգռող ազդեցությունների հետևանքով։
 
Մեծամասամբմեծ մասամբ սուր բրոնխիտի պատճառ են հանդիսանում [[վիրուսներ]]ը և [[բակտերիաներ]]ը։ Քիչ դեպքերում բրոնխիտի պատճառ են դառնում սնկերը, ալերգենների հետ շփումը, կամ տոքսիկ նյութերի ներշնչումը։ Բրոնխիտով հիմնականում վարարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ հիվանդի հետ շփումով (խոսակցության ժամանակ, հազի, փռշտոցի, համբուրվելու ժամանակ)։
 
Սուր բրոնխաբորբն սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ [[հարբուխ]], [[ըմպանաբորբ|ըմպանի]], [[Կոկորդաբորբ|կոկորդի]], [[շնչափողաբորբ|շնչափողի]] բորբոքային ախտահարումներ։ Այնուհետև սկսվում է աստիճանաբար սաստկացող [[հազ]]՝ քիչ լորձային [[խորխարտադրություն|խորխարտադրությամբ]]՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանը։ Սովորաբար սուր բրոնխաբորբով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների բրոնխաբորբը հաճախ ծանր է ընթանում և բարդանում [[թոքաբորբ]]ով, [[թոքափքանք]]ով և այլն։
Տող 48.
Սուր բրոնխաբորբը բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներին։ Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլից։ Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակը։ Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։
 
Մեծամասամբմեծ մասամբ դեպքերը, որոնք վիրուսային վարակի արդյունք են, որպես կանոն սուր փուլերում դրանք անցնում են առանց հակաբիոտիկների օգտագործման։ Բակտերյալ բնույթի բրոնխիտների ժամանակ օգտագործվում են հակաբիոտիկներ կանխելու համար հետագա բարդացումները։
 
Վերջին ժամանակներում սուր բրոնխիտը դիտվում է որպես բորբոքային այլ ոչ թե ինֆեկցիոն գործընթաց, որի համար հակաբորբոքային թերապիան ավելի արդարացված է քան հակամանրէայինը<ref name="treatmerck2">[http://www.merck.com/mmhe/sec04/ch041/ch041a.html The Merck Manual, infectious bronchitis: treatment of complications]</ref>։