«Հիդրոտեխնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
 
Տող 2.
[[Պատկեր:4602 - Bern - View from Kirchenfeldbrücke.JPG|thumb|250px|Եկեղեցուց դիտվող կառույցի տեսարան, [[Բեռն]], [[Շվեյցարիա]]]]
[[Պատկեր:Riprap.jpg|thumb|250px|Լճի երկայնքով քարերից պատնեշ]]
'''Հիդրոտեխնիկա''' ( հիդրո... և տեխնիկա), [[Գիտություն|գիտության]] և [[տեխնիկա]]յի բնագավառ, որն զբաղվում է [[Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում|ջրային ռեսուրսների]] ուսումնասիրությամբ, տնտեսական նպատակներով դրանց օգտագործմամբ և ինժեներական կառույցների օգնությամբ՝ ջրերի վնասակար ազդեցության դեմ պայքարով։ Հիդրոտեխնիկան ունի հետևյալ հիմնական ուղղությունները (ըստ ջրային տնտեսության սպասարկվող բնագավառի), [[Էներգիա|ջրային էներգիայի]] օգտագործում, [[ջրային ուղիներ]]ով [[Նավագնացություն|նավագնացության]] և լաստառաքման ապահովում, գյուղատնտեսական հողերի [[ոռոգում]], [[ջրարբիացում]] և չորացում, բնակչության, տրանսպորտի ու արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարում, բարեկարգված տերիտորիաներից ավելցուկային, աղտոտված ջրերի և կեղտաջրերի հեռացում, ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ պայմանների ապահովում և այլն։ Հիդրոտեխնիկայի այսպիսի բաժանումը որոշ չափով պայմանական է, քանի որ ջրերի օգտագործումը, մեծամասամբմեծ մասամբ, համալիր բնույթ է կրում, այսինքն՝ միաժամանակ լուծվում են ջրատնտեսական մի քանի խնդիրներ։ Որպես կիրառական գիտություն, հիդրոտեխնիկան հիմնվում է ջրի մասին մի շարք այլ գիտությունների՝ [[հիդրոլոգիա]]յի, [[հիդրոմեխանիկա]]յի, [[հիդրավլիկա]]յի և ինժեներաշինարարական ցիկլի մի շարք գիտական առարկաների՝ [[Ճարտարագիտական երկրաբանություն|ինժեներական երկրաբանության]], [[գրունտների մեխանիկա]]յի և այլնի վրա։ Հիդրոտոխնիկան, որպես [[Գիտություն|գիտության]] կարևորագույն խնդիրներն են. [[հուն]]երի և [[Ջրատեխնիկական կառույցներ|հիդրոտեխնիկական կառույցների]] վրա ջրային հոսքերի վնասակար ազդեցության, առափնյա տերիտորիաները դրանից պաշտպանելու եղանակների ուսումնասիրությունը, գետի հոսքի կարգավորման մեթոդների մշակումը, [[հիմնատակ]]երի և կառույցների (հատկապես [[հող]]ե) գրունտներով ջրի ֆիլտրման հետազոտությունը և այլն։ Տնտեսական խնդիրների ուսումնասիրման հիման վրա հիդրոտեխնիկան մշակում է հիդրոտեխնիկական կառույցների հաշվարկի և նախագծման մեթոդներ, դրանց կառուցման և շահագործման եղանակներ։ Բացի տեսական հետազոտություններ կատարելու եղանակից, հիդրոտեխնիկական բազմաթիվ հարցեր լուծվում են գործնական ճանապարհով՝ լաբորատորային մոդելավորման միջոցով և բնական պայմաններում տարվող հետազոտությունների (օրինակ, կառույցների հիդրավլիկական ռեժիմի, դրանց տարրերի և կոնստրուկցիաների լարումային վիճակների ու դեֆորմացիաների ևն) օգնությամբ։ Հիդրոտեխնիկան գիտության և տեխնիկայի հնագույն բնագավառներից է։ Դեռ 4400 տարի մ.թ.ա. [[Եգիպտոս]]ում կառուցվում էին ջրանցքներ՝ [[Նեղոս]] գետի հովտում հողեր ոռոգելու նպատակով։ [[Բաբելոն]]ում 43 հզ. տարի մ.թ.ա. գոյություն ունեին ջրմուղներով և արտեզյան ջրհորներով ապահովված քաղաքներ, [[Հունաստան]]ի և [[Հռոմ]]ի ծաղկման ժամանակաշրջանում հիդրոտեխնիկան մեծ զարգացում ստացավ։ XVII— XVIII դարերում մանուֆակտուրայի երևան գալը, առևտրի ընդարձակումը և քաղաքների աճը առաջ բերեցին հիդրոտեխնիկական շինարարության վերելք։ [[Գալիլեյ]]ի, [[Պասկալ Բլեզ|Պասկալի]], [[Իսահակ Նյուտոն|Նյուտոին]], [[Լոմոնոսով, Միխայիլ|Լոմոնոսովի]], [[Դանիել Բեռնուլի|Բեռնուլիի]] աշխատանքները նշանակալիորեն բարձրացրին հիդրոտեխնիկայի տեսական հիմքը, որը հնարավորություն տվեց անցնելու ավելի բարդ կառույցների ստեղծմանը։ Հիդրոտեխնիկական շինարարությունը նոր վերելք ապրեց XIX դարի երկրորդ կեսին՝ արդյունաբերության աճի և ջրամատակարարման կարիք զգացող խոշոր քաղաքների զարգացման հետևանքով։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=400}}