«Տեպուի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեռ}}
'''Տեպուի''' կամ Տեպույ սեղանաձև լեռներ, տեղայակված են [[Հարավային Ամերիկա]]յում, [[Գվիանական սարահարթ]]ի վրա, մեծամասամբմեծ մասամբ [[Վենեսուելա]]յի տարածքում: Ամենահայտնի տեպուիներից են [[Աուտանա]], [[Աույանտեպուի]] և [[Ռորայմա]] լեռը: Բազմաթիվ տեպուիներ գտնվում են վենեսուելական ազգային պարկ [[Կանաիմայ]]ում, որն ունի [[ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] օբյեկտի կարգավիճակ:
 
«Տեպուի» բառը Գրան Սաբանա շրջանում բնակվող պեմոն հնդկացիների լեզվով նշանակում է «աստվածների տուն»: Տեպուիները մեծամասամբմեծ մասամբ գտնվում են միմյանցից մեկուսացած՝ վեր խոյացած ջունգլիներից դժվարամատչելի ապառաժներով, ինչը դարձնում է նրանց էնդեմիկ բույսերի և կենդանիների եզակի կրողներ:
 
== Պատմություն==
[[Պատկեր:EL FOSO in Mt Roraima 001.JPG|մինի|Կարստային ձագարափոս]]
[[Պատկեր:Roraima-Tepui Plateau.jpg|մինի|Ռորայմա տեպուի սարահարթի վրա էռոզիայի առաջացած գոյացումը]]
Տեպուիները [[Ատլանտյան օվկիանոս]]ի ափերից մինչև [[Ամազոն]], [[Օրինոկո]] և [[Ռիու-Նեգրու]] գետերի ավազանների սահմանները տարածվող երբեմնի ընդարձակ սարահարթի մնացորդներն են: Սարահարթն առաջացել է լճի տեղում՝ մոտավորապես 200 մլն տարի առաջ, երբ [[Հարավային Ամերիկա]]ն և [[Աֆրիկա]]ն դեռևս մեկ մայրցամաք էին կազմում<ref name="whc">[http://whc.unesco.org/en/list/701/video Canaima National Park] — UNESCO World Heritage Centre, видео</ref>: Բարձրավանդակը կազմված էր ավազաքարից և տեղակայված էր գրանիտե հիմքի վրա: Ժամանակի ընթացքում էրոզիան սարահարթը դարձրել է մի քանի մոնադնոկների, որոնցից էլ ձևավորվել են էրոզիայի հանդեպ դիմացկուն ապարներով ծածկված տեպուիները<ref name="britannica">[http://www.britannica.com/EBchecked/topic/625197/Venezuela/32710/Relief Venezuela Relief] — Britannica Online Encyclopedia</ref>:
 
Որպես կանոն, տեպուիները կազմված են մինչքեմբրի ավազաքարի կամ կվարցիտի միասնական բլոկից, որը կտրուկ վեր է խոյանում իրենց շրջապատող ջունգլիներից ավելի քան 2000 մ: Շատ տեպուներում կան ջրով լվացված քարանձավներ, ինչպիսին է 671 մ խորությամբ, ինչպես նաև մինչև 300 մ տրամագծով կարստային ձագարափոսով Աբիսմո Գայ Կոլետը:
 
Գերմանացի հետազոտող Ռոբերտ Շոմբուրգկն այստեղ է այցելել [[1835]] թվականին: Նա զարմանում է սեղանաձև սարերը տեսնելով, բայց նրանցից մեկի վրա բարձրանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվում: Միայն կես դար անց՝ [[1884]] թվականին, Էդվարդ Իմ Թուրնի գլխավորությամբ բրիտանական արշավախումբին հաջողվում է բարձրանալ Ռորայմա լեռան գագաթը: Սակայն տեպույի շրջանում կատարված էքսպեդիցիայի մասին Ռոբերտ Շոմբուրգկի հաշվետվությունն է հենց ոգեշնչում գրող [[Արթուր Կոնան Դոյլ]]ին՝ գրելու կենդանիների և բույսերի նախապատմական տեսակներով բնակեցված սարահարթի հայտնաբերման մասին «Կորուսյալ աշխարհ» վեպը<ref name="whc" /><ref>[http://www.vokrugsveta.ru/quiz/303/ Как найти затерянный мир?] — [[Вокруг Света]]</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տեպուի» էջից