«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ)
 
'''Ռոմանական ճարտարապետություն''', [[միջնադար]]յան [[Եվրոպա]]յի ճարտարապետական ոճ, որին բնորոշ են կիսաշրջանաձև [[կամար]]ները։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման ժամանակաշրջանի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի հիման վրա ձևավորվել է [[Գոթական ճարտարապետություն|գոթական]] ոճը, որին բնորոշ են սրածայր կամարները։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ հանդիպում են ողջ աշխարհամասով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը [[Հին հռոմեական ճարտարապետություն|Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից]] հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև [[նորմանական ճարտարապետություն]]<ref>В Великобритании романский архитектурный стиль традиционно именуют норманским стилем</ref>։
 
Իր մեջ ամփոփելով հռոմեական և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունը հայտնի է իր զանգվածեղությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբմեծ մասամբ կանոնավոր են, [[սիմետրիկ]] նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Տարածաշրջանային առանձնահատկություններով և օգտագործվող շինանյութերի զանազանություններով հանդերձ՝ այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
 
Վերոնշյալ ժամանակահատվածում ռոմանական ոճով բավականին շատ [[ամրոց]]ներ են կառուցվել, բայց [[եկեղեցի]]ները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբբայությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող<ref name=BF>Bannister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method’’.</ref>: Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ ժամանակի ընթացքում կամաց-կամաց վերափոխվել են գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն լայն տարածում էր գտել։ Այս երևույթը լայնորեն տարածված էր [[Անգլիա]]յում և [[Պորտուգալիա]]յում։
274 658

edits