«Տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{այլ կիրառումներ|Տաճար (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:NotreDameDeParis.jpg|200px|մինի|[[Փարիզի աստվածամոր տաճար]]ը]]
'''Տաճար''' (հին պարսկ. tacara - պալատ, ապարանք), կրոնին, ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների տուն, կռատուն։ Տաճարի տիպերը, զարգացման պատմությունը, բացի պաշտամունքային պահանջներից, պայմանավորված են նաև տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետության, շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ։ Տաճարները առանձնանում են իրենց չափերով, հատակագծային, ծավալատարածական հորինվածքով, հարդարանքով, այլ հատկանիշներով։ Պատմության զանազան դարաշրջաններում դավանական հոսանքների ազդեցությամբ փոփոխվել է կրոնական ծիսակարգը, որը ինչպես և ժամանակի գաղափարագեղարվեստական ըմբռնումները թելադրել են տաճարների հորինվածքային, կերպարային փոփոխությունները, հաղորդել նրանց վառ արտահայտված ազգային ինքնատիպություն, որն ակնհայտ է [[եկեղեցի]]ներում, [[մզկիթ]]ներում, [[սինագոգ]]ներում, բուդդայական տաճարներում։ Տաճարի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշտամունքային դերից, մարմնավորած կրոնից, գաղափարներից, նրա ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ, շատ դարաշրջաններում հատկապես միջին դարերում, [[Եվրոպա]]յում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել մեմորիալ նշանակություն։ Տաճարային մոնումենտալ շենքերը, մեծամասամբմեծ մասամբ կառուցված լինելով քաղաքային, վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն, առանձնացել իրենց ակտիվ դիրքով, նորարարական լուծումներով, արտահայտիչ հորինվածքային ձևերով, մտահղացումների համարձակությամբ, հնարամտությամբ։ Քրիստոնեական տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են. աղոթասրահը, ավագ խորանը՝ բեմի, դասի մասերով։ Քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ընդհանրական կամ թեմի գլխավոր տաճար անվանվում է Մայր Տաճարը՝ կաթողիկեն։
 
== Շենքեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տաճար» էջից