«Դրախտային բլուրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Դրախտային բլուրներ''' ({{lang-en|Paradise Hills}}), ռեժիսոր Էլիս Վեդդինգթոնի ֆանտաստիկ մ...»:
(Տարբերություն չկա)

14:40, 25 փետրվարի 2020-ի տարբերակ

Դրախտային բլուրներ (անգլ.՝ Paradise Hills), ռեժիսոր Էլիս Վեդդինգթոնի ֆանտաստիկ մելոդրաման: Գլխավոր դերում Էմմա Ռոբերթսն է, նա մարմնավորում է հարուստ ընտանիքից աղջկա կերպար, որին ստիպում են ամուսնանալ առանց սիրո: Աղջկա խռովությունը մեղմելու համար ընտանիքը նրան վերադաստիարակվելու է ուղարկում «Դրախտի բլուրներ» բարձրակարգ պանսիոն, որը կողմնակի աչքից թաքնված է արևադարձային կղզում: Հերոսուհին պետք է իմանա այդ վայրի սարսափելի գաղտնիքը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարին, «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[1]:

Դրախտային բլուրներ
անգլ.՝ Paradise Hills
Երկիր Իսպանիա
Ժանրֆենթեզի ֆիլմ և մելոդրամա
Թվական2019 և օգոստոսի 29, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլիս Վադինգթոն
ՊրոդյուսերԱդրիան Գեռա
Սցենարի հեղինակՆաչո Վիգալոնդո և Բրայան ԴեԼիու
ԴերակատարներԷմմա Ռոբերթս, Ջերեմի Իրվին, Միլա Յովովիչ, Ակվաֆինա, Էյսա Գոնսալես, Դանիել Մաքդոնալդ և Առնո Վալուա
ՕպերատորJosu Inchaustegui?
ԵրաժշտությունԼուկաս Վիդալ
Նկարահանման վայրԳրան-Կանարիա և Բարսելոնա
ԿինոընկերությունRTVE
Տևողություն95 րոպե

Սյուժե

Ֆիլմն սկսվում է Ումայի` սնանկացած հարուստ ընտանիքի դստեր հարսանիքով, որտեղ հյուրերն ընդգծում են նրա նոր կերպարն ու վարքը: Ավելի ուշ նրա ամուսինը, Սոնը, Ումային անկողին է տանում` նկատելով նրա հնազանդությունը, որով աղջիկը նախկինում աչքի չի ընկել:

Գործողությունները տեղափոխվում են առաջին տեսարանից երկու ամիս առաջ: Ուման արթնանում է տարօրինակ մի սենյակում, «Դրախտում», ինչպես ասում է բարձրախոսի ձայնը: Նրա համար նախաճաշ են բերում, որից, սակայն, Ուման խուսափում է: Նա կարողանում է վազել մինչև ափամերձ քարանձավը, սակայն այնտեղ բախվում է Ամարնային, որն Ումային վերադարձնում է պահակախմբի մոտ: Աղջկան տանում են Դքսուհու մոտ, որից Ուման իմանում է, որ ինքը գտնվում է «հուզական բուժման կենտրոնում»: Այստեղ Ումային ուղարկել է մայրը` ստիպողական ամուսնությանը նրա դիմադրության պատճառով: Ուման ուզում է փախչել կղզուց, և Ամարնան անսպասելիորեն համաձայնում է օգնել նրան` որոշելով փախչել հենց նույն գիշեր: Աղջիկները, սակայն, քնում են, և փախուստը ձախողվում է: Աստիճանաբար Ուման սովորում է տեղի կյանքին և ընկերանում իր սենյակակիցների` Քլոեի և Յուի, ինչպես նաև` իրեն սիրահարված հայտնի երգչուհի Ամարնայի հետ: Նա հոգեբանական սեանսներ է անցնում Դքսուհու հետ, պատմում իր, մոր հետ ունեցած իր հարաբերությունների և վերջապես ցածր խավի տղայի հանդեպ իր սիրո մասին: Նա ստիպված է լինում նաև թերապիա անցնել, որի ժամանակ իրեն կապում են ձիանման նստարանի վրա և ստիպում են տեսաշար նայել, որը պատմում է իր փեսացուի արժանիքների մասին: Դրանից բացի, փոխում են աղջիկների ոճը, նրանք սկսում են յոգայով զբաղվել, դիմահարդարում անել և ամեն երեկո քնելուց առաջ կաթ են խմում: Ուման քնելուց առաջ ուսումնասիրում է հոր նվիրած հոլոգրաֆիկ կուլոնը:

Որոշ ժամանակ անց Ուման կղզում հանդիպում է իր սիրելիին, Մարկուսին: Նա խոստանում է փրկել նրան և տանում է նրան գաղտնի սենյակ: Հեռակառավարման վահանակի օգնությամբ Մարկուսն անջատում է տեսախցիկը, և զույգը սիրով է զբաղվում: Դա տեսնում է Ամարնան և երեկոյան խնդրում է աղջկան չվստահել տղային ու նրան է նվիրում իր երգը: Հաջորդ օրը կղզու տարածքում է հայտնվում Ամարնայի երկրպագու սթալքերը: Ավելի ուշ երգչուհին ասում է Ումային, որ նա սթալքեր չի, այլ տղամարդը եկել է կղզի, որպեսզի օգնի նրանց փախչել: Նա Ումային ցույց է տալիս նավակն ու առաջարկում նրան ու Մարկուսին փրկվել: Բացի դրանից, Ամարնան պատմում է, որ բոլոր աղջիկներին տրվող կաթի մեջ քնաբեր է ավելացվում: Ինքը, Ամանտան, լքում է կղզին, քանի որ բուժված է համարվում:

Թերապևտիկ սեանսներից մեկի ժամանակ Ումային ցուցադրում են իր հոր ինքնասպանության տեսարանը, Ուման պահանջում է դադարեցնել ցուցադրումը, իրեն ագրեսիվ է պահում և փորձում է փախչել: Նա Դքսուհուն մեղադրում է ստելու համար: Աղջկան հանգստացնում են դեղերի օգնությամբ, և Ուման արթնանում է երկու շաբաթ անց: Դքսուհին հաղորդում է նրան, որ Ուման հենց վաղը տուն կվերադառնա, և ցույց է տալիս նրան Ամարնայի մասնակցությամբ տեսահոլովակ, որտեղ վերջինս իրեն չի պահում այնպես, ինչպես պահում էր պանսիոնում: Ուման չի հավատում տնօրենին և համոզում է Քլոեին և Յուին փախչել: Գիշերը Յուին տանում են վերջնական պրոցեդուրայի, և Ուման ու Քլոեն փորձում են փրկել իրենց ընկերուհուն: Գործողությունն իրականացնող բժիշկները փորձում են սպանել աղջիկներին, բայց նրանք կարողանում են փախչել: Յուին, որին բժիշկները քիչ էր մնում, որ սպանեին, աղջիկները տանում են ձեռքերի վրա` վատ ինքնազգացողության պատճառով:

Շենքի միջով վազելիս նրանք ընկնում են մոնիտորներով սենյակ, որտեղ ցուցադրվում է աղջիկներից յուրաքանչյուրի մասին ամբողջ տեղեկատվությունը` ներառյալ թերապևտիկ սեանսների տեսագրությունները: Այնտեղ նրանք հասկանում են, որ այդ ամբողջ ընթացքում իրենց ոչ թե բուժել են, այլ ուսումնասիրել` հավաքելով ամենաչնչին տեղեկատվությունն անգամ: Այնտեղ Ուման իմանում է, որ Մարկուսը չէր պատրաստվում փրկել իր սիրելիին, այլ պետք է օգներ տեղեկատվություն ստանալ սեռական հարաբերության ժամանակ աղջկա վարքի մասին: Ուման փորձում է հասկանալ, թե ինչի համար է դա նրանց պետք, սակայն աղջիկները նորից ստիպված են լինում փախչել պահակներից: Հաջորդ սենյակը, որտեղ հայտնվում են աղջիկները, լինում է նրանց երկվորյակներով սենյակը: Այս աղջիկները ցածր խավից են, որոնց բազմաթիվ վիրահատություններից հետո տվել են պանսիոնի այցելուների արտաքինը, և նրանք սովորում են իրենց ավելի հնազանդ պահել և դառնալ այս կանանց փոխարինողները: Յուն մահանում է, և Ուման ու Քլոեն ստիպված են լինում փախչել առանց նրա, սակայն դրանից առաջ Ուման իր կրկնօրինակին տալիս է իր կուլոնն ու ասում, որ Ումա դառնալու համար նա ստիպված է ատել Սոնին, որը մեղավոր է իր հոր մահվան համար:

Ուման ու Քլոեն այգի են ընկնում: Քլոեն ընկնում է, և Ուման նրա ճիչի վրա գնալով, այգու վարդերի մեջ տեսնում է պանսիոնի նախկին այցելուների անկենդան մարմինները: Երբ Ուման հասնում է Քլոեին, նա տեսնում է նրա վրա խոնարհված Դքսուհուն, որը ծծում է աղջկա արյունը: Անսպասելիորեն հայտնվում է Ումայի երկվորյակը, որը շեղում է Դքսուհուն, և Ուման հասցնում է կնոջը հարվածել վիրահատարանից գողացած հերձադանակով: Ուման և նրա երկվորյակը պատրաստվում են փախչել կղզուց, սակայն աղջիկներին փնտրում են ամբողջ կղզով մեկ: Նրանց գտնում է Մարկուսը, որը զղջալով իր արածի համար, մյուսներին չի հայտնում աղջիկների տեղը:

Նավակի վրա Ուման ծանոթանում է իր կրկնօրինակի հետ: Երկրորդ աղջկա անունը Անա է, նա ցածր խավից է և համաձայնել է փոխարինել Ումային, որպեսզի կարողանա կերակրել իր կրտսեր եղբորը: Աղջիկները միասին ծրագիր են մշակում, և Անան վերադառնում է կղզի: Նա փոխարինում է Ումային և ամուսնանում է Սոնի հետ: Հարսանիքի ժամանակ նա մնում է հյուրերի հետ, որոնք ներքևում, բոլորի ներկայությամբ ընդգծում են նրա հիանալի վարքը: Միևնույն ժամանակ վերևում Ուման գայթակղում է Սոնին, որը նշում է նրա հնազանդությունը, և սպանում է նրան: Անան վերև է բարձրանում, ննջարանում սպասում է միառժամանակ և ճչում է: Այժմ նա կարող է ապրել հարուստ այրու կյանքով, իսկ վրեժխնդիր եղած Ուման թաքնվում է գիշերվա խավարում:

Դերերում

Արտադրություն

2017 թվականի նոյեմբերին «Դրախտային բլուրներ» ֆիլմի նկարահանող խմբին են միացել Էմմա Ռոբերտսը և Դանիել ՄաքԴոնալդըմ ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Էլիս Ուոդդինգթոնը: Սցենարի համահեղինակներն են Նաչո Վիկալոնդոն ու Բրայան ԴեԼիյուն: Ֆիլմի պրոդյուսերներն են դարձել Ադրիան Հերրան ու Նուրիա Վոլը` Nostromo Pictures ընկերության աջակցությամբ[2]: 2018 թվականի մարտին Էյսա Գոնսալեսը միացել է ֆիլմի քասթինգին[3], 2018 թվականի ապրիլին դերասանական խմբին են միացել Միլլա Յովովիչը, Ջերեմի Իրվինն ու Ակվաֆինան[4]:

Տեղանք և նկարահանումներ

Նկարահանումների համար հարմար տարածք փնտրվել է և՛ Բարսելանոյի մոտակայքում, և՛ Կանարյան կղզիների ջունգլիներում, և բուսաբանական այգիներում: Ընտրվել է Միջերկրական ծովի իսպանական ափամերձ հատվածըref>РАЙСКИЕ ХОЛМЫ / Paradise Hills - пресс-релиз</ref>:

Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի ապրիլից[5]:

Քննադատություն

Ֆիլմն արդեն ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ: Այն գնահատում են դեկորացիաների, հագուստի և ֆեմինիստական մոտեցման համար: Լուիզա Մուրը Screen Zealots-ից գրում է, որ «երբեմն ֆիլմն անկանոն է թվում, սակայն այն այնքան լավ է նկարահանված և դրա մեջ այնքան հետաքրքիր բաներ կան, որ հանցագործություն կլիներ չծափահարել հեղինակների ջանքերին»[6]: Կառլոս Էլիգարը The Wrap-ից ուշադրություն է դարձնում ֆիլմի կարևոր գաղափարին. «Արքայադուստրերին ասպետ պետք չէ` բանտից դուրս գալու համար, նրանք իրենց կարող են բանտեր պայթեցնել»[7]: Rotten Tomatoes կայքում ֆիլմը 70% վարկանիշ ունի: Կայքի կարծիքները միաձայն են. «Ամբիցիաները երբեմն գերազանցում են իրականացումը, սակայն միևնույն ժամանակ «Դրախտի բլուրները» երկրպագուներին առաջարկում են գիտական հնարած ֆանտաստիկայի փոխարեն յուրահատուկ տեսողական վայելք` հրատապ թեմաներով»[8]:

Ծանոթագրություններ

  1. Sundance Film Festival Unveils 2019 Features Lineup
  2. AFM: Emma Roberts, Danielle Macdonald Topline ‘Paradise Hills’ (EXCLUSIVE)
  3. ‘Baby Driver’s Eiza Gonzalez Set For ‘Paradise Hills’
  4. Milla Jovovich & More Join Emma Roberts In ‘Paradise Hills’
  5. Emma Roberts' New Sci-Fi Film Looks Like A Period Piece To Us
  6. Moore, Louisa (January 31, 2019). «Paradise Hills». Screen Zealots.
  7. Aguilar, Carlos (January 31, 2019). «Paradise Hills: Film Review». The Wrap.
  8. «Paradise Hills». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է August 31, 2019-ին.

Արտաքին հղումներ