«Մորեխներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 2.
[[Պատկեր:Saltamontes Adulto (13998644248).jpg|մինի|Չափահաս մորեխ]]
 
'''Մորեխներ''' (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուսվածքներում և ծածկում [[հեղուկ]]ով, որը [[հող]]ի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2-3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային մորեխներ։ Հոտային մորեխները ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր [[խտություն|խտության]] դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխվում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները և այլն։ [[Զանգված]]ային բռնկումների շրջանում մորեխների խտությունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 մ² վրա, իսկ զբաղեցրած [[մակերես]]ը՝ մինչև 1 միլիոն հա։ Բուսակեր են, հսկայական երամները [[ճանապարհ]]ին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ [[Հետխորհրդային երկրներ]]-ումերկրներում մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ԱՊՀ երկրներում՝ մոտ 500, ՀՀ-ում՝ 100)։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այլն։
 
[[Կատեգորիա:Ուղղաթևավորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մորեխներ» էջից