«Արթուր Ղազինյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Աշխատանքային գործունեություն ==
 
1999-2002 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմում, 2002-2004 թվականներին՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի արտաքին կապերի վարչության պետ. մասնակցել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման ու կայացման գործընթացին, համակարգել Քաղաքացիական ծառայության խորհրդի համագործակցությունը երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: 2004-2008 թվականներին եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական. համակարգել է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի մշակման աշխատանքները և Համայնքային ծառայության համակարգի պրակտիկ ներդրումը ՀՀ համայնքներում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության համագործակցությունը երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման աշխատանքները: 2009-2010 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական. ՀՀ ԱԺ նախագահի հանձնարարությամբ մասնակցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և միջազգային կապերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման աշխատանքներին, համակարգել է «կարգավորմ անազդեցության գնահատման» և «արդար ու արդյունավետ կառավարման» համակարգերի մշակման աշխատանքները:
 
{{DEFAULTSORT:Ղազինյան, Արթուր}}