«Ռոբերտ Ուեբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
1953 թվականը Ուեբի համար նշանավորվել է երկու նոր ֆիլմերի թողարկումով, ինչպես օրինակ [[Կորեական պատերազմ]]ի մասին Վիկտոր Մեթյուրի և Ալեքսանդր Սքուրբիի մասնակցությամբ «Բրիգադայի փառքը» ֆիլմը ու Ռոբերտ Վագների և Թերի Մուրի դերակատարմամբ ձկնորսական «Բուստախութ» դրաման։ Այդ ֆիլմը եղել է «CinemaScope» ձևաչափով նկարահանված առաջին ֆիլմերից մեկը՝ շնորհիվ աղավաղված պատկերով ոսպնյակով հատուկ գունային տեսախցիկի կիրառման, որով պատկերված է [[Ֆլորիդա]]յի առափնյա օվկիանոսի ծովային կյանքը, ինչն օպերատոր Էդվարդ Կրոնջագերին «Օսկար» է բերել «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ ռեժիսոր Ուեբին՝ Կաննի 7-րդ կինոփառատոնի Գրանպրի։ Ուեբի հաջորդ ֆիլմը՝ «Սպիտակ փետուր» վեսթեռնը (1955), որը նկարահանվել է նույն տեխնիկայով՝ հեռուստադիտողին ցուցադրելով Վայրի արևմուտքի կանաչ դաշտավայրերի և դարավանդների լայն տարածությունը։ Այդ նույն տարում թողարկվել է «Յոթ ոսկե քաղաքներ» ֆիլմը՝ իսպանացի գաղութարարների արշավի պատմությունը քահանա Խունիպերո Սեռայի անձի դիտանկյունով։ Դրան հաջորդել է 1956 թվականին նկարահանված տիեզերական ճանապարհորդությունների մասին «Տիեզերքի սահմանին» ֆիլմը և «Հպարտը» վեսթեռնը։
 
Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ Ուեբն իր նշանակալի տեղն ըստ էության զբաղեցրել է 1957 թվականին նկարահանված «Սիրիր ինձ քնքշորեն» ֆիլմի շնորհիվ, որտեղ կինոյում իր առաջին դերն է խաղացել Էլվիս Փրեսլին։ 1957 թվականին թողարկվել է «Ճանապարհ դեպի ոսկին» արկածային ֆիլմը, երկու տարի անց՝ «Թիմբերլենդի զենքը» ֆերմերային դրաման, 1961 թվականին միանգամից երկու ֆիլմ՝ ծովահենային «Տորտուգի ծովահենները» ֆիլմը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ճամբարներում կին ռազմագերիների մասին «Յոթ դժոխային կանայք» ֆիլմը։
 
Մի քանի տարի ընդմիջումից հետո 1967 թվականին Ուեբը թողարկել է [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում նկարահանված երկու ֆիլմ՝ «Քելփթաունյան խարդախություն» և «Շնագայլերը», ապա ավարտել է գործունեությունը մեծ կինոյում։
 
Ռոբերտ Ուեբը մահացել է 1990 թվականի ապրիլի 18-ին 87 տարեկանում, Նյուպորտ Բիչ քաղաքում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}