«Ռոբերտ Ուեբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռոբերտ Դ. Ուեբ''' ({{lang-en|Robert D. Webb}}, {{ԱԾ}}), ամերիկացի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի...»:
(Տարբերություն չկա)

17:23, 23 փետրվարի 2020-ի տարբերակ

Ռոբերտ Դ. Ուեբ (անգլ.՝ Robert D. Webb, հունվարի 8, 1903(1903-01-08)[1][2], Կենտուկի, ԱՄՆ - ապրիլի 18, 1990(1990-04-18)[1][2], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի վերջին դափնեկիրը «Լավագույն ռեժիսորի օգնականի համար» անվանակարգում 1937 թվականի «Հին Չիկագոյում» ֆիլմի համար։

Կենսագրություն

Ռոբերտ Դ. Ուեբը ծնվել է 1903 թվականին հունվարի 8-ին Կենտուկի նահանգի Փոուել շրջանի Քլեյ սիթիում։

1938 թվականին Ուեբն արժանացել է «Օսկարի» «Լավագույն ռեժիսորի օգնականի համար» անվանակարգում Հենրի Քինգի «Հին Չիկագոյում» ֆիլմի համար (1937)։ Այդ ֆիլմին զուգահեռ Ուեբը Քինգի հետ համագործակցել է այնպիսի ֆիլմերի նկարահանումների համար, ինչպես «Ռամոնա» (1936), «Բեռնադետի երգը» (1943), «Վիլսոն» (1944), «Կապիտանի Կաստիլյայից» (1947

1953 թվականը Ուեբի համար նշանավորվել է երկու նոր ֆիլմերի թողարկումով, ինչպես օրինակ Կորեական պատերազմի մասին Վիկտոր Մեթյուրի և Ալեքսանդր Սքուրբիի մասնակցությամբ «Բրիգադայի փառքը» ֆիլմը ու Ռոբերտ Վագների և Թերի Մուրի դերակատարմամբ ձկնորսական «Բուստախութ» դրաման։ Այդ ֆիլմը եղել է «CinemaScope» ձևաչափով նկարահանված առաջին ֆիլմերից մեկը՝ շնորհիվ աղավաղված պատկերով ոսպնյակով հատուկ գունային տեսախցիկի կիրառման, որով պատկերված է Ֆլորիդայի առափնյա օվկիանոսի ծովային կյանքը, ինչն օպերատոր Էդվարդ Կրոնջագերին «Օսկար» է բերել «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ ռեժիսոր Ուեբին՝ Կաննի 7-րդ կինոփառատոնի Գրանպրի։ Ուեբի հաջորդ ֆիլմը՝ «Սպիտակ փետուր» վեսթեռնը (1955), որը նկարահանվել է նույն տեխնիկայով՝ հեռուստադիտողին ցուցադրելով Վայրի արևմուտքի կանաչ դաշտավայրերի և դարավանդների լայն տարածությունը։ Այդ նույն տարում թողարկվել է «Յոթ ոսկե քաղաքներ» ֆիլմը՝ իսպանացի գաղութարարների արշավի պատմությունը քահանա Խունիպերո Սեռայի անձի դիտանկյունով։ Դրան հաջորդել է 1956 թվականին նկարահանված տիեզերական ճանապարհորդությունների մասին «Տիեզերքի սահմանին» ֆիլմը և «Հպարտը» վեսթեռնը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.