«Համակարգչային խաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 103.
* Սթիմպանկ
* Էրոտիկ
 
== Համակարգչային խաղի նախագծում ==
Նախագծումը կարող է տեղի ունենալ ինչպես անհատի կողմից, այնպես էլ թիմային աշխատանքի, կազմակերպության ջանքերով: Հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ խաղի ստեղծման համար ստուդիային ֆինանսապես հովանավորում է ավելի խոշոր ընկերություն, որը սովորաբար հանդես է գալիս խաղի հրատարակչի կարգավիճակով: Բացի հրատարակումից, այս ընկերություններնը կատարում են հնարավոր ամենը, որպեսզի խաղը հասանելի դառնա հասարակությանը: Այստեղ ներառվում են գովազդային ծախսերը, ցուցադրական արշավները, տարածումն ու ներկայացումը: Ժամանակի զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, խաղային ստեղծումների համար ներդրվում են հսկայական գումարներ, նախագծողների մեծ թվաքանակ և իհարկե համեմատաբար ավելի երկար ժամանակ: Օրինակ, եթե 1980-ականներին, մեկ կամ մի քանի հոգի, փոքր գումարներով ստեղծում էին փոքրաբյուջե պրոյեկտներ, ապա ներկայումս մեկ խաղի վրա կարող են աշխատել ընդհուպ մինչև հարյուրավոր թիմակիցներ, իսկ բյուջեն կարող է հասնել ամերիկյան մի քանի միլիոնների և անգամ ավելի: Ներկա շրջանում, խաղերի ստեղծման համար ամեն անձ ունի իր աշխատանքը, իր դերը: Նախկինում, եթե մեկ ծրագրավողը կարող էր միաժամանակ ղեկավարել մյուս ամբողջ աշխատանքը, ապա այժմ, խոշոր խաղերի ստեղծման դեպքում գործում են տարբեր մասնագիտացումներ: Հիմնականում հանդիպում են.
 
==== Պրոդյուսեր ====
Խաղի նախագծումը ղեկավարում է պրոդյուսերը: Այն կարող է լինել արտաքին և ներքին: Արտաքին պրոդյուսերն այն անձն է, ով կցվել է խաղի նախագծման թիմին(ստուդիային), հրատարակող ընկերության կողմից: Ներքին պրոդյուսերը հանդես է գալիս ստույգ այն ստուդիայի թիմից, որը նախագծում է խաղը: Պրոդյուսերի պարտականությունների մեջ է մտնում կապի պահպանումը հասարակության հետ, բանակցությունները, պայմանագրերի կնքումը, նոր աշխատակիցների նշանակումը, որակի պահպանումը, գրաֆիկայի աջակցումը, բյուջեյի ապահովումը, խաղի բետա թեստավորման կազմակերպումը, լոկալիզացիան և այլն: Շատ դեպքերում պրոդյուսերին անվանում են նաև նախագծի ղեկավար, պրոյեկտի մենեջեր կամ պարզապես տնօրեն:
 
===== Հրատարակիչ =====
Հրատարակիչը կամ հրատարակողն այն կազմակերպությունն է, որը հրատարակելու է խաղը: Վերջիններս պարտավորվում են սեփական արտադրանքի հրապարկման համար: Հոգ են տանում մարկեթինգային ծախսերի մասին, զբաղվում են շուկայի հետազոտմամբ և գովազդային այլ հարցերով: Խաղի նախագծման ֆինանսական ամբողջ ծախսերն ապահովում է հրատարակիչը, անկախ այն բանից, հանդիսանում է ստուդիան ներքին թե արտաքին: Ընդորում, խաղի բոլոր իրավունքները պատկանում են հրատարակչին: Համակարգչային խաղը, քանի որ հանդիսանում է արտադրանք, որտեղ կարող է մուտք գործել տարբեր այլ արտադրանքներ ևս, օրինակ երաժշտություն, բրենդ և այլն, կապված այս հարցերի հետ, հրատարակիչը նույնպես պարտավորվում է գնել համապատասխան լիցենզիան, որը թույլ կտա այս կամ այն երաժշտությունը, բրենդը կամ մեկ այլ բան, կիրառություն գտնի տվյալ խաղում:
 
===== Նախագծողներ =====
Այս թիմը կարող է բաղկացած լինել ինչպես փոքր խմբերից՝ մինչև երկու-երեք մարդ, որոնք սովորաբար ստեղծում են ոչ մասշտաբային խաղեր, այնպես էլ կարող է բաղկացած լինել մինչև հարյուր կամ նույնիսկ հազարավոր աշխատակիցներից, որոնք ստեղծում են խոշոր մասշտաբի խաղեր։ Նրանցից ոմանք կարող են կատարել մի քանի դերեր: Մի քանի խնդիրներ կարող են կատարվել նույն աշխատակցի կողմից: Առավել շատ թիմում հանդիպում են նկարիչները, ապա ծրագրավորողները, գեյմդիզայներները, ձայնային մասնագետները, ինչպես նաև երկու կամ երեք պրոդյուսերներ, որոնք ստանձնում են պրոյեկտի կառավարումը:
 
===== Նկարիչ =====
Նկարիչը նկարում է այն, թե ինչպիսին կպատկերվի խաղը։ Նկարիչների բաժնում, որպես կանոն, կա տնօրեն կամ ղեկավար: Տնօրենը ղեկավարում է բաժինը, պլանավորում և համակարգում է դրանց գործողությունները մշակողների ամբողջ թիմի ներսում։ Նկարչի աշխատանքը կարող է լինել 2D կամ 3D: 2D-Նկարիչները կարող են ստեղծել կոնցեպտ-արտեր, սփրայթեր, տեքսթուրաներ, ֆոնային պատկերներ, տեղանքի  պատկերներ և ինթերֆեյս։ 3D-Նկարիչները կարող են ստեղծել մոդելներ, անիմացիա, եռաչափ միջավայր և սինեմատիկա։ Երբեմն մեկ նկարիչը կարող է կատարելու երկուսը միասն(2D եւ 3D):
 
===== Ծրագրավորող =====
Խաղային ծրագրավորողը հիմնականում մշակում է համակարգչային խաղեր կամ դրանց առնչվող ծրագրային ապահովումը: Կոդային մասի ամբողջ աշխատանքը կատարում են ծրագրավորողները։ Որպես կանոն, կա մեկ կամ մի քանի առաջատար ծրագրավորող թիմում, ովքեր իրականացնում են նախնական կոդային բազան, նախատեսում են նախագծի զարգացումը ապագայում, ինչպես նաեւ համակարգում են այլ ծրագրավորողների հետ տվյալ աշխատանքները:
 
Խաղի ծրագրավորողը կարող է զբաղված լինել հետևյալ աշխատանքներով.
 
* '''Ֆիզիկա''' - խաղային շարժակի ծրագրավորմամբ, այդ թվում «ֆիզիկայի» սիմուլյացմամբ՝ օբյեկտների շարժում, բախումներ եւ այլն:
* '''Արհեստական բանականություն (AI)''' - համակարգչային «գործակալների» ստեղծում: Օգտագործվում են AI մեթոդներ, ներառում են սկրիպտներ, պլանավորումներ, տրամաբանական ծրագրավորում եւ այլն:
* '''Գրաֆիկա''' - համակարգչային գրաֆիկական բովանդակության եւ հիշողության օգտագործման կառավարում: Գրաֆիկական շարժիչի մշակում, եռաչափ մոդելների ինտեգրում:
* '''Ձայնային աջակցություն''' - երաժշտության, խոսքի, ձայնային էֆեկտների ինտեգրում ճիշտ տեղում և ժամանակին:
* '''Գեյմփլեյ''' - իրականացվում է տարբեր խաղային մեխանիկաների եւ առանձնահատկությունների մշակում:
* '''Ինթերֆես''' - մենյուի, վիզուալ ինթերֆեյսի, օգնության եւ հետադարձ կապի համակարգերի ծրագրավորում եւ այլն:
* '''Սարքավորումների մուտքագրում''' - մշակման եւ կազմաձևման աշխատանքներ, որոնք թույլ կտան օգտագործել տարբեր սարքավորումներ, ինչպիսիքն են ստեղնաշարը, մկնիկը, գեյմփադն ու այլն:
* '''Ցանցային հաղորդակցություն''' - լոկալ ցանցերի կամ ինտերնետի համար տվյալների մուտքագրման եւ ելքագրման կառավարում:
 
===== Մակարդակների գեյմդիզայներ =====
Այս մասնագիտության աշխատակիցն ապահովում է խաղային մակարդակների ստեղծումը, որոնց թվում են նաև խաղային առաջադրանքները: Այս ոլորտի գեյդիզայներն աշխատում է ինչպես խաղի վերջնական տեսքի հետ, այնպես էլ նրա նախնական տեսքի հետ: Խաղային գեյմդիզայներներն հիմնականում ստեղծում են մակարդակների մշակման խմբագրեր, որոնք թույլ են տալիս առանց կոդային միջամտության, հասանելիություն ունենալ տարբեր փոփոխություններին:
 
===== Ձայնային ռեժիսոր =====
Այս մասնագիտացումը կապված է տեխնիկական հատվածի հետ: Պատասխանատու է ձայնային էֆֆեկտների համալրման, հնչողության ապահովման համար ողջ խաղի ընթացքում: Կոմպոզիտորները, որոնք ստեղծում են հատուկ երաժշտություններ խաղի համար, մտնում են այս բաժնի մեջ:
 
===== Թեստավորողներ =====
Որակի ապահովումը գրանցվում է թեստավորման ճանապարհով: Թեստավորողն այն աձը կամ անձինքն են, ովքեր առաջինն են փորձում խաղը և առանձնացնում են ցանկացած խնդիր, թերություն: Շատ թեստավորողներից պահանջում են համակարգչային բարձր գիտելիքների ու վերլուծելու ունակություններ:
 
''Փաստաթղթային'' առումով գոյություն ունի երեք հիմնական կետեր, որոնք հաշվի են առնվում համակարգչային խաղերի ստեղծման ժամանակ:
 
* '''Կոնցեպտ-փաստաթուղթ''' - 2-6 էջից բաղկացած նյութ, որը մոտավոր ներկայացնում է խաղի հատկությունները:
* '''Դիզայն-փաստաթուղթ''' - հանդիսանում է կոնցեպտ-փաստաթղթի մանրամասն նկարագրումը, ներկայացնում է մշակված տարբերակը: Այս փաստաթուղթը կազմում են պրեպրադաքշնն անցնելուց հետո:
* '''Առաջարկ-փաստաթուղթ''' - հնարավոր հովանավորին ներկայացնում է, թե ինչ կարելի է սպասել խաղից, ինչ եկամուտներ է հնարավոր ստանալ արտադրանքից, առանց մանրամասն նկարագրի առկայության:
* '''Տեխնիկական դիզայն-փաստաթուղթ''' - ներկայացնում է խաղի տեխնիկական հնարավորությունները, համակարգային պահանջները, ծրագրավորման լեզուները, օգտագործվող գործիքները և այլն:
 
== Ծանոթագրություններ ==